Արխիվ Դեկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Քաղաքական դիսկուրս

1․ Ինգար Սոլթի, «Կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական դիմադրություն» քաղաքատնտեսության մասնագետ, Յորքի համալսարան

2․ Վահրամ Սողոմոնյան, «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում» քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հարթակ

Զեկուցողները ներկայացնում են 2008թ․-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության (austerity)» քաղաքականության հարցերը։ Ի՞նչ քաղաքական պրոյեկտ է այն իրենից ներկայացնում։ Ինգար Սոլթին անդրադառնում է այդ քաղաքական գիծը որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին։ Փորձ է արվում տեսնել զուգահեռները Հայաստանի զարգացումների հետ։ Որքանո՞վ է այս կուրսը բնորոշ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը՝ նկատի ունենալով Հունաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի նման մյուս երկրների փորձառությունը։

Ինչպիսի՞ն է այս նեոլիբերալ միտումների մասին դիսկուրսը Հայաստանում։ Ի՞նչ տեղ ունեն Հայաստանում վերջին 5 տարիներին կտրուկ աճող քաղաքացիական շարժումները Հայաստանի տնտեսաքաղաքական կուրսի համատեքստում։

 

Աղբյուրը՝ Diskurs.am

Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ Է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ: Այդ մասին հայտնել Է vesty.co.il հրատարակությունը:

Կանանց սպանությունների հաճախացած դեպքերը, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել, ստիպել են հազարավոր մարդկանց դուրս գալ բողոքի ակցիայի: Տասնյակ քաղաքների քաղաքապետարաններ եւ շուրջ 300 կազմակերպություններ, ձեռնարկություններ ու ընկերություններ ամբողջ երկրում պաշտպանել են գործադուլը, որն ընթանում Է «Ցասման օր» կարգախոսի ներքո, ճշտում Է հրատարակությունը: Վերջին կաթիլն են դարձել 16 եւ 13 տարեկան աղջիկների մահվան մասին ողբերգական լուրերը, որոնք օրերս բառացիորեն ցնցել են երկիրը: Ընդ որում նրանց ընտանիքներում բռնության եւ անարգանքների մասին հայտնի Է եղել ոստիկանությանը:

Բողոքի նախաձեռնողներից մեկի՝ Ստավ Առնոնի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը 250 միլիոն շեկել (70 միլիոն դոլար) Է հատկացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով, բայց դրա համար պատասխանատու կառույցներն ստացել են այդ գումարի ընդամենը 10 տոկոսը: Ինչպես նշվում Է, ներկայում հանրահավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթեւեկությունը Թել Ավիվում եւ Երուսաղեմում: Քաղաքներում հսկայական խցանումներ են առաջացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին՝ Կանայք

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:

 

ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:

 

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ 
● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, 
● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, 
● օրենքի գերակայության ապահովումը, 
● բարեկեցության շարունակական բարձրացումը,

● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»:

 

ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ: 
ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել):


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: 
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։


«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։

 

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները:


«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:


«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

 

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերըՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ ● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, ● օրենքի գերակայության ապահովումը, ● բարեկեցության շարունակական բարձրացումը, ● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»: ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ: ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել): «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

Աղբյուրը՝  www.irates.am

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը նշեց, որ  մինչ այդ միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար:

«Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային մաքսակետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն և հսկիչ սահմանային  կետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ բարեհաջող շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Նա հույս հայտնեց, որ  ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս ոլորտներում երկու երկրների առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, ներդրումներ կլինեն:

« Հայաստանի Հանրապետությունը բաց է նաև իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում՝ այդ թվում Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Էջ 3, 3-ից

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: