Արխիվ Հուլիսի 2017 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Մարքսի ժանանակից ի վեր, երբ կապիտալիստական համակարգում առաջանում էին լուրջ ճգնաժամեր, սոցիալիստները հայտարարում էին նրա անմիջական տապալման մասին, իսկ երբ մի փոքր կապիտալիստական համարգը կարգավորվում էր, դրա համակիրները և նույնիսկ սոցիալ դեմոկրատները այդ համակարգի հավերժական լինելու մասին էին խոսում: Կապիտալիզմի վերջին ճգնաժամը մեծ մասշտաբով ամբողջ աշխարհում շարունակվում է, շատերը այն եզրակացության են հասել, որ կապիտալիստական համակարգի ժամանակաշրջանը ավարտվել է, սոցիալիստական համակարգի հաստատումը օրվա հարց է դարձել:
Կապիտալիզմը ըստ իր հակասական էության՝ միշտ ճգնաժամ առաջացնող է եղել: Կապիտալիզմը անկարող է անընդհատ ու պարբերական ճգնաժամերը լուծել, ոչ էլ կարող է գործազրկությունը արմատախիլ անել, կամ սոցիալական արդարություն հաստատել և շատ ուրիշ անկարողություններ ունի, սակայն դա չի նշանակում, որ կապիտալիզմը իր բնածին հակասությունների պատճառով ինքնուրույն կոչնչանա: Կապիտալիզմը այն ժամանակ կվերանա կամ կոչնչանա, երբ մի ալտերնատիվ կամ հակահեգեմոնիա կարողանա դրան փոխարինել ավելի լավ համակարգով: Կապիտալիզմը իր տարածման պրոցեսում անմարդկային ու առանց ժամանակ կորցնելու փնտրում է ավելի շատ շահերի հասնել, քայքայելով հասարակությունն ու բնությունը, այդ համակարգը այդ հատկություններով այնպիսի ուժերի առաջացման պատճառ է դառնում, որոնք մարտահրավեր են նետում դրա դիմաց և նրա դեմ պայքարում են: Նույն մտայնությամբ ուժերն են, որոնք իրենց մեջ ունեն պոտենցիալ ուժ, և որոնք օգտվելով իրենց ուժերից և գտնվելով կապիտալիզմի հակասությունների հողի վրա, հասարակական ու տնտեսական կապիտալիստական համակարգը փոխում են տարբեր ու ավելի լավ հասարակա-տնտեսական համակարգով: Իսկ նման մի ալտերնատիվը ունի իր նախապայմանները և անհրաժեշտությունները, որոնք ներկա պայմաններում ոչ մի երկրում գոյություն չունեն:


Վարդան Ղազարյան

 

Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017 14:06

Իրանցիները որպես ամենաուրախ ժողովուրդ

Հին Իրանում իրանցիները տոնում էին տարեկան ավելի քան 65 ուրախ տոն և այդ տեսակետից համարվում էին, որպես աշխարհի ամենաուրախ ժողուրրդը:

 



Բաժին՝ Մշակույթ
Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017 14:00

Ով է կենդանի մարդը...

Այն մարդը, ով կարծիքը հայտնելու և արտահայտվելու իրավունք չունի, չի կարելի նրան կենդանի մարդ համարել:


Շառլ Դոմենտեսկիո

Բաժին՝ Գիտություն

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում: Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով: Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը: Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ: Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է: Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

 

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում: Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները: Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Բարի գալուստ Երևան

Բաժին՝ Մշակույթ

Ցը ԱՄՆ-ում»: Նրանք ձերբակալվել են իբրև թէ Իրանի դեմ սանկցիաները շրջանցելու պատրվակով: Նա պահանջել է որքան հնարավոր է շուտ ազատել բանտարված իրանցիներին: Նա նշեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ու պահանջով նույնիսկ որոշ իրանցիներ ձերբակալվել են ԱՄՆ-ի դաշնակից տարբեր երկրներում: Միևնույն ժամանակ Սպիտակ Տունը նաև պահանջում է ազատել մի քանի Ամերիկայի քաղաքացիներին Իրանի բանտերից, որոնք ձերբակալվել են լրտեսության պատճառով

Բաժին՝ Աշխարհում
Չորեքշաբթի, 26 Հուլիսի 2017 11:04

Դաեշի դրախտ գնալու անձնագիր

Այս անձնագիրը տրվում է դաեշականներին, որտեղ գրված է, որ այս անձնագրի տերը կարող է գնալ դրախտ և չի կարող ճամբորդել դեպի դժոխք: Այդ անձնագրում խրախուսվում է նաև ահաբեկչական գործողությունները:

Բաժին՝ Աշխարհում

   Պարզից էլ պարզ է, որ հնարամիտ ազգ ենք, տաղանդավոր, առաքինի ու հանդուրժող, “մազալու” ենք սոցիալական խնդիրներում և դրսևորումներում:

   Ինչպես երգում է ասվում (Լացս ծիծաղ եմ արել…) Վու~յ, աման. երկիր ջան… “ Ծովից-ծով´Հայաստանի “օժիտից” մնացել է Սևանա լիճը, գեղամա գեղեցկուհին: Սևանն էլ կարծես հոգնել է նույն մարդկանց երեսները տեսնելուց, սակայն Արփա քրոջ հետ զրույցներում երբեմն հանդարտվում է:

   Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, որ կարծես մյուսներին էլ հասու լինի և իր հյուրընկալ ափերը չտրտմեն մայր Արաքսին նայելիս, թե չէ շրջակա “գյոլերը” երազում են “քչքչան եղբայր և քույր” ունենալ,  սակայն “Թողմախյան” գյոլի, Երևանյան լճի, ջրաշխարհի “փառքը” իր տեղն է նստեցրել գետերին ու առուներին “հավուզ-բասեիններին” : Դե պարզից էլ պարզ է, որ “դզող-փչող” երկրում ամառային հանգիստն էլ “գասպարալողի” պես փչովի կլինի:

   Հեյ գիտի սովետական ճամբարներ և հանգստի գոտիներ, դուք ձեզ հետ  տարաք մարդավայել ապրելու և հանգստի ուրույն, մատչելի որակները, թողնելով միայն այս “քառակուսի” հանգստի տեսակը` “գասպարալող” շենքի բակում:

  Իրոք “մազալու” ազգ ենք և դեռ շարունակում ենք ասել . –Քանքարավոր ընկեր, ինձ մի նախանձիր, իմ բասեինը` քո Անթալիայի հանգստի կամ օվկիանոսի ափերի հանգստի հետ չեմ փոխի: Վնաս չէ, վնաս չէ…, բայց քո աչքերով նայիր այս ամենին:

Մշակութաբան, ազատ լրագրող` Նաիրա Հայրապետյան

Բաժին՝ Հայաստանում

Վերջին տասնամյակներում չնայած ձախ ուժերի պարտությունների և ձախողումների աշխարհի տարբեր երկրներում, որի հիմնական պատճառը նեոլիբերալ կապիտալիզմի, հետադիմական ու աջակողմյա ուժերի գռեհիկ հարձակումներն են եղել, ներկայումս ականատես ենք լինում բանավեճերի զարգացմանն ու ձախակողմյան ու առաջադիմական շարժումների առաջխաղացումը աշխարհի տարբեր տեղերում անհավասարությունների, անարդարությունների, անգործության ու աշխատանքի անկայունության, դեմոկրատիայի բացակայության, կենսամթնոլորտի քայքայման դեմ: Այս բոլորը կապիտալիստական ու իմպերիրալիստական քաղաքականության հետևանք են: Ձախ հոսանքների պայքարի կապակցությամբ, մենք հաջողություններ ենք նկատում Լատինական Ամերիկայում, Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում և ուրիշ երկրներում: Այնպես, որ քանի տարի առաջ ոչ ոք չեր հավատա, որ Անգլիայի ընդիմության լիդեր՝ Ջերմի Կուրբինը  ձախ սոցիալիստ է լինելու: ԱՄՆ-ում, որտեղ սոցիալիստ լինելը մի քաղաքական զրպարտանք էր համարվում, Բերնի Սանդերզի նման մի անձնավորություն պաշտոնապես հայտարարում է, որ ինքը «սոցիալիստ» է և դառնում է նախագահության թեկնածու և կարողանում է առանց դեմոկրատ կուսակցության, հարուստերի և մեծ ընկերությունների ու միայն հասարակ ժողովրդի ու երիտասարդների հովանավորությամբ` կարողացան միլիոնավոր դոլար նյութական օգնություններ հավաքել և մի քանի նահանգներում իր մրցակցից առաջ էր ընկել, և մինչև ընտրությունների վերջը կարողացավ  դիմանալ դեմոկրատ կուսակցության մրցակցություններին:

Աշխարհի ձախ և առաջադիմական հոսանքները ներկայումս ուսումնասիրում են աշխարհի ձախ հոսանքների ռեֆորմիստական ու հեղափոխական շարժումների ձեռքբերումների ու պարտությունների պատճառները և աշխատում են մի շարք կարևոր հարցերի պատասխանները գտնել, որոնցից կարելի է թվեարկել՝

1- Կապիտալի համաշխարհայնացման ազդեցությունը շարժումների վրա,

2 - Տարբեր դասակարգերի դերը հասարակական փոփոխություններում,

3 - Հետկապիտալիստական համակրգի բնույթը և այդ շրջանին անցման ինչպիսիությունը:

Հուսով ենք Հայաստանի առաջադեմ խավն էլ կկարողանա նման թեմաների շուրջ երկխոսել, բանավեճի առարկա դարձնել և իր մասնակցությունը բերել այս գործընթացին:

Վարդան Ղազարյան 

   Գռեհիկ և կրկնվող երաժշտությունը, գռեհիկ և կրկնվող ֆիլմերը, ժողովրդին սովորեցնում են գռեհիկ ու կրկնվող աշխատանքի ու կյանքի հետ: Կապիտալիստները ձևացնում են, որ սրանք կապիտալիստական համակարգի շահագործման նշաներից չէ, այլ բնական երևույթ:


Թեոդոր Ադորնո


   Նա հայտնի գերմանացի երաժշտագետ էր, սոցիոլոգ և փիլիսոփա: Գերմանիայի «Ֆրանկֆորտ» դպրոցի հետևորդներից էր, համարվում էր նեոմարքսիստ: Նա այն կարծիքին էր, որ ժամանակակից արվեստը հսկվում է իշխանությունների կողմից:

Բաժին՝ Մշակույթ

  Մի էշ կապված էր ծառին, սատանան այդ էշին բաց թողեց, էշը մտավ հարևանի այգին ու չոր ու թաց բանջարեղենը սկսեց ուտել: Հարևանի կինը երբ տեսավ, որ էշը բանջարեղենը ուտում է, հրացանը վերցրեց, կրակեց ու էշին սպանեց: Երբ էշի տերը այս պատկերը տեսավ բարկացավ ու հարևանի կնոջն սպանեց:   Այգու տերը, երբ իր կնոջը տեսավ արյունոտ ու մահացած վիճակում, սպանեց էշի տիրոջը:
  Սատանային ասացին, սա ի՞նչ գործ էր, որ արեցիր:
  Ասաց.- «Ես միայն մի էշ եմ բաց թողել»:

  Եզրակացություն՝ «Երբ ուզում ես մի քաղաք ու երկիր քանդել ու փչացնել, բաց թող էշերին»:

Էջ 1, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: