Արխիվ Մարտի 2019 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Երեքշաբթի, 05 Մարտի 2019 23:57

Կապիտալիզմը

Կապիտալիստական համակարգը ներկայիս մարդկության թշվառության հիմքն է հանդիսանում: Դա մարդկային համակարգ չի համարվում:
Իր օգտին շահույթամոլ է ու իր գործունեության առանցքն իր շահն է: Դա կապիտալիզմի հիմնական բնույթն է, որ ժողովրդի աղքատության, նրանց միջև տնտեսական խտրականության, անհավասարության և շահագործման հիմնական պատճառն է համարվում: Այս հատկությունը մարդկության օգտին չէ ու ոչ մարդկային է:
Կապիտալիզմի ալտերնատիվը միայն սոցիալսիտական տնտեսական համակարգն է:

Վենեսուելացի կանանց ղեկավարած խմբերի համար «լուծումը կստեղծվի երկխոսության եւ բոլորի հավատարմության խաղաղության մեջ` միջազգային հարգանքի ինքնորոշման շրջանակներում »:

Ֆեմինիստական խմբերի կոալիցիան, որը հայտնի է որպես La Araña Feminista, Alba Movements եւ այլ կանայք, Վենեսուելայի ֆեմինիստական եւ սեռական բազմազանության կազմակերպությունները հայտարարություն են տարածել հինգշաբթի, կոչ անելով միջազգային հասարակական շարժումներին եւ կազմակերպություններին՝ աջակցել խաղաղության եւ երկխոսության ջանքերին, երկրի քաղաքական իրավիճակի լուծման համար, եւ հրաժարվել վենեսուելական կառավարության դեմ ռազմական հեղաշրջումների եւ միջամտությունների կոչերից:

«Վենեսուելացի  ժողովուրդը պատմականորեն խաղաղություն է դրսեւորում եւ դրա շրջանակներում մենք կատարել ենք մեր նվիրվածությունը արդար հասարակության կառուցման, ինչպես նաեւ մեր Սահմանադրության մեջ:

Վենեսուելական կազմակերպությունները իրենց հայտարարությունն արեցին, շնորհակալություն հայտնելով վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած միջազգային համերաշխության համար, Վենեսուելայի ինքնիշխանությանն աջակցելու եւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների աջակցության աջակողմյան հեղաշրջումից հրաժարվելու համար:

Միացյալ Նահանգները եւ Լատինական Ամերիկայում նրանց աջ դաշնակիցները հանդես են եկել հօգուտ Վենեսուելայի սոցիալիստական նախագահ Մադուրոյի կառավարության  աջ հեղաշրջման փորձի այն բանից հետո, երբ նրանք պաշտպանել են հունվարին Վենեսուելայի "ժամանակավոր նախագահ" հայտարարելու Վենեսուելայի ընդդիմադիր  օրենսդիր Խուան Գուայդոյի որոշումը, խախտելով երկրի Սահմանադրությունը:

Իր հերթին, Մադուրոն բազմիցս կոչ է արել վերականգնել իր կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, որպեսզի պահպանվի խաղաղությունը եւ խուսափի ԱՄՆ-ի կողմից աջակցվող հեղաշրջումից կամ նույնիսկ ռազմական միջամտությունից ' հօգուտ իր կողմնակալության եւ չընտրված աջ կառավարության ստեղծման:

 

Հոդվածն ամբողջությամբ աղբյուրից՝ https://www.telesurenglish.net//news/Venezuelan-Feminist-Groups-Reject-Foreign-Intervention-Back-Peace-Dialogue-20190208-0008.html?utm_source=planisys&utm_medium=NewsletterIngles&utm_campaign=NewsletterIngles&utm_content=12 

 

Բաժին՝ Աշխարհում

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարծում է, որ սփյուռքի 95 տոկոսը այս կամ այն պատճառով որեւէ մասնակցություն չունի սփյուռքի ու Հայաստանի կյանքին՝ պարփակված լինելով ինքն իր մեջ: Նա կարծում է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծվելիք կառույցի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի այդ մարդկանց հետ համագործակցությունը:

Կարո Հակոբյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Հակոբյան, Դուք պարբերաբար լինում եք Հայաստանում: Այս անգամ որն է այցելության նպատակը, եթե, իհարկե, անձնական չէ:

- Հաճախ եմ գալիս Հայաստան, տարին մի քանի անգամ: Բայց այս անգամ մի քիչ ավելի երկար եմ մնալու եւ հիմնականում նպատակը այն է, որ կազմակերպության կողմից այստեղ կան աշխատանքներ, որոնք կարելի է շարունակել՝ Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ եւ այլն: Անցյալ անգամ, երբ որ եկա Հայաստան, մի քանի անգամ հանդիպեցի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, եւ նկատի ունենալով իմ մասնագիտությունը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, շվեդական կրթական շրջանակներում երկարամյա փորձը, որ ունեի, ցանկություն հայտնեցի փոխանցել այստեղ: Եվ հասանք այն եզրակացության, որ լավ կլիներ ավագ դպրոցների այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են տվյալ առարկան, վերապատրաստման կուրսեր կազմակերպել: Ծրագիր ունեմ: Հիմա սպասում եմ: Սա առաջին քայլն է: Հետո կարելի է այս ծրագիրը ընդլայնել: Հաջորդ շաբաթվանից մտածեցի Արտաշատի ավագ դպրոցում աշակերտներին սովորեցնել ծրագրավորոմ, վեբ դիզայն եւ այլն, ըստ իրենց ցանկության: Սա ավելի շատ անձնական ձեռնարկ է, որովհետեւ երբ նայեցի հանրակրթության համապատասխան ծրագրերը, տեսա, որ բավական աշխատանքի անհրաժեշտություն կա: Ծրագրերը շատ հնացած են, լրիվ բարեփոխման կարիք կա, այս ուղղությամբ հարկավոր է աշխատանք տանել, մանավանդ նկատի ունենալով ԿԳ նախարարության հիմնական նպատակադրումները կամ ընդհանրապես երկրում ՏՏ ոլորտի զարգացումը: Թումոն կա, շատ լավ է, բայց հանրակրթությունը ուրիշ է: Ամբողջ երկրով մեկ պետք է տարածվի:

- Կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակա ուղղություններից մեկը: Դուք, որպես մասնագետ, նույնպե՞ս տեսնում եք այդ պոտենցիալը: Նպատակը իրատեսակա՞ն է, ըստ ձեզ:

- Շատ լավ պոտենցիալ կա: Վերապատրաստումը որ սկսվի, առաջին փուլում կընդգրկվի 20-25 ուսուցիչ: Հետո նրանց միջից կարելի է ընտրել 5-ին, որոնք իրենք կարող են շարունակել: Ցանցային կերպով շատ կարճ Ժամանակում հնարավոր կլինի ամբողջ ուսուցիչներին վերապատասրատել եւ տարածել կրթական համակարգում: Համալսարանի յուրաքանչյուր ճյուղ կարիք ունի ՏՏ-ի, ծրագրավորման, առանց ծրագրավորման հնարավոր չէ: Եվ եթե այդ արմատը ունենանք, այն ժամանակ դյուրին կլինի նաեւ համալսարանում: Հնարավոր էր համալսարանում դասավանդել ուսանողներին, բայց դա կդառնա միայն այդ խմբի հարցը, իսկ այս պարագայում առավել նպատակահրամար էր այս գիտությունը տարածել դպրոցական շրջանում, հիմք դնել այդտեղ:

- Պարոն Հակոբյան, երբ հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները մտադիր են լուծարել սփյուռքի նախարարությունը, բողոքի ալիք բարձրացավ, չնայած նախարարության ստեղծումն էլ դժգոհությունների տեղիք էր տվել: Ձեր դիտարկումներով, սփյուռքի հետ հարաբերություններում նախարարության առկայությունը իսկապե՞ս սկզբունքային նշանակություն ունի եւ ինչքանո՞վ է ընդունելի վարչապետի հայտարարությունը, որ վարչապետի աշխատակազմը կունենա սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան:

- Այս հարցին պատասխան տալու համար հարկավոր է նախ խոսել մտածված եւ հետո համակողմանի, որպեսզի թյուրիմացությունների առիթ չտա, եւ մարդը իմանա իսկապես ինչը ինչոց է: Մեր կարծիքով, երբ հեղափոխությունից հետո խոսվեց նոր Հայաստանի մասին, պիտի նաեւ լինի նոր սփյուռք: Նոր Հայաստան, նոր սփյուռք: Մենք սեպտեմբերին ունեցանք Եվրոպայի մակարդակով (գուցե եւ ամբոջ սփյուռքի մեջ) առաջին համաժողովը, որին մասնակցեցին Եվրոպայի 10-12 երկրներից ներկայացուցիչներ, խորհրդակցեցինք՝ ինչն է մեր նպատակը, ինչ կարող ենք անել այս ուղղությամբ: Այսինքն՝ այդ աշխատանքը մենք սկսեցինք՝ նոր որակ տալու Հայաստան եւ Սփյուռք կապերին: Խնդիրը այստեղ այնքան ձեւը չէր, որքան որակը: Եվ այս առումով հսկայական փոփոխություններ պետք է լինեին նաեւ Սփյուռքում: Եվ սփյուռք-Հայաստան այս կապերի մեջ պիտի նայել նախարարության տասը տարիների աշխատանքը, արդյունքը տեսնել, եւ տեսնել, թե ինչ կառույց պետք է ունենալ ապագայում ու ինչ բովանդակություն: Իրականությունը այն է, որ սփյուռքի նախարարությունը չարդարացրեց սպասելիքները: Թեպետեւ մշակութային գետնում, հայապահպանման գետնում բավականին դրական աշխատանքներ կատարեցին, բայց դա սփյուռքի նախարարության ֆունկցիա չէ: Նախարարությունը պիտի ունենա իր յուրահատուկ ֆունկցիան, բովանդակությունը եւ այլն: Ընդհանրապես բոլոր փոփոխությունների վերաբերյալ կա երկու մոտեցում՝ մեկը պահպանողական, մեկը՝ զարգացում, փոփոխություն, ռեֆորմ կատարելու: Եվ սա արդեն քաղաքական բնույթ ունի: Կուսակցությունները (Դաշնակցությունն ավելի շատ, Հնչակյանը եւ Ռամկավարը՝ ոչ այդքան), եկեղեցին, այն կառույցներն են, որ ընդհանրապես փոփոխությանը դեմ են: Արամ կաթողիկոսը անցյալ օրն էր ասում՝ ի՞նչ նոր Հայաստանի մասին է խոսքը. Հայաստանը մեկ է: Մարդը բովանդակությունը չի նայում՝ նոր Հայաստան ասելով ինչ ենք հասկանում: Նոր Հայաստան ասելով նկատի ունենք բովանդակությունը՝ ինչ հեռանկարներ կան տնտեսական, քաղաքական միջավայրում: Իսկ եթե նոր Հայաստան չպիտի լինի, նոր սփյուռք էլ իմաստ չունի, սփյուռքը պիտի մնա նույն կերպով: Այս առումով մեր մոտեցումը միշտ եղել է, որ հիմնականում կարեւորը որեւէ կառույցի գոյությունն է: Եվ կառավարության ծրագրերի մեջ չկար սփյուռքի նկատմամբ անտեսում, այլ ընդհակառակը խորքային մոտեցում էր: Այս առումով մեզ համար այն չէ, որ մենք զգացմունքային կերպով ասենք՝ վայ նախարարությունը վերանում է: Ասացի, Սփյուռքի նախարարությունը նախարարության ֆունկցիա չէր պարունակում իր մեջ: Սա է խնդիրը, չեմ ուզում ավելի խորանալ:

Նոր կառույցը պետք է լինի ավելի գործունյա: Իհարկե հարկավոր է նախքան այդ կառույցի ստեղծումը խորհդրակցություն լինի սփյուռքի տարբեր մարմինների հետ: Ասվում է սփյուռքի հիմնական ներկայացուցիչների հետ պետք է խոսվի: Բայց հիմնական ներկայացուցիչ ասելով ինչ ենք հասկանում: Չպիտի մենք անտեսենք որեւէ կառույց, որեւէ կազմակերպություն, որեւէ նույնիսկ անհատ, որ հետաքրքրված է եղել: Հնարավոր չէ բոլորի հետ խորհրդակցություն ունենալ, բայց կարելի է հանրային դարձնել այս հարցը: Այս փոխհարաբերությունները պիտի մեր կարծիքով ունենան համընդհանուր բնույթ, ոչ միակողմանի, ինչպես անցյալում է եղել: Կարելի է ասել 95 տոկոս հայությունը ընդհանրապես որեւէ կազմակերպության հետ կապ չունի, այս 95 տոկոսը անտեսված ուժ է: Դրա պատճառները տարբեր են եղել: Նոր կառույցի նպատակը պետք է լինի այդ 95 տոկոսը: Երբ որ խոսվում է սփյուռքի պոտենցիալի մասին՝ տնտեսական, գիտական, կրթական, այս 95 տոկոսի մոտ է իրականում: Եվ եթե իշխանությունը, կառավարությունը սփյուռքի կառույցները կարողանան այս սփյուռքի մի որոշակի զգալի մասը ներգրավել ազգային գործի մեջ, մենք ազգային առումով հաջողություն կունենանք:

- Նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ դա կհաջողվի:

- Այո, այսիքն՝ մենք պիտի նայենք՝ այս բոլորին ներգրավելու համար ինչ միջոցներ են հարկավոր եւ ինչ գործողություններ պիտի կատարվի: Առաջին հերթին պետք է ճանաչել սփյուռքը: Ցավոք Հայատանի մեջ չեն ճանաչում սփյուռքը: Մի մասը գուցե պատճառը այն է, որ այդ կապերը այնպես են եղել, որ սխալ մոտեցում ունենան սփյուռքի կառույցների մասին, մի մասն էլ այն է, որ սփյուռքում նաեւ ինքնաճանաչման հարցը այնպես չէ դրված: ...Այսպիսի մի խնդիր կա, թե ինչու է սփյուռքը այսքան ցրիվ, հակասություններ կան եւ այլն: Կա դպրոց, կա մամուլ, կա եկեղեցի: Եվ կան կուսակցություններ: Ավանդակա՛ն, այս բառը գործածենք: Կուսակցությունները սփյուռքում իրենց բնական, քաղաքական աշխատանքի միջավայրը կորցրին: Կուսակցությունների հիմնական նպատակն է հասնել իշխանության՝ իրագործելու իրենց քաղաքական նպատակները: Երբ որ այդ կառույցները կորցնում են իրենց երկիրը, աշխատելու վայրը, գոյությունը պահելու համար պիտի զբաղվեն մշակույթով, դպրոցով, եկեղեցով, եւ առաջանում է ազգային-հասարակական կառույցների կուսակցականացում: Երբ որ ադպես է լինում, այստեղից առաջանում են բախումները, նախանձը, տարաձայնությունները, մրցակցությունը: Եվ ունենք այն, ինչ ունենք: Հիմքը սա է: Կուսակցությունները պատրաստ չեն փոխելու իրենց մենաշնորհ ձեւը: Հայաստանի մեջ վերացել կամ վերանում է մենաշնորը: Սփյուռքում էլ պիտի վերանա: Այս իրականությունը փոխելու համար ամենից կարեւոր գրավականը Հայաստանի, հեղափոխակա՛ն Հայաստանի ներգործությունն է, որին մարդիկ արդեն վստահում են: Հայաստանն այն ուժն է, որ այդ հնարավորությունը ունի աջակից լինելու սփյուռքի բոլոր ուժերին՝ կուսակցություններից սկսած մինչեւ եկեղեցի, որպեսզի կարողանա համախմբվել: Սփյուռքի այս նոր կառույցը պիտի այդ ուղղությամբ աշխատի: Եթե նպատակը լինի դա, հսկայական ալիք կստեղծի սփյուռքի մեջ: Մարդիկ սպասողական վիճակի մեջ են, չգիտեն ինչ անեն, ում հետ կապվեն, ում հետ չկապվեն, ինչ հնարավորություններ կան: Եթե Հայաստանի իշխանությունների աջակցությունը չլինի, շատ դժվար է:

 

Աղբյուր՝ armtimes.com

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀԽ անդամներին՝ վարչապետ Փաշինյանը նախ անդրադարձել է 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր հղած իր ուղերձին:  

«Ուրախ եմ ձեզ տեսնելու և Հանրային խորհրդի գործունեության հետ կապված հարցեր քննարկելու համար: Քիչ առաջ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հանդես եմ եկել ուղերձով և այնտեղ որպես վարչապետ պետության անունից ներողություն եմ խնդրել Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար:

Այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: Ուզում եմ ընդգծել, որ այդ ուղերձն ուղղված է նաև Ձեզ՝ պարոն Մանուկյան, որպես Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ ընդդիմադիր քաղաքական ուժ ղեկավարած և ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավար, քաղաքական գործիչ:

Տիկին Բախշյան՝ Դուք նույնպես երկար տարիներ Հայաստանում ընդդիմադիր  քաղաքական գործունեություն եք ծավալել և Ձեր քաղաքական ուժը նույնպես ընտակեղծիքների, հետապնդումների, քաղաքական բռնության զոհ է դարձել:  Պարոն Սաֆարյան Դուք նույնպես ընդդիմադիր քաղաքական գործունեություն եք ծավալել:

Ես շատ կարևոր եմ համարում այս ուղերձը և դիրքորոշումը պետական մակարդակով արձանագրելը, որովհետև պետք է մենք ուժ ունենանք և ասենք, որ Հայաստանում խնդիրները եթե ոչ 100 տոկոսով, գոնե 90 և ավելի տոկոսով ծագել են այն կետից, երբ Հայաստանի ժողովրդի քաղաքական կամքն աղավաղվել է:

Ցավոք, Երրորդ Հանրապետության պատմության մեջ բացի թերևս առաջին նախագահական ընտրություններից և կարելի է վերապահում անել 1999-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, չնայած դրանք արդյունքները նույնպես բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, մնացած դեպքերում առնվազն իմ քաղաքական գնահատականն այնպիսին է, որ ընտրությունների արդյունքները կամ կեղծվել են, կամ ժողովրդի ազատ կամարտահայտման համար հնարավորություններ չեն ստեղծվել, կամ ավելի ճիշտ ամեն ինչ արվել է ժողովրդի ազատ կամարտահայտումն աղավաղելու համար:

Ուզում եմ արձանագրել և հույս ունեմ՝ մենք ունենք հանրային համաձայնություն, ըստ որի՝ ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների, կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, լկտիության, մարդու իրավունքների ոտնահարման էջը փակված է, և վերադարձ այդ բարքերին այլևս չի լինելու: Համենայն դեպս, ես սա համարում եմ մեր կառավարության և իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ամենակարևոր առաքելությունը:

Վստահ եմ, որ մենք շատ վճռական և հաստատակամ կմնանաք այդ առաքելության ծառայության շրջանակներում, անկախ նրանից, թե որևէ ընտրության ժամանակ մեր ուժն ինչքան վարկանիշ կունենա և քաղաքացիների քանի տոկոսը մեր քաղաքական ուժի օգտին կքվեարկի:

Սա որպես նախաբան, գիտեմ, որ մեր հանդիպումն այս խնդիրների հետ կապված չէ, բայց ենթադրում եմ բազմաթիվ հարակից հարցերի վերաբերյալ պետք է մենք այսօր քննարկում ունենանք: Շնորհակալ եմ»:

Իր հերթին, Վազգեն Մանուկյանը նշել է. «Շնորհակալ եմ պարոն վարչապետ: Իսկապես պետք է խոսենք Հանրային խորհրդի մասին, բայց ես ևս ցանկանում եմ անդրադառնալ Ձեր ասածին: Ցանկալի կլիներ, որ մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր: Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար:       

Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝  թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր:

Անդրադառնալով Հանրային խորհդին՝ կարծում եմ, որ այն շատ կարևոր մարմին է, պատահական չէ, որ 70 երկրներում այսպիսի մարմին գոյություն ունի: Եվ հիմա նոր հնարավորություններ կան, քանի որ այն դարձել է սահմանադրական մարմին: ՀԽ-ում հավաքվել է հետաքրքիր կազմ շատ օգտակար մարդկանցով, որոնք ինչ-որ իմաստով վեր են կանգնած քաղաքականությունից ու նվիրված են պետությանը, չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցություն, չունեն քաղաքական ամբիցիաներ, այլ ունեն ամբիցիաներ՝ երկիրը շենացնելու, ստեղծելու, դառնալու հասարակության և իշխանության միջև անընդհատ կապ ապահովող մի կարևոր օղակ»:

Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը վարչապետին է ներկայացրել Հանրային խորհդրի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ՀԽ-ի հետագա գործունեության ուղղությամբ նախատեսվող քայլերը:

Աղբյուր՝ armenpress.am

Էջ 2, 2-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: