Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վ. Սողոմոնյանը “Իրավունք”-ին տված հարցազրույցում նշում է. “Սին են այն հույսերը, թե Ռոբերտ Քոչարյանը ազատվելուց հետո պետք է գնա տուն և զբաղվի բոլորովին այլ բաներով”: Զարմանալի է պարոն Սողոմոնյան, այլ բաներ՝ ի՞նչ նկատի ունեք: Նրա աշխատանքը Հայաստանում ժողովրդի ստեղծած արժեքների թալանն է եղել, իսկ դրսում՝ առյուծաորսը: Եթե հույսեր եք փայփայում նրա վերադարձը Հանրապետության ղեկավարի, որպեսզի իր թալանածը կրկնապատկի, և դու էլ քո բաժին թալանը ունենաս, դա ընդամենը երազանք է: Աշխարհում ընդունված է՝ բարեկիրթ, լուրջ պետության ղեկավարների ըմտանիքների զավակները զբաղվում են գիտությամբ, մշակույթով, պետության քաղաքականությամբ, և ոչ թե իրենց հոր թալանածով՝ բիզնեսի առուծախով: Ռ. Քոչարյանը ոչ միայն…
Ամիսներ շարունակ սպառնալիքներից հետո Թուրքիան PKK-ի դեմ պայքարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին իր ռազմական հարձակումները սկսեց Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում: Միաժամանակ նրանք օդային ռմբակոծություններ են իրականացնում այդ շրջաններում: Հիմնական հարցը այն է, որ արդյո՞ք այս հարձակումը կանխագուշակելի էր, եթե այո, ինչո՞ւ Սիրիայի քուրդերը կրկին անգամ վստահեցին ամերիկացիներին և Սիրիայի կենտրոնական իշխանության հետ համագործակցելու փոխարեն վստահեցին ամերիկացիներին ու նախագահ Թրամփին և վերածվեցին, որպես ԱՄՆ-ի ցամաքային ուժը Սիրիայում: Քուրդերի թիկունքի դատարկումը ԱՄՆ-ի կողմից կարելի է որպես ետևից դավաճանական հարված համարել ու կրկին համոզվել, որ ԱՄՆ-ը վստահելի գործընկեր չի կարող լինել:Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի…

"ՎԵՏՕ" շարժման գլուխգործոցը

Օրերս “ՎԵՏՕ” շարժման ղեկավար՝ Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ, հայրենասիրական մի երևույթի ականատես եղանք: Հայաստանի սորոսյան “բաց հասարակության հիմնադրամի” գրասենյակի առջև բացվեց հրեական ծագումով ամերիկացի՝ Ջորջ Սորոսի կավե արձանը: Երևույթի ենթատեքստում պարզորոշ երևում էր ծաղրանքը և դառը հումորը՝ մեր պետական այրերի կարճատեսությունը և պատահական չի, որ “ՎԵՏՕ” շարժման ղեկավարները մտահոգված են, որ Ջորջ Սորոսը Հայաստանում այլևս իշխանության մաս է: Սակայն ո՞վ է Սորոսի հայաստանյան գործակալը՝ ազգադավ, շեյթան, անվերջ սողալով մեր կյանքում, խեղկատակելով Սորոսին՝ դառնում է հակաազգային չարիք, նա լիզում է Սորոսի գարշապարը և սրբորեն կատարում նրա պահանջը: Նա դեմ է մեր ազգային իդեալին, երբ անհավասար պայքարում ենք երկրի ճակատագրի համար: Նա Սորոսի…
Հայաստանի կոմունիստական, սոցիալիստական, սոցիալ դեմոկրատական ուժերի և առաջադիմական ժողովրդական պետական ու ոչ պետական կառույցներից յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցումներով ու դիրքորոշումներով՝ հաճախ մոռացության են տալիս համընդհանուր շահերը և քաղաքական մոտեցումները, որոնց հասնելուն բոլորն են ձգտում և բոլորի օգտին է լինելու: Նրանց միջև բացակայում է սոցիալիստական և ձախ երկխոսությունը և մտքերի փոխանակումը: Նրանցից շատերը դժբախտաբար այդ անհրաժեշտությունը կամ չեն զգում կամ էլ զգալու դեպքում իրենք չեն դառնում այդ երկխոսության կամ միասնական ճակատի ստեղծման նախաձեռնողը: Խոսքի մակարդակով բոլորը հաստատում են համագործակցության, միասնականության, համատեղ գործողությունների և երբեմն միասին հանդես գալու անհրաժեշտությունը, սակայն շատ քիչ դեպքերում է, որ դրանք գործի են վերածվում: Բոլորի ծրագրերում համագործակցելու…

Համաշխարհային իշխող համակարգի փլուզումը

Չնայած նրան, որ 2008 թվականի ճգնաժամը նեոլիբերալիզմի կուտակման քաղաքականության ճգնաժամի արդյունք էր, դրա խորքը և ճգնաժամի համաշխարհային տարածումը, ալտերնատիվ չունենալու պատճառով՝ վերջ չտրվեց նեոլիբերալիզմի կյանքին: Ոչ մի կասկած չկա, որ միայն ուժերի հավասարակշռության փոփոխմամբ դասակարգային պայքարում աշխատանքի ու կապիտալի միջև, հնարավոր կլինի կապիտալի իշխանության հաղթահարումը նրա թույլ օղակներում և բանվորական ու սոցիալիստական շարժումների հզորացմամաբ որպես միջազգային մասշտաբով ազդեցիկ ուժ, 2008 թվականի նման ճգնաժամի ժամանակ, վերջ տալ իշխող աշխարհում կապիտալիզմին: Ճգնաժամը անցկացնելուց հետո նեոլիբերալիստական կուտակված համակարգը շարունակեց մնալ, որպես իշխող և ավելի ագրեսիվ համակարգ: Վերջին մի քանի տասնամյակների նեոլիբերալիստական կուտակումը և ֆինանսական կապիտալը կարողացան իրենց հեգեմոնիկ դերակատարությունը տարածել ազգային ու համաշխարհային…
Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև ձախ և բանվորական, շատ հաճախ պառակտումները տեղի են ունենում ըստ տարբեր գաղափարների ու դիրքորոշումների՝ այս կամ այն հասարակական ու քաղաքական երևույթների նկատմամբ: Այս պառակտումները հնարավորություն չեն տվել ձախ ուժերին համախմբվելու մի կուսակցության ներսում և չեն կարողացել իրենց ծրագրերը լավ առաջ տանել հանուն իրենց նպատակների: Բացի գաղափարական և դիրքորոշումների տարբերության հիման վրա առաջացած պառակտումներից, հաճախ նկատվում է, որ պառակտումներ են առաջանում կուսակցության մեջ՝ կուսակցական դիրքեր գրավելու և անհատական տարաձայնությունների դրդապատճառով: Ձախ և բանվորական կուսակցություններում կարևոր են տեսական, գաղափարական հարցերն ու գործնական ծրագրերը: Գործնական ծրագիրը օդից ստեղծված երևույթ չէ: Ծրագիրը պետք է հենված լինի ներկա հակումների ու…
Բոլոր կուսակցություններում, այդ թվում նաև ձախ և բանվորական, շատ հաճախ պառակտումները տեղի են ունենում ըստ տարբեր գաղափարների ու դիրքորոշումների՝ այս կամ այն հասարակական ու քաղաքական երևույթների նկատմամբ: Այս պառակտումները հնարավորություն չեն տվել ձախ ուժերին համախմբվելու մի կուսակցության ներսում և չեն կարողացել իրենց ծրագրերը լավ առաջ տանել հանուն իրենց նպատակների: Բացի գաղափարական և դիրքորոշումների տարբերության հիման վրա առաջացած պառակտումներից, հաճախ նկատվում է, որ պառակտումներ են առաջանում կուսակցության մեջ՝ կուսակցական դիրքեր գրավելու և անհատական տարաձայնությունների դրդապատճառով: Ձախ և բանվորական կուսակցություններում կարևոր են տեսական, գաղափարական հարցերն ու գործնական ծրագրերը: Գործնական ծրագիրը օդից ստեղծված երևույթ չէ: Ծրագիրը պետք է հենված լինի ներկա հակումների ու…
Մոլորակի անդորրը կրկին խախտվեց. Հորմուզի նեղուցը, որը նավթի համաշխարհային շուկան սնուցող առաջնակարգ ուղիներից մեկն է, ԱՄՆ դարձյալ լարվածության մթնոլորտ ձևավորեց, անվտանգության համակարգ ձևավորելու առաջարկ մտցրեց: Միջազգային շատ մեկնաբաններ և վերլուծաբաններ 3-րդ աշխարհամարտի կանխատեսումներ են անում: Վերհիշեք, ԱՄՆ սկսած իրաքյան առաջին պատերազմից՝ տրիլիոններ է կորցրել, ոչինչ չշահելով և նույն արտաքին քաղաքական կուրսը պահելով Իրանի հետ պատերազմ սկսելու դեպքում՝ դարձյալ ոչինչ չի շահի: Իրանն այն ամուր ընկույզն է, որին կոտրելը շատ դժվար է, անգամ անհնարին: Եթե ԱՄՆ լայնածավալ պատերազմ սկսի, նա կոչնչացնի համաշխարհային նավթի առևտրի համակարգը և նավթի գինը համաշխարհային շուկայում կհնգապատկվի: Անգլիացիները գործարկելով “տանկերային պատերազմի” խաղը, հույս են փայփայում, որ Ամերիկան…

Համերաշխություն բնության հետ

Հանքարդյունաբերությունը որպես տնտեսական կարևոր ոլորտ՝ չի կարող որևէ տնտեսական ուղղվածությունից հեռու մնալ: Հանքարդյունաբերության վնասն ավելի մեծ է մեր հայրենիքի համար քան շահույթը, սակայն օգտագործման ծայրահեղ դեպքում՝ գերադասելի է կրել ազգային բնույթ: Մեր կառավարությունը, պետական տարբեր այրեր եվ վարչապետը նշել են, որ երկրի բոլոր բնական պաշարները պատկանում են ժողովրդին: Սա առաջադիմական և ազգային մոտեցում պետք է համարել, սակայն նախկին իշխանություններից ժառանգած քաղաքականությունը այդպես չի եղել ու դժբախտբար մեր շահագործվող հանքերը հանձնվել են օտարերկրյա կամ ներքին անհատ գործատուներին: Արտասահամնացի կամ ներքին գործատուների հիմքը, որպես կապիտալիստներ դրանց շահույթն է ու ըստ իրենց էության, հնարավորինս կաշխատեն քիչ ծախսելով՝ մաքսիմալ շահույթ ստանալ: Մեր կառավարությունը պետք…
Վահան Իշխանյանը գրում է. Ամեն կառավարություն հայտարարում է, թե երկրի տնտեսական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաներն են, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային ինչ որ արտոնություններ են տալիս, հետո տեսնում են, որ Երևանը Բանգալոր կամ Դուբլին չի դառնում, բյուջեն լցնելու համար կրկին հանքարդյունաբերությանն ն են զոռ տալիս։ Հեղափոխական նոր իշխանությունները ճիգ են թափում նախորդներից տարբերվեն ավելի հաճախ կրկնելով, թե իրենց առաջնահերթությունը նոր տեխնոլոգիաներն են, և որ հրաժարվելու են հանքարդյունաբերությունից, սակայն, մեկ է, օրիգինալությամբ աչքի չեն ընկնում։ Նախ, նոր տեխնոլոգիաների մասնագետները կբացատրեն, որ Հայաստանը այս պահին հեռանկար չունի ՏՏ֊ի երկիր դառնալու, մասնագիտական ներուժը հազիվ հերիքում է դրսի ձեռնարկությունների սևագրերը մշակելու համար, որ ՏՏ֊ի երկիր դառնալու…
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ Կուսակցության տարածած հայտարարությունում ասվում է. «Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Արևմուտքի հերթական լկտի և ցինիկ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, ինչի ականատեսը եղանք վերջին օրերի Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության կողմից: Մտահոգ ենք այն առումով, որ սադրանքի մասնակիցն ուղղված հայ ժողովրդի երկու հատվածների Հայաստանի և Արցախի միջև սեպ խրմանը հանդես է գալիս այն երկրի պետական գործակալությունը, որն ունի լայն բիզնես շահեր Ադրբեջանում: Հայացք գցելով պատմությանը համոզվում ենք, որ դեռևս Անտանտայի ժամանակներից Մեծ Բրիտանյան աչքի է ընկել հակահայկական քաղաքականությամբ: Այս ամենն արվում է Ղարաբաղի շուրջ լարվածության…
Էջ 1, 12-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: