Վայ հայերին, եթե նրանք երբևիցեներքաշվեն եվրոպական քաղաքականության մեջ,շատ ավելի լավ կլինի նրանց համար, եթե Հայաստանի անունըերբևիցե չհիշատակվի եվրոպական որևէ դիվանագետի կողմից:Ֆ. Նանսեն Հայաստանի նորընտիր վարչապետը մեկ ամսում երկու անգամ, պաշտոնական այցով եղավ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպելու, Ն. Փաշինյանը նշեց, որ “Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կա հատուկ և կլինի հատուկ: Դրանում չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել…
Հայաստանում քաղաքականապես ինչ որ բավարար չափով գոյություն ունի քաղաքական դեմոկրատիա, կան ընդիմադիր ուժեր, որոնք չեն հետապնդվում, կա ընդիմադիր մամուլ, որը կարողանում է իր տեսակետները արտացոլել և տարբեր քաղաքական կուսակցություններ, որոնցից յուրաքանչյուրը իր հատուկ տնտեսական ու քաղաքական համակարգի կողմնակից է և պրոպագանդում է դա: Ժողովուրդը քաղաքական դեմոկրատիայից շատ դժգոհ չէ: Ժողովուրդը դժգոհ է աշխատանք չունենալուց, կաշառակերությունից, խտրականություններից, տնտեսական ցածր մակարդակից, տնտեսապես անապահովությունից, սոցիալական, առողջաբժշկական, կրթական ու բնակարանային պայմաններից ու կյանքի պահանջներին չհամապատասխանող անբավարար աշխատավարձերից ու թոշակներից: Շարժման ղեկավարների առաջնային պարտականությունը պետք է լինի վերոհիշյալ տնտեսական պահանջների բավարարելը: Դա պահանջում է ժողովրդի ու աշխատավորների օգտին տնտեսական ծրագրեր ունենալու հետ: Պրն. Նիկոլ Փաշինյանը…
Նկատելի է, որ Հայաստանում բանվորական շարժումը երկրի վերջին տասնամյակներում տեղի ունեցած անցուդարձերում չի կարողացել հեգեմոնիկ և ճանապարհ ցույց տվող դիրքում լինել: Չնայած, որ աշխատավոր դասակարգը միշտ այդ անցուդարձերի բեմահարթակում է եղել և մեծ պոտենցիալի ուժ ունի որոշիչ դեր ունենալու համար, սակայն դեռ այն աստիճանի չի աճել կամ չունի այն լծակները, որ կարողանա ուղորդել այդ շարժումները: Աշխատավոր դասակարգը դեռ տառապում է մասսայական անկախ կազմակերպություններ ունենալուց: Այս դասակարգում դեռ թույլ են իր կուսակցություն ստեղծելու կամ եղածը ուժեղացնելու գաղափարը: Նման պայմաններում առաջին հարցը, որ առաջանում է բանվորական ուժերում, կամ բանվոր դասակարգի կողմնակից ուժերում, այն է, որ ի՞նչ պիտի անել: Ամենաճիշտ պատասխանը, որ այս…
Քաղաքական գաղափարախոսությունը մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Դրա բացակայությունը և անուշադրությունը կուսակցությունների ու հասարակական ու քաղաքական ուժերի կողմից նվազեցնում է որևէ ժողովրդավարական երկրում, իշխանությունների, իշխող կուսակցության ու քաղաքական ուժերի պատասխանատվությունը և պարտականությունը ժողովրդի հանդեպ: Քաղաքական գաղափարախոսությունը ունի երկու կողմ՝ 1-Նպատակ, որտեղ ճշտվում է թէ ինչպես պետք է հասարակությունը կազմակերպվի և 2-Մեթոդներ, որտեղ ճշտվում են ամենահարմար եղանակները այդ նպատակներին հասնելու համար: Ի՞նչ բան է քաղաքական գաղափարախոսությունը և ի՞նչ նշանակություն ունի հասարակական ու քաղաքական զարգացման գործում: Քաղաքական գաղափարախոսությունը որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման կամ հավաքի համոզմունքների հավաքածու է քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային հարցերի շուրջ: Դրանով է ճշտվում…
Տնտեսական համակարգի կողմնակիցներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ձախ և աջ: Սրանցից յուրաքանչյուրին նաև կարելի է բաժանել տարբեր մակարդակի ու շերտերի: Հայաստանի կոմունիստներին, ձախերին ու սոցիալիզմի համակրողներին կարելի է համարել Հայաստանի ձախ ուժեր, որոնք հիմնականում կողմնակից են պետության միջամտությանը, հասարակությանը ծառայություններ ցուցաբերելու և սահմանափակելու որոշ կապիտալիստների տնտեսական չարաշահումները: Նրանք կողմ են անվճար կրթության ու առողջապահության համակարգերին ու մտածում են, որ յուրաքանչյուր պետության պարտականությունը պետք է լինի իր բնակչությանը աշխատանքով ու բնակարանով ապահովելը: Նրանց մշակած ու ներկայացրած տնտեսական քաղաքականությունը՝ ի տարբերություն աջ ուժերի, ավելի շուտ ուղղված են աշխատավորների, սովորական ժողովրդի ու միջին խավերի շահերի պաշտպանության ուղղությամբ: Նրանք մշակում են տարբեր օրենքներ՝…
Տարբեր գաղափարախոսությամբ կուսակցությունների, անկախ հասարակական միավորների ու մտավորականների գոյությունը, ցանկացած երկրի զարգացման մակարդակի որոշման չափանիշներ են: Հիմա մեր հայրենիքում դա ստեղծվում է և պահն է, որ բոլորս լավ հասկանանք ու բարձր գնահատենք ու թիկունք կանգնենք այդ մթնոլորտի առաջացման ղեկավարներին ու առաջնորդներին, անկախ նրանից, որ մենք հավանում ենք նրանց քաղաքական կամ տնտեսական գաղափարախոսությունը թէ ոչ: Կարծում եմ բոլորս պետք է ընդառաջենք նրանց ստեղծած դեմոկրատիան, որն ամեն կերպ աշխատում են ամրապնդել Հայաստանում: Բոլոր կուսակցություններն ու քաղաքական ու հասարակական ուժերը պարտավոր են հովանավորել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ժողովրդական շարժմանը, որովհետև նրանք ցանկանում են քաղաքական դեմոկրատիա, քաղաքական արդարություն և թափանցիկ մթնոլորտ ստեղծել երկրում ու մենք…
2018թ. մայիսի 5-ին լրացել է գիտական կոմունիզմի տեսության հիմնադիր՝ Կարլ Մարքսի ծննդյան 200-ամյակը: Մարքսը մահացել է 1883թ. մարտի 14-ին, ծննդյան 65-ամյակի նախօրյակին: Մարքսի թաղման ժամանակ նրա մերձավոր ընկեր ու համախոհ Ֆրիդրխ Էնգելսն ասել է. <<Նրա անունը և գործը կապրեն դարերով>>: Իսկապես, 100 տարի անց, երկրագնդի բնակչության համարյա կեսը հետևում էր մարքսիզմի դավանանքին; Այժմ էլ Մարքսի ազդեցությունը հսկայական է: Մինչև Մարքսը, տիրում էր այն տեսակետը, որի համաձայն աշխարհը կառավարում են գաղափարն ու բանականությունը; Բայց Մարքսը փոխել է պատմության նկատմամբ եղած հայացքը, տվել է դրան մատերիալիստական հիմնավորում: Հասարակության կյանքում առավելապես կարևոր են տնտեսական ասպարեզը, արտադրության մեջ մարդկանց ձևավորված կապերը: Մարդկության զարգացման շարժիչն…
Արդյո՞ք Գարեգին Նժդեհի մտքերն ու մոտեցումները կարելի է համարել որպես գաղափարախոսություն, հատկապես իշխող մի կուսակցության համար ընդհանրապես ու մասնավորաբար Հայաստանի Հանրապետական Կուսակցության համար: Կարծում եմ, որևէ գաղափարախոսություն նախ պետք է ունենա որևէ աշխարհահայացք, որտեղ կբացատրի, թէ ինչպես է աշխարհը գոյացել, ինչպես է մարդկությունը առաջացել ու զարգացել, մարդկային հասարակական հարցերը որոնք են, ըստ իրենց, որն է մարդկային հասարակության կառավարման ամենաճիշտ քաղաքական ու տնտեսական համակարգը և որոնք են իրենց միջազգային գաղափարակիցները և այլ հարցեր: Հայաստանի Հանրապետականներին ավելի շուտ հետաքրքրում էր ներկայանալ մի գաղափարով, որը ավելի լավ կընդունվի ժողովրդի կողմից ու կբարձրացնի իրենց հեղինակությունը: Այդ իսկ պատճառով ընտրեցին Գարեգին Նժդեհին, մեծացրին ու նրա…
ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցը Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ, «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն է: -Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում կազմակերպել ու անցկացնել արտահերթ խորհրդրանական ընտրություններ: Ձեր կուսակցությունը, նախորդ ընտրություններում կրածանհաջողությունից հետո, մասնակցություն կունենա՞ սպասվող ընտրություններին: -Արտահերթ ընտրությունները, բնականաբար, այս կառավարությունը պետք է անցկացնի, և որքան շուտ, իր համար այնքան լավ: Գործադիրը պետք է վերացնի այնանհարթությունը, որ երկիրը իշխում է մի ուժ, սակայն խորհրդարանումմեծամասնություն է մեկ այլ ուժ: Հայաստանի կոմունիստներն էլ, որպես արտախորհրդարանական ուժ, շահագրգռված ենայդ ընտրություններին մասնակցությամբ: Մենք շատ դժգոհ ենք անցածընտրությունների արդյունքներից, որովհետև այդ ռեյտինգայինհ համակարգը ոչ ավել, ոչ պակաս քաղաքական «դարվինիզմ» է: Ամեն …
Կոնֆերանսը տեղի ունեցավ 2018 թվականի հունիսի 5-ին, Մոսկվայում: 150 տարի անցել է այն ժամանակվանից, երբ Մարքսն ու Էնգելսը գրեցին իրենց գլխավոր մտքերը: Կապիտալիզմը այս ընթացքում արդար և բարի չի դարձել: Անցյալի նման բուրժուայից մի չնչին փոքրամասնություն ավելի է հարստացել: Անցյալի նման, կապիտալիստների հարստությունը միլիոնավոր մարդկանց տանջալի աշխատանքից է առաջանում: Շահագործումը չի վերացել, միայն շատ բարդ է դարձել: Մարդու կյանքը փոփոխություն է պահանջում: Մեծ հեղափոխականի, կոմունիզմի տեսության հիմնադիր ու գիտնական Մարքսի ծննդից 200 տարի է անցել: Նրա ծառայությունը մարդկության հանդեպ շատ մեծ է: Նրա ազդեցությունը շատ մեծ է գնահատվում փիլիսոփայության, տնտեսագիտության, հասարակագիտության ու քաղաքագիտության բնագավառներում: Երիտասարդ տարիքում Բոն և Բեռլին համալսարանում…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: