Հայաստանի Հանրապետությունն անցումային շրջանում գտնվող երկիր է։ Դա ծայրահեղ բարդ, փորձություններով, կորուստներով և հիասթափություններով լի ժամանակաշրջան է։ Տնտեսագետների և քաղաքագետների կարծիքով, դրա տևողությունը 8-10 տարի է, բայց կան երկրներ, որոնք անցումային շրջանը մի քանի տասնյակ տարիների ընթացքում ևս չեն հաղթահարում։ Այդ շրջանը համեմատաբար արագ հաղթահարեցին հետսոցիալիստական տարածքի եվրոպական երկրները՝ Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան և Սլովակիան, բալթյան երկրները, իսկ հետխորհրդային տարածքի երկրներն այն խիստ դանդաղ են հաղթահարում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունը։ Պատճառն այն է, որ հետխորհրդային տարածքի երկրներում նյութական և հոգևոր կորուստները հասան ահավոր մեծ չափերի։ Որոշ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, անցումային շրջանը խիստ ծանր ու դաժան եղավ հայ ժողովրդի համար։…
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչների հետ, ովքեր նախագահին են ներկայացրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ իրենց մոտեցումները: Հանդիպման ժամանակ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը Ռուսաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Գ. Զյուգանովի խնդրանքով` ՀՀ նախագահին է փոխանցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված կուսակցության հուշամեդալը: «ՀՀ նախագահի հետ հանդիպման հիմնական նպատակն ու քննարկման նյութը սահմանադրական բարեփոխումների հարցն էր, որը դեկտեմբերի 6-ին դրված է հանրաքվեի: Մենք տեղյակ պահեցինք ՀՀ նախագահին, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկել ենք քաղկոմում և շրջկոմներում, փնջային խորհրդակցություններում: Երկու անգամ քննարկել ենք Կենտրոնական կոմիտեի բյուրոյում, հրավիրել ենք ասուլիս…

Ամբողջատիրական պետություն

Ժամանակակից իրավաքաղաքական փիլիսոփայության ոլորտը և՛ մեզանում, և՛ արևմտյան երկրներում գերհագեցած է ամբողջատիրական պետության տեսության ու պրակտիկայի վերլուծությամբ և դրա քննադատությամբ, ինչը սակայն իրականացվում է «սառը պատերազմի» հոգեբանությամբ և բուրժուական անբարեխիղճ քարոզչությամբ։ Քննարկվող հարցին մակերեսային և քարոզչական բնույթի մեկնաբանություն է տալիս նաև 1997 թ․ Մոսկվայում հրատարակված «Փիլիսոփայական հանրագիտարանային բառարանը»։ Ըստ այդ բառարանի․ «Ամբողջատիրական բնույթ են կրում աբսոլյուտիստական (անսահմանափակ), բոնապարտիստական, ֆաշիստական, սոցիալիստական վարչակարգերը։ Նրանց յուրահատուկ է բոլոր լեգալ կազմակերպությունների պետականացումը, իշխանությունների լիազորությունների անսահմանափակությունը, ժողովրդավարական ինստիտուտների արգելակումը, մարդկանց իրավունքների և ազատությունների վերացումը, իբրև կանոն՝ միակուսակցական համակարգերի առկայությունը, տնտեսության ռազմականացումը, բռնություններն ընդդիմության և այլախոհների նկատմամբ» (Философский энциклопедический словарь, Москва, 1997, ст. 458 ,,Томалитаризм,,)։ Բառարանում…
Սկիզբը՝ 11․ 01․ 2015 թ․ Ազգի, ավելի ճիշտ, փոքր ազգերի գոյատևման ու զարգացման հիմնական նախապայմանն ազգային գաղափարախոսությունն է, որը անսխալ որոշում է ամեն տեսակի վերակառուցումների ու բարեփոխումների համազգային արժեքն ու նշանակությունը, որով ստուգվում է անցյալից եկած երթի ճշտությունը և դարեր գնացող առաջընթացի ուղղությունը։ Ազգային գաղափարախոսությունը կարող է հանդես գալ կրկնակի ձևով, եթե ազգային է ասենք՝ հրեականը, իսլամական ֆունդամենտալիստականը և այլն։ Ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման ու վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև՝ անցյալի ու ապագայի։ Այն համազգային շահերի տեսանկյունից քննում է պատմական իրողությունները, բացահայտում սխալների կանխման ճանապարհը, բացահայտում է նաև դրանց կրկնությունը՝ սխալների կանխման համար, մի երևույթ, որը հազվադեպ…

12 իրավունք, որ ցնցել է աշխարհը

Խորհրդային իշխանության սոցիալական նվաճումները 1․Ութժամյա աշխատանքային օրվա իրավունք։ Գործում էր աշխարհում՝ մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 2․Ամենամյա վճարվող արձակուրդի իրավունք։ Կիրառվում էր մարդկության պատմության մեջ առաջին անգամ։ 3․ Անհնար էր աշխատողին աշխատանքից ազատել վարչակազմի կամ գործատուի նախաձեռնությամբ, առանց արհմիութենական և կուսակցական կազմակերպության համաձայնության։ 4․Աշխատանքի իրավունք, սեփական աշխատանքով կյանքն ապահովելու իրավունք։ Ընդ որում, մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատանքային ուղեգրով պարտադիր աշխատանքի տեղավորվելու իրավունք ունեին, նրանց տրվում էր բնակարան կամ հանրակացարան՝ ապրելու և աշխատելու համար։ 5․Միջնակարգ և մասնագիտական անվճար կրթության իրավունք։ Ընդ որում, և՛ միջնակարգ մասնագիտական, և՛ բարձրագույն կրթությունն անվճար էր՝ առաջին անգամ աշխարհում։ 6․Մանկական նախադպրոցական հիմնարկություններից՝ մանկամսուրներից, մանկապարտեզներից, պիոներական ճամբարներից անվճար…

Սոցիալիզմի ազգային էությունը

19-րդ դարի հասուն և դինամիկ սոցիալիզմը, այսինքն՝ արդեն ձևավորված սոցիալիզմի գաղափարախոսությունն ի սկզբանե հիմնվել էր դասակարգային պայքարի թեզիսների վրա։ Դրա կառուցման առավել հիմնավոր և բավարար պայմանը եղել է իշխող վերնախավի, հասարակության ամենաազդեցիկ ռեակցիոն ուժի տապալումը։ Այսինքն՝ սոցիալիզմ կառուցելու և սոցիալիստական սկզբունքների իրականացման համար անհրաժեշտ է պետական իշխանություն և այդ իշխանության սոցիալիստական քաղաքականություն։ Այսպիսին էր սոցիալիզմի կանխադրույթը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներից ի վեր։ Սոցիալիզմը մետաֆիզիկորեն ներկայանում է որպես հասարակության, հասարակական կառուցվածքի առաջադրած զարգացման գաղափար, առանց հաշվի առնելու նրա պատմամշակութային առանձնահատկությունները։ Դրանում հասարակությունը դիտարկվում է որպես համապարփակ բաց համակարգ։ Սակայն, մի՞թե հնարավոր է լիովին կտրվել կոնկրետ հասարակության յուրահատկությունից, որի մեջ տեղի են…

Երախտամոռ քաղքենու մի տխուր պատասխանի առիթով

Ես հարց եմ տալիս հիմա ինձ հաճախ, Նայելով ոմանց փառավոր դնչին, Թե ինչու է դարն այսքան վիթխարի, Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին։ Ե․ Չարենց Տարիներ առաջ «Ազգ» օրաթերթի մշակութային ներդիրում ես կարդացի «Մի տխուր նամակի առիթով» հոդվածը։ Հեղինակ Երվանդ «Յուրի» Տեր-Խաչատրյանը «Ես համաձայն չեմ ձեզ հետ, հարգելի Հակոբ Հակոբյան» հոդվածի հեղինակ Ժանետա Հակոբյանի հարցադրումների հետ չհամաձայնվելով, հեգնում է․ «Կանգնած է հայ հեղափոխականի ուժեղ կերպարը․․․ և այլն, և այլն արտահայտում է։ Ալլահ, ալլահ․․․»։ Հոդվածի հեղինակը ցինիկ հոգեխախտի պես իր արհամարհանքը չզսպելով, այն համեմում է հինգ տառանոց թուրքական բառով և լինելով հոգևորականի ժառանգորդ, փորձում է վարկաբեկել Ստեփան Շահումյանին։ 20-րդ դարի ամենամեծ…
Դաշտն Արարատյան իմ սինի սեղան, Սևանն իմ գինին՝ լուրթ ամպերի մեջ, Բաժակը խփեմ Արարատ սարին, Կենացդ խմեմ հայ ժողովուրդ։ Հովհ․ Շիրազ Եվրամիությունը հորինված «Ուսյալ ոճրագործների ակումբ» է, որը տնտեսական կառույց չէ, այն Մ․Նահանգների նախաձեռնությամբ հորինված հետազոտական միավորում է՝ազդելու հետխորհրդային պետությունների և Ռուսաստանի մերձեցման գործընթացին։ Նոյեմբերի 29՝ Եվրամիության ասոցացման պայմանագրի Հայաստանի ինտեգրման պահը, որն արդեն դարձել է մեռած պատմություն և մնացել է անցյալի հուշերում, իսկ եվրամետ քաղաքական գործիչները նրա ստորագրման հույսն են փայփայում։ Զարմանալիորեն զուգադիպեց անցյալ դարի 20 թ․ նոյեմբերի 29-ին, որը դարձավ մեր ժողովրդի հարատևման և ստեղծագործական ոսկե դարի սկիզբը։ Վերջերս հանրապետության նախագահը հայտարարեց, որ Եվրասոցացման նախաձեռնություն է հանդես բերում։…

Սոցիալիզմին հասնելու դեմոկրատական ընթացքը

Սոցիալիզմին անցում կատարելու համար, անցյալի դասերից օգուտ քաղելով, հնարավոր է յուրաքանչյուր երկրի համար գտնել ամենահարմար ձևը: Բայց հստակ սկզբունքներ գոյություն ունեն, որոնցից է դեմոկրատական անցումը սոցիալիզմին, այս դեպքում չենք կարող ասել, թե որևէ երկրում հնարավոր չէ դեմոկրատական անցումը սոցիալիզմին: Իհարկե հնարավոր է, որ տարբեր երկրներում պայմանները տարբեր լինեն, այդ իսկ պատճառով կիրառելիք ռազմավարությունները պետք է որոշվեն ըստ այդ երկրի յուրահատկությունների, իսկ դեպի սոցիալիզմ անցում կատարելը և դեմոկրատական եղանակներ հաստատելը միակ ձևն է: Եվրոպական երկրներում դեմոկրատական ճանապարհով սոցիալիզմին հասնելու համար ավելի բարենպաստ և յուրօրինակ պայմաններ գոյություն ունեն, օրինակ՝ նոր հասարակական հարաբերություններ, իշխանության մի ձև, որը ձևավորման ընթացքում է, և պետության ներսում…
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի բյուրոն որոշում է կայացրել` հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի հաստատած սահմանադրական բարեփոխումների նախագծին: Այդ մասին նոյեմբերի 3-ի ասուլիսում հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, կուսակցության բյուրոն նշված հարցին անդրադարձել է երկու անգամ և խորությամբ ուսումնասիրել է ներկայացված սահմանադրական փոփոխությունները: Նոր Սահմանադրության մեջ, ըստ Տ.Սարգսյանի, տեղ չեն գտել ամենաժողովրդավարական սկզբունքներն անգամ` անվճար կրթություն և բուժօգնություն, ռազմավարական նշանակություն ունեցող պետական սեփականության գերակայություն, անհատույց բնակարան, գրեթե ձրի առողջարաններ, հանգստյան տներ և այլն: Բացի այդ, ինչպես հավելեց Կոմկուսի ղեկավարը, Սահմանադրությունը չի երաշխավորում, որ բոլոր չափահաս մարդիկ ունենան աշխատանքի իրավունք, և պետությունը ի զորու չի լինելու…
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ. Մեկը-դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց. Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող, Կերտում է կյանք նրանց հունով սոցիալիզմի Ուսուցիչը մեր երրորդ։ Ե․ Չարենց Խորհրդային ժամանակներում ամբողջ բազմազգ միությունում ընդունելի և պարտադիր էր միայն մեկ գաղափարախոսություն, որը հիմնված էր Մարքսիզմի սոցիալիստական գաղափարաբանության վրա։ Սակայն հետագայում այն անվանեցին ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, թվում էր, թե խոսք չի կարող լինել յուրաքանչյուր ժողովրդի ազգային գաղափարախոսության մասին։ Մեր հանրապետությունում այնքան էլ նկատելի չէր ազգասիրության և ազգայնամոլության միջև անջատիչ սահմանը։ Երկրում իշխող գլխավոր գաղափարախոսությունը քողարկված էր ազգային գաղափարախոսությամբ, որը զուգակցվում էր բազմազգ ժողովուրդների բարեկամությամբ երկրում իրականացվող…

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: