ՀՀ Կոմկուսը գտնում է, որ այսօր հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա: Մեր կարծիքով՝ երկրում արտագաղթը, տնտեսական վիճակը կապված չեն գործող Սահմանադրության հետ: Մենք 2005 թվականի Սահմանադրությունը բոյկոտել ենք, հիմա ուզում ենք պլենումի նիստ գումարել, ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Առաջարկվող Սահմանադրության մեջ կան բաներ, որոնց հետ Կոմունիստական կուսակցությունը չի կարող համաձայն լինել: Համեմատենք կոմունիստների ստեղծած խորհրդային Սահմանադրության հետ։ Այնտեղ շատ պարզ գրված էր, որ մարդը պետք է աշխատի: Ով չէր աշխատում, նրան համարում էին պորտաբույծ և պատասխանատվության էին կանչում, իսկ հիմա այս նախագծում ընդամենը գրված է, որ մարդն իրավունք ունի աշխատելու, կամ՝ տնտեսության հիմքը շուկայական հարաբերություններն են, իսկ…

Սոցիալիզմն ամենամարդկային և արդար համակարգն է

Անցած 25 տարվա ընթացքում սոցիալիզմի ամենաուժեղ կողմը` Սովետական Միությունը ժամանակավոր փլուզվեց ու եղան տարբեր մեկնաբանություններ ու վերլուծություններ դրա պատճառների վերաբերյալ: Յուրաքանչյուր վերլուծաբան իր կուսակցության, խմբի կամ անհատի շահերից ելնելով է մեկնաբանել այս հարցը, բայց դեռ անհարժեշտ ու գիտական պատասխան չի գտնվել, կամ եթե գտնվել է, ապա մենք տեղյակ չենք: Վերլուծողների մեծ մասը երկու հարց շփոթում են, նրանք նույնացնում են առաջադիմական սոցիալիստական գաղափարախոսությունը որևէ երկրում կամ ազգային միավորումում դրա իրականացման հետ: Վերլուծողների մեծ մասը մոռանում է նաև արտաքին ճնշման գործոնը: Պետք է ընդունել, որ սոցիալիզմի թշնամիներն աշխատել են՝ օգտվելով հետփլուզման ժամանակաշրջանում մարդկանց հոգեբանությունից, տեսականորեն ու գործնականորեն հարցականի տակ դնելով սոցիալիզմի գաղափարախոսությունը,…

Մեր ժողովուրդն իր էությամբ սոցիալիստ է

Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության անունից ողջունում եմ «Առաջադիմական սոցիալիզմ» կայքէջի մուտքը համացանց և մաղթում եմ, որ այն գտնի իր արժանի տեղը մեր հասարակության տեղեկատվական ասպարեզում։ Մեր հանրությունը լրատվության պակաս չի զգում։ Սա քաղաքացիական հասարակության լուրջ ձեռքբերումներից է։ Սակայն գույություն ունեցող բազմաթիվ թերթերն ու ամսագրերը հեղեղված են ընթացիկ պահի տարատեսակ վերլուծություններով, դրանցում գրեթե չկան գաղափարական, գաղափարախոսական ուղղվածության հոդվածներ։ Կցանկանայինք, որ «Առաջադիմական սոցիալիզմ» կայքէջը դառնար բանավեճի հարթակ՝ գաղափարախոսական ուղղվածության հոդվածների համար։ Մեր կարծիքով, կայքէջի վերնագիրն սպասված էր և կգրավի բոլոր նրանց, ովքեր արտահայտվելու կարիք ունեն, սակայն առկա թերթերն ու ընդհանրապես լրատվամիջոցները սոցիալիզմի գաղափարը չեն մեկնաբանում։ Եվ իզուր։ Գաղտնիք չէ, որ մեր…
Էջ 11, 11-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: