Արխիվ Փետրվարի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 14:54

Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը (տեսանյութ)

Ներկայացվում է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական  /1989թ./ և  ՌԴ Պետ Դումայի  /199-2016թ./ պատգամավոր Ժորես Իվանի Ալֆյորովի խոսքը  տեսանյութը (տեսանյութ) 

   Ինչպես պահել ներկան, երբ մեր բևեռացված իրականության կիսաբևեռում գտնվողները մշտապես կիսալուսնի փուլերում են։ Կարճ ասաց՝ կիսատ-պռատ, կիսաքանդ, կիսավեր, կես դրույքև էլի ու էլի կեռիկանման կքված պայմաններում։

     Մյուս բևեռում բազմածները լիալուսնի պես լրումն ավարտած ամենից-ամենա։ Ծխելու արգելքի և տուգանքի սահմանումներով այսօր չախմախչիները փորձում են առանց ծխի կրակ վառել, սակայն  ժողովուրդն ասում է. «Առանց կրակ՝ ծուխ չի լինում»։

 Այնքան բարձր են կեղծված տուգանքների հեռանկարները և արգելքների ոսկե սյուժեները, որ ժողովրդի մուխը քիչ է մնում մարի։

      Կարծես այս օրենքի նախաձեռնողները «ասենթեզոլոգների» դասընթացներ են անցել կամ էլ օրենքի «րեանիմացիայում» նոպայակերտ ուղղումների սեմինարներ են անցել։

         Այս գթասիրտ տուգանքների տեսլականի խորհրդանիշով արժեր վերհիշել սովետական ծխախոտներից՝ «Չիբուխը, Պրիման, Ավրորան...», որոնց ծուխը մուշտուկի տակ նոր հաշվեհամարներ չէր բացում և չէր տուգանվում և երբեք էլ չազդեց այն ժամանակվա ծխական հանրակրթության, ծխացուցակների առանձին ծուխ կազմելու գործընթացների վրա։ Ուստի կարծում եմ այս տուգանքներն ու արգելքները ևս մեկ թութունբազության վառ օրինակ են, ուրիշ ոչինչ...

 

Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

Բաժին՝ Մշակույթ

   ՀՀ  Հանրային Խորհրդում հնչեցված առաջարկը քարաձուլարան գործարան վերաբացելու՝ շատ տեղին է և հրատապ։

   Անգամ լեռնականի գաղթական մտքով մեր քարակերտ, քարաշեն շինությունները լեռների, բլուրների, սարերի պարեգոտը՝ քարերի անվերջ սինֆոնիան հուշում  է, որ պետք չէ քար նետել ընդերքի էության վրա, կամ էլ քարկոծել ռեզինե խողովակների ներկրողներին։

        Քարսրտության օրինակ թող չընկալվի այն ասացվածքը, թե կոշտը նստել քարի գլխին լաց է լինում անձրևից կախյալ։

       Քարե դարից, քարե դարդից հետևակ հայ շինարար քարտաշների քարե թելերի մանրաթելերը ասես մեզ կապ են տալիս, որ քարկապ չդարձնենք քարաձուլարանի գործարան բացելու միտքը։

      Հայաստան աշխարհի բազալտակուռ հիմքերը անշուշտ կցնծան և կժպտան վարդագույն տուֆի ֆասադով, որ այդքան էլ իրենց ռելիեֆին «շլանգի» տեղ չեն դրել «հորհորները»։ Քարե թթվակայուն խողովակների կիրառության դեպքում հայի ջուրը մեկ առվով կգնա, հետևաբար կկրճատվեն ավելորդ ծախսերը, ներկրումները կնվազեն և ամենակարևորը, որ հումքը տեղական կլինի, էժան և մատչելի։

        Անշուշտ այս պատկերացումներով շատերի փեշի քարը կթափվի ու ժողովրդի սրտից մի քար էլ կընկնի. չմոռանանք, որ մենք հայերս երկու քարի արանքում ենք, որոշ առումներով անուններ ենք գրում քարին։

        Որպեսզի լավագույն այս առաջարկը չգրվի քարին, այլ օրենքի վավերացումով ուժ ստանա, պետք չէ պատեպատ ընկնել կամ գլուխը քարով տալ։

      Եկենք սկսենք մաքուր քարից... և հիշենք հետևյալը՝ կաթիլը քար է ծակում, ոչ թե ուժով այլ կաթիլով։ Միայն թե մեր համբերությունը կյանքից ավելի երկար լինի։

      

 

Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան  

Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 12:51

«Երկիր Ծիրանի» Վարք ցոգոլաց տնկարանոյ

Հավանաբար Նուբարաշեն «ուխտագնացության» մեկնած «Երկիր Ծիրանին», այնտեղից իրենց հետ վերցրել էին դիտահորերի «օրհնված» ջրից։

   Անսեռ զուգարանների այս «կենաց ջրի» մակարդակով էլ (քուքուրթաց ծիրանենիները) իրենց հայտնության ավազանը բխեցրին քաղաքապետարանի ավագանու ժողովում։

    Ավա¢ղ նուբարաշենցիների խնդիրները բարձրաձայնելու համար «Երկիր Ծիրանին» սեղմեց ոչ թե «Ելքի» կոճակը, այլ կոյուղու մուտքի կափարիչը։

      Խելքից պատուհասների (ելք ու ճարի հանճարով օծուն) դահլիճը վերածեցին լքված մշակույթով միզացայտի։

   Բնականաբար այդ միջադեպից հետո «Երկիր Ծիրանին»՝ ծիրանի չհագավ, այլ մի կերպ ծածկվելով թզենու տերևեներով, դուրս եկան էտիչների «Եդեմապետարանից»։

   Քանզի Սովետաշենում Նուբարի բոյը չինար էր՝ այս աննախադեպ բոստանփոզու համեմատ։  

      Զարթուցիչ լարողների զառիվերում և զառիթափում, ժողովրդի բոստանջրողները միայն ջուր ծեծեցին, այն էլ պղտոր ալաֆռանգի...

 

Հեղինակ՝ Նաիրա Հայրապետյան

Լրագրող, մշակութաբան

Բաժին՝ Հայաստանում

Աշխատանքային կուսակցությունը (գերմանական Partei ar Arbeit, PdA) հեղափոխական կուսակցություն է ավստրիական աշխատանքային խմբի եւ այլ ժողովրդական շերտերի, որոնք ճնշված են կապիտալիզմի եւ իմպերիալիզմի կողմից: Աշխատանքային  կուսակցությունը  պաշտպանում է տվյալ երկրում աշխատող բնակչության շահերը, անկախ նրանց ծագումից, լեզվից կամ քաղաքացիությունից:

Աշխատանքային կուսակցությունը ձգտում է կապիտալիզմի տապալմանը, սոցիալիզմի կառուցմանը եւ դասակարգային հասարակության իրականացմանը: Աշխատանքային կուսակցությունը կողմ է խաղաղության, ժողովրդավարության, սոցիալական առաջընթացի եւ ազգային ինքնորոշման իրավունքին:

Աշխատանքային կուսակցությունը պրոլետարական ինտերնացիոնալիզմ է: PdA- ն իրեն դիտարկում է որպես միջազգային աշխատողների շարժում, կոմունիստական եւ աշխատողների կուսակցությունների համաշխարհային կոլեկտիվ:

1. Սոցիալական արդարություն
2. Հավասար մեկնարկային պայմաններ
3. Արժանապատիվ ծերություն
4.Անվճար կրթություն
5. Ազգային հարստության վերադարձ Ազգին
6. Մատչելի և որակյալ առողջապահություն

Սա պետք է դառնա հայ աշխատավորի պահանջը: Սա է միակ ճանապարհը դասակարգային, շահագործող և շահագործվող երկիր չունենալու, ինչպես, որ է...

Նարեկ Գալստյան

Ինչպես է վարվելու ՀՀ վարչապետը` անտարբերությո՞ւն, հանցավոր անգործությո՞ւն, թե սրտացավ ու ճիշտ քայլեր` Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելու համար:
ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Այդ մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի փորձագետ Գագիկ Դորունցը: Վերջինիս տեղեկացմամբ, «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը Հանրային խորհրդին առաջարկություն է ներկայացրել, որպեսզի նշված գործարանը վերագործարկվի:
«Մենք այդ առաջարկությունը ստանալուց հետո փորձեցինք, ընդհանրապես, այսպիսի առաջարկությունների քննարկման ձևը փոխել, առաջինը մենք գնացինք գործարան, որպեսզի տեղում տեսնենք,- ասաց փորձագետը:- Բոլոր տեսակի տեղեկանքները, փաստաթղթերն իրենց հերթին, բայց պետք էր գնալ, տեղում տեսնել: Գնացինք, տեսանք: Ժամանակին մի շատ լավ բան է մտածված եղել, շատ լավ տարածք է, լավ կառուցապատված, և ամենակարևորը` գազից, ջրից, այդ կոմունիկացիաներից բացի, նախատեսված է եղել և գործարանից մինչև «Դալարիկ» կայարան կա երկաթգծի հանգույց: Շենքերի, շինությունների վիճակը վատ չէ, լավ է, դրանց վերականգնման համար մի թեթև վերանորոգման աշխատանքներ են պետք»:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, Խորհրդային Միության ժամանակ այդ գործարանի կառուցման պատվերը տվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, նախագիծը 1980թ. մարտի 21-ին հաստատվել է նախկին Մինիստրների Սովետի «Հայգունմետաղ» վարչության կողմից: Գործարանը, ըստ նախագծի, նախատեսված է եղել հանքերի պոչուղիների երեսպատման համար 250X250 չափսերի, 20 մմ և 250X250 չափսերի, 35 մմ հաստության բազալտյա ձուլածո, փայլեցված սալիկների  արտադրության համար: Որպես հումք, նախատեսված է եղել օգտագործել տեղական բազալտները: Գործարանի շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 2 մլն 995 000 ռուբլի, որից շինարարական աշխատանքների արժեքը` 1 մլն 844 630 ռուբլի, մոնտաժման աշխատանքների արժեքը` 31 960 ռուբլի, արտադրական ֆոնդերի արժեքը` 3 մլն 34 770 ռուբլի: Արտադրական ֆոնդերի մեջ հիմնական ֆոնդերը կազմել են 2 մլն 995 ռուբլի, որից շենքերը և շինությունները` 2 մլն 105 000, սարքավորումները` 648 000: Սալիկների արտադրության տարեկան նախագծային հզորությունը 8500 տոննա է, արտադրանքի մեծածախ գինը` 1 մլն 950 ռուբլի, արտադրանքի ինքնարժեքը, տարեկան կտրվածքով, 838 000 ռուբլի, իսկ տարեկան շահույթը 1 մլն 112 000 ռուբլի է եղել, աշխատողների ցուցակային քանակը` 164 մարդ: Հիմնական սարքավորումներն են քարաձուլման մարտենյան վառարանը` օրական 50 տոննա արտադրողականությամբ, АПТ-10 մամլիչ-ձևավորող մեքենա (2 հատ), բյուրեղացնող վառարան (2 հատ):
«Այս նախագծից հետո կառուցված գործարանի հիմնական մասնաշենքի տարածքում նախատեսվել է կառուցել բազալտե մանրաթելի փորձնական արտադրության տեղամաս,- ասաց Հանրային խորհրդի փորձագետը:- Աշխատանքային նախագիծը մշակվել է «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման կազմում գտնվող «Հայգունմետաղ» նախագծային և գիտահետազոտական ինստիտուտի կողմից, «Հայգունմետաղ» գիտաարտադրական միավորման առաջադրանքով: Նախագիծը հաստատվել է 1988 թվականին: Տեղամասի շինարարության նպատակն է եղել արտադրել գերբարակ մանրաթել` տեղական բազալտների հումքային բազայի վրա: Պատրաստի արտադրանքը` բազալտյա բամբակը, օգտագործվում է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ, զտիչ նյութեր պատրաստելու համար, որն, իր հերթին, կարող է բաղադրիչ հանդիսանալ ջերմակայուն ստվարաթղթի և ջերմակայուն թղթի արտադրության մեջ: Տեղամասի շինարարության համար հատկացվելիք կապիտալ ներդրումները կազմել են 39 630 ռուբլի, աշխատողների քանակը` 13 մարդ, արտադրության ծավալը` 78,2 տոննա, շահույթը` 110 000 ռուբլի: Նախատեսված է եղել գործարանում հետագայում նույն տեղական բազալտի հումքի հիման վրա արտադրել նաև ձուլածո խողովակներ: Այդ ձուլածո խողովակները, հաշվի առնելով բազալտի քիմիական կազմը, ռեակտիվ միջավայրերում, ակտիվ միջավայրերում դիմանում են»:
Ինչպես ակնհայտ է արտադրանքի ինքնարժեքի և ստացվելիք շահույթի վերաբերյալ Հանրային խորհրդի փորձագետի հրապարակած թվերից, դեռ խորհրդային տարիներին մենք գործ ունեինք գերշահույթներ բերելու ունակ մի գործարանի հետ, որը եթե 5-6 ամիս աշխատելուց հետո, 1992թ. հարկադրաբար կանգ չառներ Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման, գազի մատակարարման դադարեցման հետևանքով, ապա կարճ ժամանակում ստացված շահույթով կփակեր իր վրա կատարված բոլոր ծախսերը: Անշուշտ, այժմ խորհրդային ռուբլին գոյություն չունի, այլ վճարամիջոցներ են, եթե գործարանը վերագործարկվի, արտադրանքի ինքնարժեքի, շահութաբերության ու մյուս բոլոր թվերն այլ են լինելու, սակայն, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանի հավաստմամբ, միանշանակ է, որ գործարանը լինելու գերշահութաբեր, առավել ևս, եթե անցնի նաև պեռլիտից (հանքը գործարանին շատ մոտ է) տարբեր ու մեծ պահանջարկ ունեցող արտադրանքների (ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ սալիկներ, բուսական յուղերի արտադրության մեջ օգտագործվող ֆիլտրեր և այլն) արտադրության:
Գ. Դորունցի տեղեկացմամբ, հիշյալ գործարանի համար Խորհրդային Միության ժամանակ ձեռք է բերվել МСМТ-009 մոդելի ձուլման սարքավորում, որի տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս 1 ժամում արտադրել 35-40 մմ պատի հաստությամբ, 592, 680, 780 մմ տրամագծով, 1, 1.5, 2 մետր երկարությամբ 2-3 խողովակ կամ տարեկան 6000 տոննա: Բացի այդ, ինչպես փորձագետը հայտնեց, Սանկտ Պետերբուրգի, Երևանի մետրոպոլիտենների (հավելենք` նաև այլ) կողմից պահանջարկված են մետրոպոլիտենի թունելների երեսապատման համար ձուլածո բազալտից սեգմենտներ, որոնցից (13 հատից) ամբողջանում է թունելի 5.5 մետր տրամագծով յուրօրինակ «խողովակը»: Այդ սեգմենտները շատ դիմացկուն և երկարակյաց են ու թույլ չեն տալիս, որ ստորերկրյա ջրերը, որոնց դեմն առնելը մետրոպոլիտեններում հիմնախնդիր է, թափանցեն թունելից ներս:
Ինչպես նշեց «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գևորգյանը, այսպիսի գործարան ունենալը և այն չաշխատեցնելը հանցագործություն է: Դրա համար պահանջվում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար, որը ընկերության մոտ 50 տոկոսի բաժնետեր Սուրեն Գևորգյանը ու մնացած մասի բաժնետեր նրա գործընկերը չունեն ու փորձում են ձեռք բերել:
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը առաջարկում է պետությանը շահավետ ու ձեռնտու պայմաններով ստեղծել պետական ու մասնավոր բաժնեմասով (խառը սեփականության ձև) նոր ընկերություն, որում պետության բաժնեմասը 50 տոկոսից պակաս չի լինի: Հաշվի առնելով, որ արտադրանքը մեծ պահանջարկ ու շահութաբերություն ունի, այն պետական բյուջեի համար խոշոր գումարների հոսք կապահովի, ինչը թույլ կտա վերագործարկել արդյունաբերական նաև այլ ձեռնարկություններ, ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Այլ կերպ ասած, եթե ՀՀ կառավարության կողմից համապատասխան մոտեցում լինի, Քարակերտի քարաձուլման գործարանը Հայաստանի արդյունաբերության համար լոկոմոտիվի դեր կկատարի` իր ետևից կքաշի և առաջ կտանի նաև արդյունաբերական մի շարք այլ ձեռնարկություններ: Առանց որևէ չափազանցության, կարելի է ասել, որ շուրջ 30 հեկտար տարածքով այս գործարանը արդյունաբերության ոլորտում Խորհրդային Միությունից մեզ մնացած ամենամեծ ու կարևոր ժառանգությունն է, եթե որոշ հանգամանքներ հաշվի առնենք, ապա նույնիսկ «Նաիրիտ»-ին գերազանցող:
Սուրեն Գևորգյանի հիշյալ առաջարկությանը Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի վերաբերմունքը դրական էր, հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը խոստացավ, որ Հանրային խորհրդի կողմից Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման հարցը կբարձրացվի կառավարության առջև: Կարիք կա նաև ստեղծել մասնագետներից բաղկացած փորձագիտական խումբ կամ հանձնաժողով, որը կլինի ընկերությունում, կուսումնասիրի ինչ ունի այն, եղածն ինչ վիճակում է, վերագործարկման համար անհրաժեշտ սարքերից, այլ գույքից ինչ չունի, իրականում որքան գումար է անհրաժեշտ գործարանի վերագործարկման, ինչպես նաև բազալտից ավելի հեռանկարային պեռլիտից տարբեր տեսակի արտադրանքների արտադրություն հիմնելու, կազմակերպելու, արտադրանքը Հայաստանից արտահանելու համար, մի խոսքով, իր եզրակացությամբ կտա այս ամենի օբյեկտիվ գնահատականը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում հնչած այլ ելույթների, առաջարկների, ինչպես նաև Սուրեն Գևորգյանի առաջարկության հետ կապված զարգացումներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներով:
Վերջում հավելենք, որ Քարակերտի քարաձուլման գործարանի վերագործարկման, նաև պեռլիտից ձուլածո տարբեր արտադրանքների արտադրություն կազմակերպելու անհրաժեշտությանը «Նոյյան Տապան»-նն արդեն իր մի քանի հրապարակումներով (http://nt.am/am/news/247497/http://nt.am/am/news/247223 ) անդրադարձել է: Աստված կամ բնությունը մեզ հրաբխային ժայթքման ձևով շռայլորեն տվել է այնպիսի հարստություն` պեռլիտ, բազալտ, բենտոնիտ, ցեոլիտ և այլն, որը չօգտագործելը և Հայաստանը ներկայիս վիճակից չհանելն, իրոք, հանցագործություն է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Բաժին՝ Հայաստանում

  Հանրապետության առաջին նախագահը իր գահակալումից անմիջապես հետո, հողագնդի մակերևույթի Հայաստանյան հատվածում կատարեց տարանցիկ կնսաբանական փոփոխություններ, որ ազդեց Հայ մարդու մտածելակերպի վրա:

   Հայաստան ներմուծվեց մի հարուցիչ, որը կոչվում է “Լիբերալ քաղցկեղային վիրուս”, երկիրը քայքայելու ու ավերելու համար: Խորհրդային միության փլուզումից հետո մենք տեսնում ենք Լիբերալ կոչվող այդ վիրուսի քայքայիչ գործունեությունը, որը ԼՏՊ-ի միջնորդությամբ ներծծվել է հայ ժողովրդի թմրած ուղեղներում, բայց մեր ժողովուրդը զուգահեռաբար հիվանդ է նաև աուստոիմունային սինդրումով, որ չեզոքացվում  է քաղաքական հասարակության կողմից կազմակերպվող բոլոր նախաձեռնությունները: Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը երկար ուսումնասիրությունից հետո քաղաքական դաշտի աղբանոցում “քյարթու” ՀՀՖ-ական Ալ. Արզումանյանին , որը նախկինում “փող լվանալու” համար դատվել էր, նշանակում է Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, որն էլ նախկինում հայցով դիմել էր եվրո դատարան, Հայաստանին դատի է տվել պահանջով, 81 հազար եվրո՝ իրեն հասցրած բարոյական վնասի փոխհատուցման համար: Եվրոդատարանը հայցը մերժելու փոխարեն, իր որոշմամբ պարտադրել է Հայաստանին փոխհատուցելու Ալ. Արզումանյանի բարոյական վնասը քիչ՝ 25 հազ. եվրո գումարով, որը նրա տարեկան խմիչքի հագուրդի պահանջի 3 % է կազմում: Այժմ Ալ. Արզումանյանը, ում շահերը պիտի ներկայացնի հայաստանը թե արևմուտքի և լպիրշորեն ասում է, որ եվրոդատարանի որոշումը, ոչ միայն ինձ համար, այլ մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ կարևոր նշանակություն կունենա: Ռուսաստանցի գործարար՝ Ռ.  Թաթուլյանը բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում ներկայացել է որպես ՀՀ Արտգործնախարարի խորհրդական, իսկ փոխնախարար Շ. Քոչարյանը հերքում է ասելով “ինչ վերաբերվում է Ռ. Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, չեմ կարող ասել՝ ինչու է այդ անձնագիրը ստացել, ահա և մեր դիվանագիտական պերճանքն ու թշվառությունը”: Ելք-ականները դուրս էին եկել փողոց երթի, մնացին մենակ: Նայում ես Նիկոլ Փաշինյանի ոչինչ չարտահայտող հայացքին և նրա ետևից գնացող երիտասարդների աչքերին, իմ մտապատկերում ուրվագծվում է մե վաղվա վտանգված գալիքը, որքան ընբոստություն ու կրակ կա նրանց աչքերում, ընբոստացում, որ իրենք էլ չգիտեն՝ ում է ուղղված և ինչի համար, այսօրվա երիտասարդների մի հսկայական հատված շղթայվել է “ազատություն” կոչվաղ կապանքներով և օրեցօր ավելի ու ավելի են մխրճվում այդ կապանք-շղթայի հորձանոտը, չգիտակցելով դրանց կործանիչ ու ավերիչ լինելը, իսկ մի զգալի մասն էլ ասում է “չգիտեմ երբ կամուսնանամ և իմ երեխաները որ պետության քաղաքացի կլինեն”: Ելք-ականների առաջնորդ, միթե քո էությունում հայակկան ոչինչ չկա, որտեղ էլ լինես, դու պետք ես միայն արևմուտքին, իսկ Հայաստանում քո օգտակար  գործողության գործակիցը 0-ական է: Դու պիտի հասկանաս, որ եղնիկները և գայլերը տարբեր կերպ են հասկանում “ազատությունը” ,դա է մարդկաին հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը: Դե քո երիտասարդները մեղք չունեն, երբ առաջին բառերն էին թոթովում, տեսել են “Խավարի տիրակալին”, ապրել են խավարում և տեսել են ԼՏՊ-ի ձևավորած թալանչիական պետությունը, դպրոցական  ուսանողական տարիներին տեսել են գողություն, կաշառակերություն, արտագաղթ, թալանով հարստացած հայկական բուրժուազիա, պետականորեն օրինականացված թալանը և արտասահմանում սեփական դղյակներ, երկրից հումքի արտահանում՝ շահ ստանալու նպատակով: Նրանց մտապատկերում ձևավորվել է, որ պետական չինովնիկը պետք է գողանա, թալանի և տիրանա չնովնոնիկական բարձր աթոռների, արտերկրում դղյակներ կառուցի, դա է պատճաը, որ նրանք միմյանց հրմշտելով ուզում են ներխուժել դեպի իշխանություն, չեն էլ պատկերացնում, որ թալանի գործընթացը ավարտվել է, մնացել է միայն աշխատելը և պետությունը զարգացնելն ու ժողովրդին ծառայելը , որը նրանց համար մութ անտառ է: Գերմանիայում կայացած քաղաքական 7-րդ ֆորումին մասնակցող Ստյոպիկ Սաֆարյաի ղեկավարած ինստիտուտը աշխատանքային եռուզեռ է, գրանտները եվրոպայից ուղարկել են, անցել են Հանձնարարականների կատարմանը, օրակարգի առաջին հարցը Լենինին դամբարանից հանել և վերաթաղելու կազմակերպել, մի հարցնող լինի, այ քաջ Նազար, Հայաստանը խարխափում է հարցերի բարդույթի մեջ և 1000-ավոր հարցեր են կուտակվել, իսկ Ստեփան Սաֆարյանը միջազգային կարևոր հարցեր է լուծում, այ սուտլիկ որսկան, մի կողմ նետիր քո անձի նկատմամբ փառասիրական և սեփական անձի նկատմամբ հորինված 21-րդ դարի մտքերի գագաթ լինելու քո սին պատկերացումը, ինչպես երջանկահիշատակ, աշխարհաճանաչ իրավաբան Վլադիմիր Նազարյանը կասեր. “կարդա-կարդա, թե վախենում ես բթությանդ կուսությունը անցնի” ուսման յուրաքանչյուր տարի 11% -ով նվազեցնում է ալյհեյմերի հիվանդության, թուլամտության, խելապակաս տկարամտության  մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը:

  Միջազգային Ֆրիդուս Հաուս կազմակերպությունը հրատարակել է հերթական ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանին հատկացվել է 45 միավոր և ճանաչել մասամբ ազատ ապշեցուցիչն այն է, որ ոչ  ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատություն ինտերնետի համակարգում: Ապշելու չափ անհասկանալի վերլուծություն և գնահատական միավորների քանակով, Հայաստանում եթե մի լուրջ ձեռքբերում կա, դա մամուլի և ինտերնետի ազատությունն է:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

 

Արհմիության անդամները պաշտպանելու են կենսաթոշակային համակարգը, որը հաստատել է կառավարությունը, որը նրանք համարում են "թշվառ"՝ 0,25 տոկոս թոշակների բարձրացոմը: 

Իսպանական արհմիությունները փետրվարի 22-ին սկսում են համազգային բողոքի ակցիաներ `պահանջելով մեծ հարստության բաշխում եւ բարելավված հանրային քաղաքականություն: 

2013 թվականին Իսպանիայի վարչապետ՝ Մարիանո Ռախոյը հայտարարեց դադարեցում՝ 2011 թ. բարեփոխումների եռամսյակային, որը հաստատվել է նախկին վարչապետ Ժոզե Լուիս Ռոդրիգես Զապորթոյի կողմից, ազդելով վաղաժամկետ եւ մասնակի կենսաթոշակին:

Բողոքի կազմակերպիչները պահանջում են Ռաջոյի կառավարությունից հրաժարվելը քաղաքականությունից եւ «երաշխավորել կենսաթոշակները ներկա եւ ապագա սերունդների համար»:

«Ինչպե՞ս կարող ենք խնդրել մեր ծնողներին վճարել անձնական կենսաթոշակից մեր կրթության եւ առողջապահության համար, և դրանով կարողանան մեզ կերակրել», - հարցրեց Հանրային կենսաթոշակային համակարգի պաշտպանության պետական համակարգող Վիկտորյա Պորտասը:

Պորտասը նշել է, որ իրենք պահանջում են «վերաբաշխող, աջակցող եւ կայուն սոցիալական ապահովության համակարգ` բոլորին համար »:

Անցյալ շաբաթ Իսպանիայի գավառական քաղաքներում արհմիությունները եւ թոշակառուները փողոցներ էին գրավել, բողոքելով անբարենպաստ կենսաթոշակային քաղաքականության դեմ:

Մադրիդում բողոքի ցույցի ժամանակ աշխատողների ընդհանուր միության առաջնորդ՝ Մարի Կապեն Բարերան ասել է, որ Ռաջոյը պետք է բացատրի, թե ինչու է Իսպանիայի տնտեսությունը աճում երեք տոկոսով, իսկ կենսաթոշակներն աճում են միայն 0.25 տոկոսով:

«Անցյալ շաբաթ, երբ կառավարության ղեկավարը իսպանացիներին խնդրեց պահպանել իրենց թոշակները, նա ենթադրում էր, որ ապագա թոշակները բավարար չեն ապրելու համար», - ասել է Բարրերը:

«Դա անհանդուրժելի իրավիճակ է»:

 

Աղբյուրը՝ TeleSur լրատվական

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: