Արխիվ Սեպտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am
Կիրակի, 16 Սեպտեմբերի 2018 14:59

Ամերիկայի Ձախ Ֆորումը

Ամերիկայի ձախ ֆորումը կոնգրես է Ամերիկայի ձախ տեսաբանների, քաղաքագետների և ձախ հոսանքների ներկայացուցիչների, որը կայանում է յուրաքանչյուր տարի, որտեղ ամեն տարի հատուկ թեմաների շուրջ մտքերի փոխանակում, հետազոտական թեմաններ, քննարկումներ, ապագայի համար առաջարկներ ու եզրակացություններ են կատարվում, օրինակ 2016 թվականի թեմաներն էին՝ «ապստամբություն, զայրութ, հեղափոխություն և մեր ուժերը կազմակերպենք»-ն էր:
Այս ֆորումները լավ են ընդառաջվում, օրինակ 2016 թվականի մասնակիցները ավելի քան 4500 հոգի էին, տեղի ունեցավ 390 սեմինար և տարբեր պանելներ (Panels), որտեղ տարբեր թեմանների շուրջ քննարկումներ եղան: Այս սեմինարների ու պանելների մեծ մասը առկա են «Յու Տյուբում» և հետաքրքրվողները կարող են ավելի մանրամասն դրանց մասին իմանալ: Այդ ֆորումները ցույց են տալիս, թէ ինչպես ձախ շարժումը Ամերիկայում վերելք է ապրում ու զարգանում և հետաքրքրում է ժողովրդին: Նրանք դերակատար են լինում նաև նախագահական ընտրությունների ժամանակ, օրինակ 2016 թվականի ընտրություններին նրանք մեծ դերակատարություն ունեցան դեմոկրատական կուսակցության մեջ Բերնի Սանդերզին հովանավորելու գործում, որպես այդ կուսակցության ձախ հոսանքի ներկայացուցիչ, և ներկայացրեցին Ամերիկյան հասարակությանը: Նրանց միջոցով Բերնի Սանդեզը կարողացավ արծածել օրինակ «առնվազան աշխատավարձ 15 դոլար մեկ ժամվա համար», «սոցիալական ապահովագրություն», «ծառայություններ առողջաբժշկական բնագավառում», «անվճար կրթություն և որակով» և «հարկերի բարձրացում հարուստների համար»: Բերնի Սանդերզը իրեն ներկայացնում էր, որպես դեմոկրատ սոցիալիստ: Մինչ դեռ «Մակ Կարտիզից» հետո, Ամերիկայում սոցիալիստ բառի օգտագործումը քաղաքական ու հասարակական մթնոլորտներում համարվում էր որպես առհամարանք: Ուրեմն սա նոր շարժում է, որտեղ ֆորումը մեծ դերակատարություն ունի նրանում: Ֆորումը արտացոլում է նաև այն 99 տոկոսի, հատկապես երիտասարդության բողոքը Ամերիկայի կապիտալիզմի ու մեծահարուստների դեմ:
2016 Թվականի ֆորումի կարևոր հարցերից մեկը այն էր, որ ի՞նչ պետք է անել այդ ժողովրդական շարժման հետ, որ սկսվել է ԱՄՆ-ում: Այն ճեղքը, որ առաջացել է դեմոկրատների կուսակցությունում չունի իր նախադեպը, որովհետև ԱՄՆ-ի երկու ամենամեծ կուսակցություններից՝ դեմոկրատների կուսակցությունը պատկանում է Ամերիկացի միլիարդատերների ու «Վալստրիտի» 1 տոկոսներին: Հանրապետականների կուսակցությունն էլ նաև պատկանում է ԱՄՆ-ի մեծահարուստներին: Կարելի է ասել, որ երկկուսակցական համակարգը ԱՄՆ-ում գտնվում է մի ճգնաժամի մեջ և այստեղ մեծ դերակատարություն ունեն նման ձախ ուժերը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ամերիկայի ժողովրդի 21 տոկոսը համակրում է Հանրապետականներին ու 29 տոկոսը Դեմոկրատներին: Այսինքն Ամերիկացիների 50 տոկոսը ժխտում են երկու կուսակցություններին և սա համարվում է այդ երկկուսակցության համակարգի ճգնաժամերից մեկը:
Նման ֆորումները յուրաքանչյուր տարի իր ճշտված թեմաներով տեղի են ունենում և ձախակողմյա ուժերը օրվա հարցերը և տեսական ու գործնական խնդիրները վերլուծում և լուծումներ են առաջարկում դրանց համար: Յորաքանչյուր տարվա ֆորումը կարելի է դիտել «Յու Տյուբում»:


Ռուբիկ Սարդարյան

Հնդկաստանի Կոմունիստական Կուսակցության (Մարքսիստ) առաջին քարտուղար Սիտարամ Եչուրին, Մարքսի ծննդյան 200 ամյակի առթիվ իր ելույթում անդրադարձել է նացիոնալիզմի հարցին Հնդկաստանում, որից որոշ մասեր ներկայացնում ենք ստորև:
Հնդկաստանում առկա է պոպուլիստական նացիոլաիզմը: Կապիտալիստական աշխարհում բուրժուական նացիոնալիզմը (մի ազգի ծայրահեղական և ֆանատիկ ազգայնականություն և ուրիշ ազգերին հակառակ) միշտ ծառայել է բուրժուազիայի շահերի օգտին: Մինչ այն ժամանակ, որ նացիոնալիզմը իշխող դասակարգ է, նացիոնալիզմը պրոպագանդվում և տարածվում է որպես հայրենասիրություն: Մյուս կողմից պոպուլիստական մոտեցումները մի քաղաքական նպատակ են հետապնդում, որտեղ օգտագործվում է զգացմունքներից ու ժողովրդի մի մասի հոգեվիճակից, և նացիոնալիզմից մի պատկեր է ներկայացվում, որը ամբողջովին կեղծ մի կատեգորիա է: Պոպուլիստական նացիոնալիզմը միշտ ծառայում է երկու նպատակի համար՝ 1-Բուրժուական շահերի հետապնդում, 2-Այն խմբերի շահերի հետապնդում, որոնք հասարակության մեջ ուզում են առաջացնել որոշակի փոփոխություններ իրենց պոպուլիստական պահանջների հիման վրա:
«Ազգային ազգասիրության կազմակերպություն»-ը (RSS) և «Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն»-ը (BJP) Հնդկաստանի ժամանակակից դեմոկրատիկ և սեկուլար հանրապետության փոխարեն ուզում են տեսնել «Հենդու ազգ»-ը, որտեղ հենդու մեծամասնությունը կրոնական ուրիշ փոքրամասնություններին (հատկապես մուսուլմաներին, որոնց անվանում են ներսում արտաքին թշնամի) իրեն ենթարկելով տարածում է հենդու նացիոնալիզմը, սա համարվում է հետադարձ նախկին արժեքներից: Այդ կուսակցությունների աջակողմյա տեսաբանները «Հնդկական գաղափարը» գերբնական հասկացողություն են իմանում:
Լեզվի, կրոնի, ցեղի, մշակությաին բազմազանությունը Հնդկաստանում ամենաշատն է աշխարհում: Ըստ վիճակագրական տվյալների առնվազն 1618 լեզու, 6400 կաստ, 6 կրոն, որոնցից 4-ը հենց Հնդակաստանում է առաջացել և 6 ցեղային խմբեր գոյություն ունեն այս երկրում:

Նացիոնալիզմը ծառայում է համաշխարհային ֆինանսական կապիտալին
«Ազգ»-ի մասին այն սահմանումները, որոնք ձեռք են բերվել «Վեստվալի» պայմանգրում (Բազմակողմանի խաղաղության պայմանգիր է, որը կնքվել է Վեստվալի նահանգում, Եվրոպական երկրների կողմից, 30 տարի արյունալի կրոնական պատերազմից հետո՝ 1618-1648 թթ.), ձևավորվել է առևտրական կապիտալիզմի ժամանակահատվածում և բուրժուական նացիոնալիզմի ծագումով, որի գաղափարախոսությունը հենված էր սպեկուլատիվիզմի վրա: Այսինքն ազգի անունով հարստության կուտակում, իմպերիալիստական տարածքների գրավում, իբրև թէ «ազգի հարստության և ուժի ավելացում» անվան տակ: Երկրի հանքերի անբնական շահագործում հատկապես ոսկու և ադամանդի և մյուս թանկագին նյութերի արտահանում, օգտվելով ստրկատիրական աշխատուժից, որոնց ի գործ էին դրվում նացիոնալիզմի անվան տակ: Ազգին գերադասում էին ժողովրդից: Նրանց կատարած աշխատանքները որևէ կապ չուներ այդ երկրների մասսաների ու աշխատավորների կյանքի պայմանների բարելավման հետ: Ցույց էին տալիս, որ ազգը ժողովրդից բարձր է գնահատվում: Ազգի անունով ժողովրդին ուղարկում էին իմպերիալիստական պատերազմների ու տարբեր երկրների աշխատավորներից պահանջում էին, որ կռվի ճակատներում միմյանց սպանեն: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ բուրժուական նացիոնալիզմը միշտ մեծ պատկերացումով նացիոնալիզմ է եղել և հիմա էլ կա, որ իրեն վերագրում է գերաշխարհական հասկացողությունը և գերադասվում է ժողովրդից: Բուրժուական նացիոնալիզմը միշտ ցավ է պատճառել ժողովրդներին ու միշտ ծառայել է համաշխարհային ֆինանսական կապիտալի շահերի պահպանման օգտին: Նեոլիբերալական տնտեսական համակարգերի ու ռեժիմների պաշտպանելը դեմոկրատական կենտրոնների սահմաններում, նացիոնալիզմի անվան տակ սպառնում է շատ երկրներին, օրինակ Հնդկաստանին և այլն:


Վարդան Ղազարյան

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2018 16:08

Բաց նամակ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

Պետրոսի հյուրն էր Փաշինյանի բարեհաճությունը արդեն ուրացած, <<ոչ մի պրոբլեմ Ռուսաստանի հետ>> կարգախոսը անտեսող Ժ. Սեֆիլյանը: Այդ իդեան կորցրած եղեռնագործը խելապակասին բնորոշ երևակայական հեքիաթային հերոսի կարգավիճակ ընդունելով ձեռնոց է նետում Ռուսաստանին `փորձելով գոտկատեղից ներքև հարված կատարել : Երբեք պետք չի ուրանալ ռուս ժողովրդի արածը հայ ժողովրդի համար, որը դարերի պատմություն ունի:

Խորհուրդ կտամ –խելքիդ տիրություն արա այ տկարամիտ: Ռուսական արջի ծուռ թաթի հարվածից ուշքի կգաս Բրյուսելի հիվանդանոցներից մեկում` Կոնչիտայի գրկում և սեռափոխված վիճակում: Մահճակալիդ մոտ կտեսնես Սորոսի Փողերը նպատակային ու խնայողաբար ծախսող Կոնչիտաբուծարանի Երևանյան մասնաճյուղի գլխավոր փորձագետ , մինչև ծոծրակը բաց ճակատով ժողովրդին խաբող Ստեփան Սաֆարյանին, Ջավախքի հին հայկական սեմիտական ցեղախմբերի մերօրյա քաղաքական հանգուցյալ Լևոն

Շիրինյանին, հայաստանյան տկարամիտների ցուցակը եզրափակող Կանադայում դիվանագիտական աշխատանքում փորձված աճպարար Արա Պապյանին , որին փնտրում են Կանադայի հայկական համայնքի անդամները ` տարիներ առաջ դրամահավաքի գործում խարդախությունների համար: Այս ազգադավները ճակատագրական հիվանդագին մանրեներ են դարձել Հայ-Ռուսական բարեկամության համար և թութք հիվանդությանը բնորոշ ձևով կառչել են Հայոց պետականության հաստ աղիքի վերջնամասից:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Ֆրանսահայ երիտասարդ լրագրող, խմբագիր Հայկ Շահինյանը տեսաուղերձ է տարածել՝ ուղղված ՀՀ Վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Օգնեք մեզ հեղափոխություն անել նաև Սփյուռքում,-ասում է Հայկ Շահինյանը՝ դիմելով նոր կառավարության անդամներին ու նշելով, որ Հայաստանը երկար տարիներ իշխած վատ ու չար համակարգը ոչ միայն Հայաստանում էր, այլ նաև Սփյուռքում և կտրելով դևի մեկ գլուխը, չպետք է պահել մյուսը: «Հրատապ հաղորդագրություն Աննա Հակոբյանի, Փարիզ այցելելու կապակցությամբ․ թույլ չենք տա հեղափոխության ոգին մարվի Սփյուռքում՝ շարունակելով հին գործելաձևերը»,-գրել է Հայկ Շահինյանը՝ իր տեսանյութի մակագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուրը՝ Asekose.am

Բաժին՝ Աշխարհում

2018 Թվականի հուլիսի 18-ին, լրացավ Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջնորդ՝ Նելսոն Մանդելայի 100 ամյակը: Նա ռասիզմի դեմ պայքարող հայտնի առաջնորդներից է համարվում: 27 տարի բանտում է եղել, հակաապարտայդի շարժումի հաղթանակից ու քաղաքական բանտարկյալների ազատումից հետո, Մանդելան ընտրվեց, որպես Աֆրիկայի ազգային կոնգրեսի նախագահ և երկրի նախագահական ընտրություններում ձեռք բերելով քվեների 62 տոկոսը՝ դարձավ երկրի նախագահ: Նա Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահն էր: 
Աֆրիկայում 1950 թվականին հաստատեցին մի օրենք, որը կոչվում էր «Կոմունիզմի ճնշումներ», անօրինական հայտարարվեցին կոմունիստական կուսակցության և Աֆրիկայի ազգային կոնգրեի աշխատանքները: Երկու տարի անց Մանդելան ձերբակալվեց ու բանտարկվեց կոմունիստական աշխատանք տանելու պատճառով:
Մանդելան մեկ ժամանակաշրջան երկրի նախագահ լինելուց հետո, երկրորդ անգամ հրաժարվեց դրանից ու զբաղվեց մարդասիրական, խաղաղության ու հասարկական արդարության հարցերով:

Բաժին՝ Անցուդարձ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամտային հարկի փոփոխությունների քննարկվող տարբերակներ է ներկայացրել՝ առաջարկելով հանրային քննարկում սկսել։ Վահրամ Սողոմոնյանն ու Հրակ Փափազեանը Epress.am֊ի տաղավարում խոսում են եկամտային հարկի համահարթեցման, շահութահարկի հնարավոր նվազեցման մասին՝ ընդգծելով, որ այդ մոդելը կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես դա տեղի ունեցել Վրաստանում, որը համահարթեցման կիրառումից հետո եկամուտների անհավասարությամբ աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում, իսկ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում՝ 1-ինն է։

Գերմանիաքաղաք Քյոլն, 2 սեպտեմբեր 2018

 

Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ անկախությանը և արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, հանրային հարստության թալանին, ընտրակեղծիքներին, հերթական կեղծ կոալիցիաներ ձևավորելու բեմականացումներին, նոր եւ լուսավոր  հեռանկարներ խոստանալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդին:

Փաստորեն, մինչև 2018 թ.-ի ապրիլը, կորցվեց ինքնակազմակերպվելու ու հզորանալու մոտ քսանհինգ  թանկագին տարիների առիթը, չօգտագործվեց մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը և պետություն կերտելու փոխարեն՝ մսխվեց և օտարացվեց ինքնիշխանության ռեսուրսները, և համապատասխան քայլեր չձեռնարկվեց հակառակորդի կանխատեսելի, ռազմական և քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար:

Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները և հիմք ունենալով Հայաստանի հողի, սեփական ժողովրդի պատվի և անվտանգ կյանք ապրելու իրավունքը, և մեկնելով այն սկզբունքից, որ Թավշյա հեղափոխությունը ուղղակիորեն ազդում է ողջ հայության ճակատագրի վրա, և որ Սփյուռքը ունի իրավունք ու նաև պարտավորություն իր հնարավոր բոլոր միջոցներով զորակցելու և նպաստելու հայրենիքում ընթացող հարցերի լուծմանը, ուստի 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպված համաժողովի մասնակիցները, հետեւելով ՀՀ քաղաքացիների և Սփյուռքի լայն խավերի աջակցությունը վայելող Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրերին, հաստատում են հետևյալ դրույթները.

—            Զորակցում ենք ժողովրդի միահամուռ պայքարի եւ հրապարակային ներկայության շնորհիվ հաղթանակած հեղափոխական կառավարության ջանքերին, որ հակառակ բազմաթիվ առարկայական և արհեստածին խոչընդոտների հաջողել է կարճ ժամանակահատվածում իրականացնել խորքային բարեփոխումներ, առանց երկրի տնտեսությանը ցնցում պատճառելու, քանդել կլանային և քրեածին համակարգի հիմքերը, ժողովրդին վերադարձնել սահմանադրականորեն երաշխավորված իշխանություն ձևավորելու իրավունքը, և ապագայի նկատմամբ հույս ու հավատքը, վարելով հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն, արմատավորելով երկրի իսկական անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

 

—            Համոզված ենք, որ Հայաստանը տնտեսական բարգավաճման և ազգային հարստության վերաբաշխման նոր ժամանակաշրջան է թևակոխել՝ որը հիմնված է իրավական սկզբունքների, սոցիալական արդարության, վրա: Այս ճանապարհին, սակայն կան բազում խոչընդոտներ եւ արգելակումներ, որոնցից հիմնականները ՀՀ քաղաքացիների կամարտահայտության ոտնահարմամբ ձևավորված ներկա Ազգային Ժողովը եւ ժառանգված քրեաօլիգարխիկ դատաիրավական համակարգն են:

 

—            Սթափության կոչ ենք ուղղում նախկին թալանիչ վարչախմբի մնացուկներին՝ ՀՀԿ-ին և իր բացահայտ ու թաքուն բոլոր գործընկեր կուսակցություններին և անհատներին հորդորելով նրանց դադարեցնել իրենց խոչընդոտող քայլերը, չչարաշահել հեղափոխության սիրո և համերաշխության պատգամը և մնալ օրիանականության դաշտում։

 

—            Հույս ենք հայտնում, որ պայմանավորված ժամանակամիջոցում և հնարավորինս արագացված տեմպով, տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ եւ երկրի զարգացման բնականոն ընթացքը կստանա հաստատուն եւ արագ երթ: Եվ մինչ արդար ընտրություններով ժողովրդի իրական ներկայացուցիչների ներկայությունը ԱԺ-ում և դատաիրավական համակարգի առողջացումը և ցանկացած ընտրություն, այդ շարքում նաև Երևանի ավագանու ընտրությունները չպետք է դիտել լոկ այդ տիրությում, այլ Նոր և հին Հայաստանի պայքար–հակապայքար համատեքստում։

 

—            Կոչ ենք ուղղում ՀՀ նոր իշխանություններին, երկրի արտաքին գերատեսչություններում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, հետ կանչել հայկական Սփյուռքի ինքնակազմակերպմանը մինչ օրս խոչընդոտող դեսպաններին և դիվանագիտական ներակացուցիչներին և վերանայել ցայժմ Սփյուռքի անունով ներկայացող, բայց իրականության մեջ Սփյուռքի լայն խավերին անտեսող և արհամարող կառույցնրի հետ նախկին սխալ, շահադիտական ու հակազգային հարաբերությունը։

 

—            Վստահ ենք, որ Սփյուքը չի հաջողելու լիարժեք զորակցել ՀՀ պետականությանը, այնքան ժամանակ, քանի դեռ նրա կառույցները շարունակում են մնալ կոռումպացված և նեխած, և օգտագործվում են ոչ թե ՀՀ պետականության զորակցողի, այլ ՀՀ իշխանությունների քաղաքական մրցակիցների կողմից։ Հետևաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի և առաջին հերթին Եվրոպայի մեր բոլոր հայրենակիցներին, կազմակերպություններին եւ կառույցներին տարածել եւ գործել համակարգված աշխատելու և ինքնակազմակերպման գաղափարը, որում ակնկալում ենք ՀՀ պետականության բարոյական նեցակցությունը։

 

—            Հավատացած ենք, որ Հայաստան Սփյուռք խորքային և առողջ հարաբերությունները մնալու են անկատար և հայությունը չի կարող լինել միասնական, երբ ՀՀ անկախացումից արդեն ավելի քան քարորդ դար անց, հերթական պատրվակներով Հայ եկեղեցին շարունակում է մնալ երկփեղկված և Եկեղեցու մեկ հատվածը Սփյուռքում համահայկական իրավունքներին և շահերին ծառայելու փոխարեն, շարունակում է մնալ մեկ կուսակցության շահերի սպասարկողը։

 

—            Կոչ ենք ուղղում ողջ հայկական սփյուռքին, ՀՀ հետզհետե առողջացող պայմաններում առավել ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական, հասարակական և սոցիալական ոլորտների զարգացման գործում, որոշակի քայլեր ձեռնարկել ինչպես հավաքական, այնպես էլ անհատական ​​շահերի համախմբման եւ միավորման համար։ Այս ամենի իրականացման համար սփյուռքը պետք է Հայաստանին տրամադրի իր ունեցած մասնագիտական ​​եւ մարդկային ներուժը, հատկապես տնտեսական, ինչպես նաեւ ծառայողական, գործընթացների օպտիմալացման եւ գիտական ​​հետազոտությունների ոլորտում, աջակցելով Հայաստանում ընթացող սոցիալ-քաղաքական փոփոխություններին:

 

—            Երիտասարդության հարցը Սփյուռքում շարունակելու է մնալ ԵՀՀ-ի հիմնահարցերից մեկը, հետևաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի բոլոր կառույցներին առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հարցերին, իսկ երիտասարդությանը կոչ ենք ուղղում անվարան մասնակցել Սփյուռքի ինքնակազմակերպման և Հայաստանին զորակցելու աշխատանքներին։

 

Համաժողովը  վերոնշյալ հարցերի լուծման ուղղությամբ և գործնական քայլերի մշակման եւ իրագործման համար ձևավորում է համապատասխան մարմիններ եւ հանձնախմբեր։

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

aaeurop.com

Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ՝

Նայելով ոմանց փառավոր դնչին,

Թե ինչու է դարն այսքան վիթխարի,

Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին:

Ե. Չարենց

Հայաստանի քաղաքական արենայում 2014թ. լույս է տեսել գիրք՝ փաստաթղթերի մի հավաքածու, պարզունակ մեկնաբանություններով, որին հեղինակները՝ Արա Պապյանն ու Վլադիմիր Հարությունյանը անվանել են “Հայ Բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920թթ.” գրքում տեղ գտած փաստերը հակասում են հեղինակների մանկամիտ մակարդակով մեկնաբանություններին, ճշմարտություն փնտրող կարդացողի մոտ ողջամտության գլխապտույտ է առաջացնում: Գրքի անվանման և բովանդակության միջև կապ չկա: Պատմական ճշմարտությունը կեղծողի դասական օրինակ: Գիրք կոչվածի տկարամիտ հեղինակները հիշողությունը կորցրած հավերին բնորոշ քաղաքական աղբանոցում քուջուջ անելով հայտնաբերել են՝ երակնորում արյան փոխարեն սպիրտ պտտվող ռուս պատմաբան Վալենտին Դյակինի գործերից մեկում, 1906-1911 թթ. ցարական Ռուսաստանի վարչապետ, Ներքին գործերի մինիստր Պյոտր Ստոլոպինի կողմից հայերին բնութագրող հետևյալ տողերը “Այդ Սեմիտական ցեղը մշտապես իր մեջ քաղաքական անարխիայի սերմ է կրել: Կորցնելով սեփական պետությունը, այդ ցեղերը ցրված լինելով աշխարհի երեսեին ճակատագրական հիվանդագին մանրեների դեր են խաղում իրենց ապաստան տված ամեն մի առողջ ցեղի մարմնի վրա”: Խելապակաս հեղինակների գլխավոր նպատակն է՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության վրա ստվեր գցելն է, չընկալելով, որ այդ բարեկամությւոնը դարերի ընթացքում մաքրվել, բյուրեղացել և դարձել է այընտրանք չունեցող մի գաղափար: Մեր “հերոսները” իրենց աշխատանքով, որպես առաջնակարգ մտավորականներ՝ չեն փայլել իրենց էությամբ ու գործով և միշտ գտնվել են քաղաքական լուսանցքում՝ բանբասելով իրենց՝ հարազատ անցյալը, իրական արժեքները և կյանքի պատմությունը և չտեսնելով հայ ժողովրդի հանճարի ուժը: Հատկանշական է, որ Արա Պապյանը Կանադայում դիվանագիտական աշխատանքը համատեղել է հայկական համայնքի միջոցով դրամահավաքի ու շուկայական առուծախի խարդավանքների հետ: Այնքան նեղ է նրանց աշխարհահայացքը, որ չեն էլ պատկերացնում, որ 100-ից ավել ռուսական, եվրոպական ու աշխարհի շատ նշանավոր աշխարհաճանաչ գիտնականներ, գրողներ, հրապարակախոսներ, պետական և զինվորական գործիչներիրենց սրտի խոսքն են ասել և բնութագրել հայերին: Զարմանալի է՝ տկարամիտ, հեղինակները ինչու չեն հիշատակում Ալ. Գրիբայեդով, Վալերի Բրյուսով, մարշալ Ժուկով, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկով, աշխարյաճանաչ հումանիստ Ֆ. Նանսեն, Ն. Բոնապարտ, Ջ. Բայրոն, Վ. Հյուգո և այլն: Նպատակը պարզ է՝ մեկ անգամ ևս նսեմացնել ռուսներին և ստվեր գցել հայ և ռուս 300 տարվա բարեկամության վրա: Մեր ժամանակի քաղաքական հետամնացներ, որքան էլ փորձեք այդ երևույթին այլ երանգ տալ, և ձեր արևմտյան գործակալների կողմից ֆինանսավորվող ռուս գործընկերների՝ Վալենտին Դյակինների, ադրբեջանամետ Դմիտրի Ռագոզինիի նմանների հետ, ընդամենը չնչին է ինչպես Արարատին նետած քար: Սակայն վերադառնամ տրամաբանությանը և ձեր սխալ ընկալմանը, մեջբերեմ. Սակայն անհերքելի փաստ է և այդ կարծիք հայտնողն էլ քաջատեղյակ է եղել, որ հայերի մի շոշափելի զանգված մեծ ոգևորությամբ ու համոզվածությամբ զինվորագրվել են Բոլշևիկյան կուսակցությանը, որի հիմնադրման առաջին օրվանից և հավատարմորեն մարտնչել են դրա շարքերում հանուն այդ կուսակցության նպատակների իրականացմանը: Առողջ, մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող անիմաստ եզրահանգումներ եք անում: Ռուսական պատմագրության մեջ՝ իր հավասարը չունեցող ռեակցիոն Պյոտր Ստոլոպինի կարծիքը կապել Բոլշևիկյան գործունեության հետ, դա ընդամենը իդեան կորցրած Եղեռնագործի մտածելակերպ է, որ փորձում է քաղաքական լուսանցքում խցկվել ու ձգտում է ազզգային հերոս խաղալ: Բարդ խնդիր է կոմունիստների գիտական ճշմարտությունները փոխել ձեր արևմտյան հակակոմունիզմի գաղափարներով կաղապարված ու այդ նստվածքային նեխած տիղմով շաղախված մերօրյա քաղաքական գաճաճների համար: ԱՄՆ-ի գիտնականներ՝ Կրյուգերը և Դանինգը մշակել են ձեզ վայել մի տեսություն, որը կոչվում է "Տգիտության սարը", այդ տեսությունը բացատրվում է, որ ցածր պրոֆեսիոնալ որակավորված մարդիկ չեն կարողանոում քքննադատորորեն մտածել ու վերլուծել և ի վիճակի չեն հասկանալ իրենց ցածր պարզզզունաակ լինելու մասին, այս տեսությունը մշակել ձեզ համար: Կոմունիստական կուսակցության գաղափարը նեղ ազգային չի, այն ամենամեծ ձեռքբերումն է հողագնդի ժողովուրդների համար: Ինքնորոշվեցին հողագնդի 100-ից ավելի ժողովուրդներ և ստղծեցին իրենց պետությունները: Սկսվեց ազգային ազատագրական շարժումը, հողագնդի վրա քայքայվեց մոլորակի գաղութային համակարգը: Երկրագնդի տարածքի 57%, բնակչության 67% Անգլիայի գաղութներն էին: Ռուս Բոլշևիկները քայքայեցին նաև իրենց Ցարական Ռուսաստանի կայսրությունը: Որի արդյունքում հայերը իրենց պատմական հողի փոքր հատվածում 1918թ. մայիսին ձևավորեցին իրենց առաջին պետությունը, որը տևեց 2,4 տարի, որից առաջին մեկ տարին անգլիացիներն էին ղեկավարում, Կովկասում նրանց հետաքրքրում էր միայն Բաքվի նավթը և Ալավերդու պղինձը, անգլիական գնդապետ Հասկերը պարտադրեց Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել, Ղարաբաղը "ժամանակավոր" թողնել Ադրբեջանի կազմում և ազգությամբ քուրդ Հասանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ գուբերնատոր: Անգլիացիները ցանկանում էին Հայաստանը դարձնել իրենց գաղութը: 1919թ. անգլիացիների հեռանալուց հետո Հայաստան մտան ամերիկացիները: Պրեզիդենտ Բ. Վիլսոնը հրապարակեց իր հայտնի 14 կետերը, որտեղ Հայաստանի մասին ոչինչ չկար: Վիլսոնը գեներալ Հարրորդին նշանակեց Հայաստանում Անտանտի վերահսկող ներկայացուցիչ և կազմեց հանձնաժողով, որը պետք է աշխարհի Ամերիկյան զինվորական միսիան Հայաստանում հանձնաժողովը պետքէ ներկայացներ այն հարցերը, որը նպատակահարմար է ամերիկացիներին: Իսկ Հարրորդի և Մուսթավա Քեմալի հանդիպումից պարզվեց, որ ամերիկացիները շահագրգռված չեն այս տարածքում Հայաստան պետություն ունենալ և դրա արդյունքում Ամերիկյան Սենատում հայկական մանդատը մերժվեց: Բարոյականությունն ու առաքինությունը հյուսված են պատմական ճշմարտությունների վրա, բոլորիս հայտնի է, որ 1920թ. նոյեմբերին Հայաստանի ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական գործունեության բոլոր աղբյուրները ցամաքել էին: 1917թ. դեկտեմբերի 29-ին Լենինը ստորագրեց Ֆինլանդիայի և Հայաստանի անկախության դեկրետները: Ֆինները հասկացան այդ փաստաթղթի արժեքը և ինչպիսի օրինակելի երկիր կառուցեցին, իսկ հայ դաշնակցականները միացան վրացի մենշևիկներին և ադրբեջանցի մուսաֆաթներին և քայքայեցին Ստեփան Շահումյանի ստեղծած Անդրկովկասի ֆեդերատիվ հանրապետությունը: Դաշնակները վախենալով, որ Հայաստանը վերջնականապես կկործանեն 1920թ. նոյեմբերին հանձնեցին Բոլշևիկներին ընդամենը 9,5 քկմ Ալեքսանդրապոլի դաշնագրով: Հետագայում կոմունիստները այն դարձրին 29,8 հ. քկմ: Կարդում եմ գիրքը էջ 349՝ Կենտրոնիս Հայաստան ուղարկվեց Լեգրանի Լեգրանի հետ Մդիվանին, որը հանձնարարություն էր ստացել կանխելու Քեմալի բանակի շարժումը Հայաստան, էջ 352 Կարմիրները արդեն մտել էին Հայաստան, հայ զորքերը կարմիրներին համբյուրներով քին ընդունում: Կիրովի, Օրջունիկիձեի և Միկոյանի գլխավորությամբ Հայաստան մտավ 11-րդ բանակը և առաջին հերթին մաքրեց թուրքերից Շիրակի Սարահաթը և Լոռին, իսկ որտեղ էին Վլիսոնի և Անտանտի բանակները: Դե նրանց ինչ պետք էր, որ 3 ամսից ավել թուրքերը ներխուժել են Հայաստան թալանում, կեղեքում են բնակչությանը չխնայելով ծերերին ու մանուկներին, բռնաբարվել է 5 հազարից ավել անչափահաս աղջիկներ, վեներական հիվանդություններով վարակվել են 10 հազար կանայք ու երիտասարդներ: Անգլիացիները պահանջում էին Հայաստանում գաղութային ռեժիմ տարածել: Ամերիկացիները պարտադրում էին, որ պետք է իրականացվի ամերիկյան զինվորական միսիան Հայաստանում, անգործունյա դաշնակցական պետական ղեկավարները տարածքներ կորցնելով, ուզում էին երկարացնել իրենց իշխանությունը: Հարց եմ ուղղում ձեր՝ բնության սխալ թյուրիմացության գրքի հեղինարկներ, որ հայրենասեր հայը կարող էր համակերպվել, որ երկրում տիրող այդ վիճակի հետ, բացի ձեզ պես ազգադավ տականքներից և երկրի գանձապետարանը թալանող Սիմոն Վրացյաններից: Բացահայտելով ձեր անգրագիտությունը առանց ամաչելու ազգային հերոսի կեցվածք ընդունած, գիրք կոչվածի հակառակ երեսում տպագրել եք 1920թ. սեպտեմբերի 20-ին Բոլշևիկների հույժ գաղտնի թռուցիկի տեքստը, չհասկանալով, որ այդ օրերին Կարաբեքիրի 50 հազարանոց թուրքական բանակը 2 շաբաթից ավել թալանում էր Շիրակի սարահարթի բնակավայրերը, իսկ Հայաստանի պետության կողմից ոչ մի միջամտություն: Այս ամենը տեսնելով, բոլշևիկները չէին կարող լռել: Բոլշևիկների գործունեությունը հասկանալու համար ձեզ անհրաժեշտ է մեծ պատրաստվածություն, որ չունեք, պարոնայք քաղաքական մարմնավաճառներ: Սակայն, որն է պարբերությունը, կրտսեր ԱլիևըԱդրբեջանում քննադատում է հայ բոլշևիկներին, ասելով, որ հայերը տեղաբնիկներ չեն, հողը պատկանում է Ադրբեջանին, դուք էլ Հայաստանում քննադատում եք հայ բոլշևիկներին և նրանց արած հայրենանվեր գործը համարելով հակապետական գործունեություն: Եզրակացությունը մեկն է՝ կամ գենետիկական կապ կա ձեր և կրտսեր Ալիևի միջև, գուցե և երկվորյակ եղբայրներ եք: Հեյդար Ալիևը Հայաստան շատ է այցելու կամ էլ գաղափարակից գործընկերներ եք: Ժամանակը դաժան է և հնարավորություն չի տալիս անհատներին սրբագրելու իրենց թույ տված սխալները: Քաղաքական ոչնչություններ, շլացած արևմուտքի դոլարների փայլից, ջուր եք ավելացնում մոլերանգորեն տարածվող պանթյուրքիզմի ջրաղացին: Հայաստան պետություն կառուցելու առաջին քայլը արվեց: Կենտրոնը Հայաստան ուղարկեց Ալեքսանդր Միասնիկյանին: Հայաստանում կար 780 հազար բնակիչ, որից 350 հազարը անտուն փախստականներ, որբեր: Սկսվեց Հայաստանի տնտեսությունը զարգացնելուգործընթացը, կարճ ժամանակահատվածում աներևակայելի վերելք ապրեց Սովետական Հայաստանը, իրականացվեց Ալ. Միասնիկյանի պատգամը՝ դրախտային երկիր դարձավ արցունքի երկիր Հայաստանը, դարերով տգիտության ու խավարի պայմաններում ապրող գյուղացի Համբոները դարձան աստղերին հասնող Համբարձումյաններ, Խաչատրյաններ ու Սեգ Սարյաններ, Թեֆլիսի քուչեքում մուշտարի կանչող Գիքորները կրթվեցին և դարձան կոսմոս նվաճող Գուրզատյաններ, Լոռեցի միամիտ Սաքոները Արտեմ և Անաստաս Միկոյաններ, ճաղարանց Թաթոսները, Միկիտան Սաքոները վերափոխվեցին Սիսակյանների, քյավառցի պատանիները Սամվել Քոչարյաններ, ախտեցիները Օրբելի եղբայրներ, Երևանի Ղանթաղի շուկայում կժով ջուր վաճառող պատանին, Սիլաչի ներկատան բանվորը՝ կրթվեցին դառնալով Ալիխանյան եղբայրներ: Երկրորդ հայրենականին մասնակցեցին հայերը և պատմության մեջ սոսկ տառերով գրվեց 106 հերոսների, գեներալների և մարշալների անուններ: Հայաստանը աշխարհի քարտեզի վրա դարձավ փայլատակող աստղ, իր գերզարգացած գիտության և մշակութային փայլուն մտավորականներով, հզոր արդյունաբերությամբ /օրական 30 գնացք էր մտնում ու դուրս գալիս Հայաստանից/ իր ինժիներա-տեխնիկական անձնակազմով: Այ մարդկային ցեղի զարդարանքներ, միթե այս ամենը չեք տեսել: 28 տարի Կոմունիստները ժողովրդի պահանջով իշխանությունը հանձնեցին ժողովրդավարներին, ծաղկուն Հայաստանը սկսած նախագահներից, իրենց բարեկամ շրջապատով՝ բոլորը դարձան թալանչիներ, գողեր, ավազակներ: Պահանջում եք ռուսական 102-րդ զորակայանը հանել: Այսօր այդ զորակայանը մեզ է պետք: Ռուս զինվորի ոտքը հասել է Սիրիա՝ Պարսից ծոց: Դու պիտի համբուրես ռուսների ոտքերը, որ այսօր պաշտպանելով հայ-թուրքական սահմանը `102-րդ ռուսական զինակայանը Հայաստանը օգտագործում է որպես զսպաշապիկ Թուրքիայի դեմ: Որքան խղճալի է Հայաստանը, որ ձեզ պես քաղաքական գործիչներ և վատ մտավորականներ ունի: Պարզապես Դուք թուրք հիվանդության նման կառչել եք հայոց պետության հաստ աղիքի վերջնամասից և տհաճություն եք պատճառում: Մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող անիմաստ եզրակացություն եք անում Ռուսաստանի վարչապետ Պ. Ստոլուպինի փոխարեն, ետին թվով աղմուկ բարձրացնելով նրա կարծիքը կապելով ռուս և հայ բոլշևիկների համատեղ գորխունեության հետ: Նրա կարծիքը այսօր իր թարմությունը չի կորցրել գրքի թշվառ հեղինակների ազգադավ գործունեությունը բնութագրելու համար: Պարոնայք, գրքի թշվառ հեղինակներ, դուք այսօր ճակատագրական հիվանդագին մանրեներ եք դարձել 2 անգամ Հայաստանին անկախություն նվիրող /առաջինը ռուս-կոմունիստները իրենց ցարական Ռուսաստանի կայսրությունը քայաքայելուց ու տապալելուց հետո, երկրորդ՝ Սովետական իշխանությունը փլուզվելուց հետո/:

Երախտամոռությունը ձեզ համար սրբություն է: Այսօր շատ ավելի վտանգավոր եք, որ արդեն զոհ եք գնացել ձեր հակազգային բարդույթներին, անկեղծությունն ու արդարությունը հանել եք քաղաքական շուկա՝ իբրև հայրենասիրական դրսևորում, որը ձեզ պես ստահակների համար դարձել է ապաստարան ամենազազրելի հետևանքներով: Ձեզ բնութագրելիս, ընդունեք նժդեհական խելացի մտքերից. "Հայ ազգային արժեքների ստեղծողներ՝ մարտական փառքի արժանի կոմունիստներին" և նրանց արարած պատմական հիշողությունների դեմ պայքարող գրքի հեղինակներ, գաճաճ մարդուկներին, արևմուտքի ծառաներին, Սորոսի փողերը լափողներին: Քեռի Սեմի հայաստանյան գործակալներին գնահատենք իրենց արժանի նժդեհական գնահատմամբ՝ տականք, որոնք ժրաջան մեղուների պես քրտնաթոր բեռնակիրներ դարձած՝ արևմուտքի կենցաղավարման աղբը տեղափոխում են Հայաստան: Դե ինչ, պատմական ճշմարտությունը մի օր կհաղթանակի: Չեմ զարմանա, որ ապագա սերունդները նողկանքով կբացահայտեն ճշմարտությունը, նայելով Արաքս գետի երկու հատվածները, որտեղ կոմունիստները արարեցին: Դա հզոր սովետական Հայաստանն է, որտեղ ուրիշները ոչինչ չարեցին կամ հավատափոխ հայեր էին: Ուզում եմ հիշատակել Հակոբ Պարոնյանի "Մեծապատիվ Մուրացկաններ"-ում, երբ թատրոնի տնօրեն Վարդովյանը հանդիպոլեվ Աբիսողոմ աղային, հարցնում է՝ որքան գումար կպահանջես իմ թատրոնում ապուշի դեր խաղալու համար: Որքան մեծ բան է կորցրել թատրոնի տնօրեն Վարդովյանը ծանոթ չլինելով Վլադիմիր Հարությունյանին և Արա Պապյանին: Հարգելի ընթերցող, հաճախ խելացի մտածողների կողմից հնչում է կարգախոս՝ Հայաստանը տոլերանդ երկիր է: Տոլերանդ բառը բժշկական տերմին է, որ նշանակում է չունեք իմունային համակարգ և չեք դիմակայում մեր երկիր թափանցող օտար քաղաքացիներին և հանդուրժում ենք տեղական ներքին թշնամիներին, որոնք թուլացնում են երկրի անվտանգությունը: Հեղինակները գիրքը նվիրել են Անդրանիկի հիշատակին: Մի հարցնող լինի, որ իրավունքով, այ բնության սխալ թշվառ արարծներ, այդ բյուրեղյա հանճարեղ հային ցանկանում եք կեղտոտել ձեր արևմտյան գաղափարների նեխած աղբով, որը թանձրանում և ձևավորվում է հայկական միջավայրում` վտանգելով ազգային ինքնագիտակցությունը:

 

Գեղամ Գալստյան

Հայ կոմունիստ

Էջ 2, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: