Արխիվ Հուլիսի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Հայաստանի ներկա պայմաններում, որտեղ իշխում է կապիտալիստական տնտեսությունը և կառավարությունը ավելի շուտ ընդհանուր հակում ունի դեպի շուկա և կապիտալիզմ, ռադիկալ տեսակետը դրա դիմաց է կանգնելու: Զարգացման համար ճանապարհ հարթելը չի նշանակում, որ կապիտալ ներդրողները և կապիտալիստները ավելի հանգիստ կարողանան աշխատել: Ճիշտ սրա հակառակն է: Ելքը այն է, որ աշխատավորները և զրկված ու հասարակ մարդիկ կարողանան ավելի լավ ապրել:
Ի՞նչ է նշանակում զարգացում: Տնտեսական շրջանակներում զարգացում նշանակում է կարողության ստեղծում՝ աճի և տնտեսական ու հասարակական բարեկեցության համար, այն կարողություններն ու պոտենցիալները, որոնք կարողանան աճ արձանագրել: Աճը կարելի է չափել, զարգացումը նույնպես, սակայն աճը ընդհանրապես քանակական բնույթ ունի: Զարգացումն էլ քանակական ու որակական կողմեր ունի, սակայն աճն ավելի շուտ քանակական չափանիշներով է որոշվում: Օրինակ երկրի ներքին համախառն արտադրությունը կարող է դրական կամ բացասկան աճ ունենալ:
Զարգացում՝ նշանակում է երկրի ենթակառուցվածքներ, հասարակական հարաբերություններ, կառավարություն, մշակութային ու հասարակական հնարավորություններ և այլն, որոնք հարթակ են պատրաստում աճի համար: Այսպիսով քիչ զարգացած երկրում զարգացման հարցն ավելի լուրջ և խորքային է, որովհետև պետք է այդ երկիրը սկզբից ենթակառուցվածքները զարգացնի, որ հետո կարողանա աճ արձանագրել:
Աճը կարող է կայուն կամ անցողիկ լինել, սակայն զարգացումը պետք է կայուն և մնայուն լինի: Աճը կարող է տարբեր տարիներում տատանումներ ունենալ:

Ռուբիկ Սարդարյան, 27 հուլիս 2019 թ.

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը մի քանի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանավոր ու նաև գրավոր ներկայացրել է Հայաստանի ավանդական ճյուղերը վերականգնելու առաջարկներ՝ 12 ուղղություններով՝ մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, «Նաիրիտ», «Հայէլեկտրո» և այլն գործարաններ։ Սա ընդունվել է ի գիտություն, Վազգեն Սաֆարյանը տպավորություն է ստացել, որ կառավարության ղեկավարն ըմբռնել է հարցի կարևորությունը։ «Առաջինը՝ «Նաիրիտի» մասին, որովհետև այդ գործարանը հնարավորություն ունի վերագործարկվելու, և վերջերս իմացանք, որ կառավարությունն այն դուրս է բերել վաճառքի, և պայմաններից մեկը լինելու է այն, որ հնարավոր գնորդը պետք է ներկայացնի համապատասխան ծրագիր այդ գործարանի վերագործարկման վերաբերյալ»։ 

Վազգեն Սաֆարյանն ասում է, որ սա ազատ շուկայական տնտեսությունից «դուրս» կարգավորվող գործընթաց պետք է լինի․ երբ պետություն-մասնավոր համագործակցության մոդելն է կիրարկվում։ Ասաց, որ 100 տոկոս բաժնետոմսեր ունեցող պետությունը դրանց մի մասը՝ 45-46 տոկոսը դուրս բերի վաճառքի, և պետությունը՝ ինքը, գումարներ ներդնի և մյուսներին էլ հրավիրի  այդ գործարանի վերագործարկման համար ներդրումներ անելու։ Իրացման շուկան էլ Ռուսաստանն է, որտեղ մեկ տոննա կաուչուկը  արժե 6000 դոլար, բայց Ռուսաստանն այն ձեռք է  բերում  տարբեր երկրներից։

Ըստ Վազգեն Սաֆարյանի, ամենակարևորը՝ պետությունը պետք է ընդունի օրենք Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին։ Նրա խոսքով՝ տնտեսական քաղաքականությունը տարբեր երկրներ՝ տարբեր ժամանակներում վերանայել են, և՛ Գերմանիայում , և՛ ԱՄն-ում, և՛ Ճապոնիայում ։ Աշխարհում 16 փոքր ու մեծ ճգնաժամերի ժամանակ պետությունը միշտ օգնել է իր տնտեսվարողներին։ Գերմանիան՝ իր  մեքենաշինական բրենդին։ Հայտնի է, որ շուկայական տնտեսություններն ինքնակարգավորման մեխանիզմներ չունեն, և դրանց բնորոշ են ճգնաժամերն ու լճացումները։

«Հրապարակի» հարցազրույցը  Վազգեն Սաֆարյանի հետ։

  - Պարոն Սաֆարյան, «Նաիրիտում» քանի սեփականատեր փոխվեց,  ոնց որ թե «Նաիրիտն» իրեն չի արդարացնում։

- Որովհետև բոլոր սեփականատերերը, որոնք փորձել են գործարկել, այն,,  ավելի շատ մտածել են ոչ թե լուրջ ներդրումներ անելու և գործարանն արդիականացնելու, այլ  գործարանի եղած ռեսուրն օգտագործելու մասին և իրենց դրած փողը շատ շուտ հետ ստանալու մասին։ 
 
- Իսկ հիմա ինչո՞ւ պետք է հակառակը լինի։

- Այ, դրա համար նոր գործիքակազմ պետք է լինի՝ պետություն- մասնավոր, պետությունը պետք է ինքը պահանջատեր լինի, ոչ թե թողնի ինչ-որ մեկը սեփականաշնորհի և ինչ ուզենա՝ անի։ Դա կարող է լինել  բաժնետիրական ընկերություն՝ պետության մասնակցությամբ, և այս տարբերակը պետք է կիրառել ոչ միայն «Նաիրիտի», այլև շատ-շատ այլլ գործաանների  նկատմամբ։ Երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարություն էր ձևավորվում, նրանք հայտարարում էին, որ մենք պետք է վերանայենք մեր հումքային արդյունաբերության իրավիճակը, և ոչ թե պետք է պարզ հումք արտահանվի,, այլ այն պետք է վերամշակվի, և դա դառնա նաև  տեղական արդյունաբերության համար հումք։ Եվ դրա դրա բազայի վրա զարգանան մեր լեռնային արդյունաբերոթյունը, մետալուրգիան և մեքենաշինությունը։ Այն քայլերը, որ հիմա արվում են, բավարար չեն, մենք էլի հումք ենք արտահանում, և պղձի խտանյութի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են։ Եվ կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե պետությունն ընդունի օրենք, որ ինչ-որ ժամանակից հետո՝, ասենք, 2-3 տարի, արգելված լինի պղնձի խտանյութի արտահանումը, որի մեջ պղնձի պարունակությունը լինի ոչ պակաս, քան  90 տոկոսը։  Այս դեպքում հանք շահագործողները կմտածեն ձուլարան կառուցելու մասին։ Բայց ամենակարևորը՝ պետությունը պետք է ընդունի օրենք՝ Հայաստանի արդյունաբերության զարգացման մասին։ Նման օրենք ԱՄՆ-ում  ընդունվել է 1933 թվականին, և այդ օրենքով էր, որ ԱՄՆ-ն դարձավ արդյունաբերական երկիր։ Մենք այսպիսի բաներ չենք արել, և հենց դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում արդյունաբերությունը դիտվում է որպես երկրորդական ուղղություն։ Կառավարության բարեփոխումների ժամանակ հույս ունեինք, որ կլինի հատուկ մի նախարարություն՝ արդյունաբերության և արտաքին առևտրի։ Աշխարհի բոլոր երկրները՝ Ճապոնիան, Ռուսաստանը և այլն, ունեն նման  նախարարություն, բայց մենք՝ ոչ։ «Բարձր տեխնոլոգիաներիը  արդյունաբերություն»ը բառակապակացությունը՝ նոր նախարարության մեջ, շատ լավ է, բայց բավարար չէ․ Հայաստանն իր ավանդական ուղղությունները պետք է զարգացնի։ Եթե թվերի լեզվով խոսենք, խորհրդային տարիիներին Հայաստանի արդյունաբերությունն ազգային եկամտի մեջ եղել է 67,5 տոկոս, որում մեքենաշինության բաժինը եղել է 26․4 տոկոս։ Ունենալով հզոր մեքենաշինություն՝ մենք այսօր ոչ մի մետաղահատ հաստոց  չենք արտադրում։ Իսկ մեր  վիճակում գտնվող  երկրի համար դա պարտադիր է։

Այդ գործարանները պետք է զրոյի՞ց ստեղծվեն։

- Չէ, ինչո՞ւ զրոյից, այդ գործարանները կան։ Եղել են 60-ից ավելի մեքենաշինական գործարաններ, որոնք այսօր գրեթե կանգնած են,։ Ժամանակին 9500 մետաղահատ հաստոց է արտադրվել։ մեզանում։

Ենթադրում եմ, որ նոր տեխնիկա գնելու անհրաժեշտություն կլինի։

- Հին հաստոցները դեռ կարող են արտադրել մետաղահատ հաստոցներ, և դրանք, հիմնականում, իրացվել կարող են ռուսական շուկայում, որը  մեզ համար ամենակարևոր շուկան է։ Ի վերջո, մենք միևնույն արտադրական կուլտուրայի տարածքում ենք։ «Հայէլեկտրոն» ժամանակին 60 հազար տոննա մետաղ էր օգտագործում, Հայաստանում մեկ միլիոն տոննա մետաղ  է օգտագործվել։ Այդ հումքն  այստեղ մշակվել է, դարձել  հաստոցներ, սարքավորումներ և նորից արտահանվել։ Եվ  դրանով իսկ ունեցել ենք ոչ թե սպառողական երկրի կարգավիճակ, այլ արտադրող երկրի, քանի որ արտահանման ծավալները գերազանցել են ներմուծման ծավալները։

Այդ գործարանները մասնավորի ձեռքում են, որոնք փակ բնակարանների նման գնել և չեն գործարկում։ Հիմա հարկադրելո՞ւ եք։

- Չէ, հարկադրելու մեխանիզմը չի գործում, մենք այստեղ  էլի առաջարկում ենք մասնավոր-պետություն համագործակցությունը։ Պետությունը պետք է վերականգնի բոլոր այն գործարանները, որոնք քիչ թե շատ պահպանվել են և կարող են աշխատել։ Դրանց տնօրենների հետ պետք է   հանդիպել, ուսումնասիրել  նրանց առաջարկը,  քննարկել պայմանները և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ես  այն  կարծիքին եմ, որ մենք Ռուսաստանում առնվազն մի 5-6 առևտրային կցորդներն պետք է  ունենանանք տարբեր ռեգիոններում, որոնք կզբաղվեին այդ տարածաշրջաններում  մեր աչդյունաբերական արտադրանքի  պահանջարկն ուսումնասիրելով։ Թե Ուրալում, Ռուսաստանի Հարավում, Հյուսիսում ինչ մեքենասարքավորումներ կարող ենք իրացնել։ Կար ժամանակ, երբ կառավարությունը քննարկում էր, որ պետք է դեսպանների աշխատանքի մեջ կարևոր ուղղություն համարել նաև այն, թե այն երկրներում, որտեղ իրենք  դեսպան են աշխատում , ինչքա՞ն է կազմել մեր արտաքին առևտրի մասնաբաժինը։ Եվ նաև դրանով գնահատել իրենց աշխատանքը։ 

Աղբյուրը՝ hraparak.am 

Ստամբուլյան կոնվենցիան Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում: Հանրային խորհուրդը քննարկել է նաև երթևեկի անվտանգությունը և Սևանի ճահճացումը:

Բաժին՝ Հայաստանում

Հողատարածքների ցանկապատման քաղաքականությունը արդյունաբերական հասարակության ստեղծման համար անհրաժեշտ առաջնային հումքերը ստեղծեցին: Սակայն ինչպես, խոհարարը կհաստատի՝ առաջնային մթերքները բավարար չեն և էներգիա էլ է պետք: Այդ անհրաժեշտ էներգիան մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը հասանելի չդարձավ: Այդ էներգիան մոխրագույն և ոչ բնակելի շենքերից էին գալիս, որոնք իրենց երկար խողովակներից սև ծուխ էին արտանետում: Գործարանները, որոնք իրենց ներսում տեղադրել էին չդադարող գոլորշու շարժիչ՝ ստեղծել է շոտլանդացի Ջեյմզ Վատը: Արդյունաբերական հեղափոխությունը հասել էր նպատակին:
Գիտեմ, որ կհարցնես: «Ինչո՞ւ արդյունաբերական հեղափոխությունը կատարվեց Անգլիայում, և ոչ թէ մի ուրիշ երկրում, օրինակ Ֆրանսիայում կամ Չինաստանում»: Այս հարցին պատասխանելու համար շատ պատճառներ են բերվել: Որոշները այն իրականությանն են անդրադառնում, որ Անգլիան որպես մի կղզի՝ աշխարհագրական տեսակետից հեռու էր այն քաոսային պատերազմներից, որը քայքայում էր Եվրոպական աշխարհամասը, և ամբողջ ծովագնացության պատմության ընթացքում, երբ խոսք է գնում շուկաների շահագործումից համաշխարհային առևտուրը, սա մի առավելություն է համարվում: Որոշներն էլ անդրադառնում են Անգլիայի բնական պաշարներին, օրինակ ածուխին, մեծ, գաղութային և հարուստ բնակչությանը իր երկրից դուրս, հատկապես Կարիբյանների շրջանում, որտեղ աֆրիկացի ստրուկները աշխատում էին անգլիացի հաղթողների հողերի վրա: Սակայն ամենահամոզիչ պատճառաբանությանը, որ հանդիպեցի՝ այն էր, որ անդրադառնում էր երեք ուրիշ գործոններին՝ հակառակ եվրոպացի կամ չինացի ֆեոդալ տերերի, որոնք տիրում էին մեծ մասնավոր բանակներին, անգլիացի տերերը ռազմական հատուկ ուժ չունեին, այսպիսով նրանց հարստանալը ավելի շուտ առևտրի միջոցով էր կատարվում, քան թէ դաժան ճնշումների միջոցով: Միևնույն ժամանակ, անգլիացի տերերը հովանավորվում էին համեմատաբար ուժեղ կենտրոնական ուժի կողմից, թագավորական մի համակարգ, որի գագաթում էր կանգ ուժեղ մի բանակ, գյուղացիների ամբստամբության դիմաց, որոնք դիմադրում էին իրենց վտարման դեմ, տերերին օգնության էին հասնում: Վերջապես այս իրականությունը, որ Անգլիայում հողատերերը համեմատաբար կենտրոնացած էին, այսինքն գյուղացիների մասսայական վտարումը պահանջում էր շատ քիչ քանակությամբ հողատերերի համաձայնությունը:
Որպեսզի տեսնենք, թէ ինչպես արդյունաբերական հեղափոխությունը կատարվեց Անգլիայում, արի վերադառնանք խոհանոցի փոխաբերության ու Անգլիային պատկերացնենք որպես մի մեծ կաթսայի: Նախ, բոլոր այդ հարցերը, որ մտքումդ կա և ես նշեցի (հողատերերի ռազմական թուլությունը, ուժեղ կենտրոնական կառավարություն և նման բաներ) լցրու այդ մեծ կաթսայի մեջ և թող մի քիչ խառնվեն իրար ու թրջվեն: Հետո դրան ավելացրու առևտրական դասակարգի ու արիստոկրատների հարստությունը, որը ձեռք է բերվել համաշխարհային առևտրում որոշ ապրանքների՝ օրինակ բրդի, կտորի և պողպատի վաճառքից ձեռք բերված շահույթից: Հետո այդ կաթսային ավելացրու մեծ թվով նախկին անգործ գյուղացիների, որոնք փողոցներում մի կտոր հացի, կամ աշխատանքի և որևէ բանի համար մուրացկանություն էին անում: Վերջում ավելացրու այն էներգիան կամ ջերմությունը, որը արտանետվում է պրն. Վատի գոլորշային շարժիչներից, որը կարող էր միևնույն ժամանակ հազարավոր տեքստիլի մեքենաներին էներգիա հաղորդել ու նրանց արագ շարժել: Մի քիչ բախտ ունենալով՝ արդյունաբերական հեղափոխությունը քո կաթսայից սկզբնական գործարանների տեսքով գլուխ կբարձրացնեն: Եվ այստեղ, Վիլիամ Բլակի (William Blake) ասածով «սատանայական մութ ջրաղացներն» (dark satanic mills) էին, որ վերջապես անբախտ նախկին գյուղացիների երեխաներին գտան, որպես արդյունաբերական բանվորներ, և պատմության մեջ առաջին անգամ, գոլորշու նոր շարժիչների կողքին սկսեցին քրտինք թափել:

(Շարունակելի)

Վերջերս Ճապոնիայի կառավարության խոսնակը հայտարարեց, որ Ճապոնիան մնում է իր նախկին դիրքորոշման վրա ու մտադիր չէ ռազմական ուժ ուղարկել Պարսից Ծոց՝ միանալու Ամերիկայի կողմից կյանքի կոչված Իրանի դեմ դաշինքնին, որտեղ  գտնվում են Սաուդիան Արաբիան, Արաբական Էմիրատները և մի գուցե մի քանի ուրիշ երկրներ: Ամերիկայի պետական պաշտոնյանները հանդիպում են ունեցել Ճապոնիայի պետական այրերի հետ ու աշխատել են նրանց ներգրավել այդ դաշինքում, սակայն Ճապոնիան մերժել է այդ բոլոր դիմումները: 

Բաժին՝ Աշխարհում

Ռոբերտ Ռեյչը բացատրում է, թե որտեղ են ամերիկացիները կանգնած իրականում այդ հարցերի շուրջ: 

Բաժին՝ Աշխարհում

Գլենդել, Կալիֆորնիա.- Գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտը (1898-1956) 20-րդ դարի դրաման փոխել է իր "էպիկական թատրոն" հասկացությամբ ՝ պիեսներ, որոնք, ապահովելով զվարճանք, խիստ դիդակտիկ են և ունակ են սադրել սոցիալական փոփոխություններ: Դրամատուրգի պնդումները գույքի, արտոնությունների, դասի եւ անարդարության, թաքնված անմեղության, ժողովրդական առակում բնակեցված զանազան կերպարների մասին, սկսած համեստ ծառաներից եւ ֆերմերներից մինչև  ամբարտավան ազնվականները եւ պալատականները:

Նրա 1944 թվականի գլուխգործոցը ՝ "Կովկասյան կավճե շրջան" - ը, որը գրվել է դեռևս Ամերիկայում, այս ժանրի լավագույն նմուշներից է ։ 

Ընթերցողներից շատերը ծանոթ կլինեն աստվածաշնչյան պատմությանը՝ իմաստուն դատավոր Սոլոմոնի եւ նրա առջեւ հայտնված երկու կանանց մասին, որոնք հավակնում են մոր դերին: Նա առաջարկում է կտրել երեխային և կես-կես եւ տալ յուրաքանչյուր կնոջ իր մասնաբաժինը. Երբ կանանցից մեկը բողոքում է այս որոշման դեմ, ասելով, որ նա ավելի շուտ երեխային կտա մյուսը, Սողոմոնն ասում է, որ առատաձեռն կինը, որը երեխային կտա, որպեսզի երեխան կարողանա ապրել, իսկական մայր է:

Հոդվածն ամբողջությամբ ընթերցեք աղբյուրից՝ https://www.peoplesworld.org/article/bertolt-brechts-marxist-masterpiece-caucasian-chalk-circle-in-stunning-production/ 

Բաժին՝ Մշակույթ

Լացիր ինձ վրա, լացիր քեզ վրա,                                                                                                                                                                

Ողբանք միասին աշխարհի վրա,               

Եթե  նա կա կամ էլ չկա:                                                                                                    

Ավ.Իսահակյան                                                                                        

Մարդկության նպատակը

Մեծ մարդ ծնելն է.  Մարդկության փրկությունը

Գալիս է դրանից: 

Գեորգ Բրանդես

 Մեծ մարդը ծնվում է ժամանակի հրամայականով, տիեզերքի էներգետիկ կարգավորիչ ուժի շնորհիվ: Մեծ մարդը երբեք արդեն գոյություն ունեցող քաղաքականության արդյունք չի հանդիսանում: Նա նոր վիճակի, նոր քաղաքականության արդյունքի սկիզբն է: Ժամանակները թչում են աննախադեպ, միջազգային քաղաքական դաշտը “բռնազավթել” է լիբերալիզմ կոչվող մահաբեր սինդրոմը, որն էլ թանձր մառախուղի պես նստել է մոլորակի բնակչության ուսերին: Այս մահաբեր վիրուսը մեկ քարորդ դարից ավել ներթափանցել է Հայաստան, Առաջին նախագահ՝ ԼՏՊ-ի հրավերով, որն իր արհեստավարժ տղերքի հետ՝ ընդունեցին աղ ու հացով: Այդ քաղաքական գորխչներ կոչվածները չհասկացան, որ պետությունը վերազգային երևույթ է, անցյալից եկած ժառանգությունը սրբորեն պահպանելու, պետությունը անխոցելի դարձնելու, հոգևոր աշխարհի դարպասները անառիկ պահելու և հակազգային երևույթները վերացնելու, նրանք վերցրին Սոցիալիզմի բոլոր բացասական կողմերը, մերկացված ձևով, դրան ավելացրին վայրի կապիտալիզմի բոլոր արատները՝ միախառնելով կապիտալիզմից ընդօրինակած և իրենց գավառեցուն բնորոշ պրիմիտիվ ցինիզմով, և ձևավորեցին ֆեոդալակապիտալիստական օլիգարխիկ թալանչիական պետության մի տարատեսակ, որի նմանը աշխարհի պատմությունը չի տեսել, իսկ “յուղալի պատառները” իրենք լափեցին և թալանի համար անհրաժեշտ պայման ստեղծեցին իրենց փոխարինող նախագահների համար: Դաստիարակեցին, բացի իրենց սեփական ես-ից, այլ բան չմտածող, չտեսնող անհատներ, որը իր վրա դրված պարտականությունից բացի ոչինչ անել կամ մտածել չի կարող: Սուպերլիբերալիզմը լափում է հողագունդը, անգամ եվրոպական դասական էլիտան, այդ թվում՝ Վատիկանը, մտածում են թե ուր է տանում Լիբերալիզմ կոչվածը: Իսկ որտեղ էր եվրոպական էլիտան, երբ 2014 թվականին Ավստրիայում G-20 գագաթնաժողովում Վ. Պուտինի արած առաջարկությունները՝ Լիբերալիզմի հասցրած վնասների վերաբերյալ, որտեղ Գերմանիայի կանցլեր Մերկելը ասաց. – Պուտինը մնաց իր աշխարհում: Կանցլեր-ուհին չէր հասկանում դրա հետևանքները մինչև այն պահը, երբ Մյունխենի փոխոցներում կոնչիտայական կերպարները դեմ դուրս եկան: Մորուքավոր ալիները պարզ է՝ Եվրոպայի կանայք ու աղջիկները ծեծվելուց, բռնաբարվելուց, մորթվելուց զուտ այլ տարբերակ չունեին, կոնչիտայական կերպարներով տղամարդիկ չէին կարող իրենց ընտանիքները պաշտպանել, իսկ “Լիբերալիզմով” վարակված Գերմանիայի ոստիկանը իրավունք չունի միջամտելու: Երբեմնի զորեղ Գերմանական բանակը այսօր ֆեմինիստական կին է ղեկավարում: Հետագայում Ճապոնիայում անցկացվող G-20 Գագաթնաժողովում անդամ հանդիսացող 19-ը տեղափոխվեցին Պուտինի աշխարհը: Հայաստանը իր սեփական մաշկի վրա զգաց այդ սինդրոմի բացասական ազդեցությունը: Բավական է խորանաս պետության չինովնիկների գործունեության մեջ, անպատճառ կհանդիպես տարբեր աղբյուրենրից Սորոսական գումարներից օգտվողների: Եթե փոքրիկ վերլուծություն անենք, մեր հասարակական կյանքը և նրա մի շարք առանցքային ուղղություններ, ապա կտեսնենք իրական պատկերը: Երևանում արդեն վխտում են անհասկանալի ծագումով, արտահագուստով, սանրվածքով ու չալմաներով միգրանտներ: Ինչից այսօր ուզում է ազատվել Եվրոպան ու այն փաթաթել է մեր վզին, անգամ հակառուսական քարոզները, որ շատ վտանգավոր է, իրականացվում է եվրոական մշակված տեխնոլոգիաներով: Հայաստանի համար մխիթարանք է, որ Եվրոպայի առաջադեմ էլիտան և Վ. Պուտինը սուպերլիբերալիզմի դագաղի վերջին մեխն է խփում: Հայաստանում այդ մահաբեր սինդրոմի հետևանքներից ազատվելը երևի տարիներ տևի: Քանի որ մեզ մոտ արմատավորվել են արևմուտքի ձևավորած  այդ գաղափարախոսության իրականացնողներ, նվիրյալներ, որոնք դաստիարակվել են եվրոպական կրթօջախներում, իսկ ազատվել դրանցից դժվար է, նրանցից մի մասը խցկվել են իշխող կառավարության ապարատներում և տարբեր օղակներում: Դա է պատճառը, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում սառնություն է նկատվում: Ուշագրավ է նաև այսն, որ օրերս հայ և ռուս միջնորդական նիստի  ժամանակ ռուսական կողմը անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցով քվեարկությանը, շնորհակալություն են հայտնել ոչ թե Հայաստանին այլ կողմ քվեարկողներին: Ահա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Ռ. Ռուբինյանի և իր տեղակալ՝ Հ. Իգիթյանի աշխատանքի պտուղները: Եթե դա վարչապետի գիտությամբ է արվել, կնշանակի Սորոսի փողեր լափողները վերջնականապես կկործանեն Հայաստանը: Մոսկվայում տեղի ունեցող “Պառամենտուրիզմի զարգացում” թեմայով քննարկման ժամանակ դահլիճից բացակայել են Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած հանձնաժղովը, երբ ադրբեջանցիների և թուրքերի ներկայացուցիչները քննադատել են Հայաստանին արցախյան հարցով: Դահլիճում ներկա է եղել միայն Ա. Աշոտյանը որպես արտախորհրդարանական ընդիմություն և սուր հակադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: Արի ու հարցրու, այ ԱԺ նախագահ, միթե ձեր թավշյա գլուխները դժվար են ընկալում, պետական գորխի եք եկել, թե Համբո-Գիքորների պես Մոսկվայի տեսարժան վայրերով եք հիացած: Զարմանալի է, թե ինչ հիբրիդ եք դուք, թե կարծում եք դուք եք զարդարում մեր դարը: Այս խոսքերը գրում եմ սրտի ցավով,  թե ովքեր են տնօրինում ժողովրդի  բախտը: Պարոն Վարչապետ, ինչպես ճկունորեն դիմակայում եք արտաքին տարբեր տեսակի միջազգային քաղաքական հոսանքներին, այդպիսի ճկունությամբ պետք է ազատվեք Ձեզ հետ քայլող տկարամիտ, ԼՏՊ-ներից, Ռուբինյանների մնացորդներից ու թավշյա սորոսականներից, որպեսզի կարողանաք ծառայել ժողովրդին, եթե ոչ, պարոն Ն. Փաշինյան, Ձեր աշխատանքը կլինի՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ և երեք քայլ կողք: Պետությունը ղեկավարելու իրավունքը ձեռք  է բերվում տանջանքների, տառապանքների գնով, բայց իր մջ պարունակում է ազգին, ժողովրդին անմնացորդ ծառայելու մեծ կամք և իմաստություն: Պատմական շրջադարձ կատարեք հայ ժողովրդի կյանքում, լրիվ մերկացրեք Քեզ նախորդող 3 նախագահների և նրանց շրջապատի թալանչիների գործունեությունը և կենցավարական, պալատական ապրելաձևը: Հիշենք թալանչիների վերաբերյալ Ն. Պետրոսյանի տողերը՝

Դուք ազգադավ վհուկներ, անհայրենիք, անհուզում,

Դրախտային երկիրը Սովետական Հայաստան,

Ձեր շնչի տակ փողկտրեց միայն մացառ ու բաղեղ,

Հայ մայրերը Ձեզ մի օր պիտի մահերգ մրմրջան,

Կգա օրը և հերթով դուք պատասխան պիտի տաք,

Ապրողները և նրանք ովքեր եկան ու անցան,

Կանեանա, կցնդի ձեր անունը անառակ,

Լոկ ձեր հուշը կմնա հանց չարիքի մահարդում:

Քեզ բարի երթ  և կանաչ ճանապարհ պարոն Վարչապետ:

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Լացիր ինձ վրա,                       Մեր ունեցվածքն է միայն՝                          Մարդկության նպատակը

Լացիր քեզ վրա,                         մեր թշնամին արնաքամ:                                           Մեծ մարդ ծնելն է.

Ողբանք միասին աշխարհի վրա,                    Ե.Չարենց                           Մարդկության փրկությունը           Եթե նա կա կամ էլ չկա:                                                                                                      Գալիս է դրանից:

  Ավ.Իսահակյան                                                                                                                 Գեորգ Բրանդես

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: