Արխիվ Դեկտեմբերի 2018 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

98 տարի առաջ՝ 1920 թ. նոյեմբերին Հոկտեմբերյան հեղափոխության կենսատու արևը փայլատակեց նաև Հայոց հինավուրց հողի վրա և այն դարձավ հայոց պատմության ու հայ ժողովրդի հետագա 70 տարիների ոսկեդարը: Այդ հիշատակի օրը սրբություն է բոլոր ժամանակների և սերունդների յուրաքանչյուր հայի համար: Սակայն այսօր` այդ հիշատակի օրը նշելիս, ընդհարվեցինք հայ քաղաքականության մեջ չնշմարվող, բայց էությամբ վիժվածք Տիգրան Խզմալյանի հորինած “Եվրոպական” կուսակցության անդամների հետ, որին մասնակցում էր նաև քաղաքական աղբանոցում իր ուրույն տեղը զբաղեցրած ՀՀՇ-ական փորձառու, ծերացած աղվես Կարապետ Ռուբինյանը:
Ընդհարման համայնապատկերում պարզորոշ երևում էր հայոց պատմության մեջ բոլոր ժամանակների հայ դավաճանների ցուցակը վստահորեն գլխավորող ԼՏՊ-ի հում ականջները: Մեջբերեմ հիմար, կիսագրագետ Խզմալյանի խոսքերը. “Ուղիղ 98 տարի առաջ այս փողոցով, որը նախկինում կոչվում էր Կարմիր Բանակի, Հայաստան են մտել օկուպացիոն զորքերը”: Հիվանդ հոգեխախտին պետք է ասել, որ 11-րդ Կարմիր բանակը մտավ ու մաքրեց Շիրակը և Լոռին, Կարաբեքիրի 50 հազարանոց թուրքական բանակը, որը քեզ պես անգլուխ դաշնակցական պետական ղեկավարների առկայության պայմաններում 3 ամիս թալանում ու կեղեքում էին անզեն ժողովրդին, արդյունքում թալանից բացի բռնաբարվել են 5 հազար անչափահաս աղջիկներ և 10 հազարից ավելի տարբեր հասակի կանայք ու տղամարդիկ վեներական հիվանդությամբ են վարակվել: Այդ տգետին պետք է հասկացնել, որ եթե այդ ազատարար բանակի մուտքը անտեսում ես, ապա հիմա այստեղ կապրեին թուրքեր և դու կկոչվեիր Խզմալօղլի: Այսօր դու և քեզ պես հիմարների մի հատված դարձել եք լակեյ և պատրաստ եք եվրոպացիների ոտքերի տակ ջնջոց դառնալու և նրանց կենցաղավարական աղբը տեղափոխել Հայաստան: Պահանջում եք վերանայել 1921թ. մարտի “Մոսկովյան պայմանագիրը”: Մոսկվան պատրաստակամություն կարող է հայտնել պայմանագիրը չեղարկելու համար: Եթե Հայաստանի կառավարությունը կհամաձայնվի քեզ պես հոգեխախտի առաջարկության հետ, իսկ Թուրքիայի կողմից պայմանագիրը չեղարկելը շատ բարդությունների առաջ կկանգնեցնի: Նախ պիտի փոխես ազգանունդ և դառնաս Խզմալ-Օղլի: Էրդողանի մոտ գնալու համար անհրաժեշտ է հավաքագրել մի դիվանագիտական արշավախումբ, եթե դժվարանում ես` հուշեմ. Այդ խմբում պետք է ընդգրկվի կոճղանման գլխով, ուղեղի հյուսվածքները չորացած, մաշված ու քայքայված ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը, Ջավախքից փախած, փտած ատամներով, գավառական հոգեբանությամբ քայլող աղբակույտ Լևոն Շիրինյանը: Պետք է հուշել այդ բթամիտին. “Այ թշվառ, քեզանից ինչ ԱԺ պատգամավոր, Թուրքիայից վերադառնալուց հետո մեկնիր Ջավախք ձեր գյուղում նախրապանի երկու տեղ կա, հետդ վերցրու նաև Վահրամ Մարտիրոսյանին, ձեր կյանքում գոնե մի հայրենանվեր աշխատանք կկատարեք: Էրդողանի հետաքրքրությունը և գութը շարժելու համար խմբում ընդգրկեք Արա Պապյանին, նրա ճարպակալած, սպիտակ մարմնի որոշ հատվածներ Էրդողանի արքունիքում որոշ հետաքրքրություն կներկայացնի և միգուցե Էրդողանը համաձայնվի պայմանագիրը չեղարկել” :
Սպիտակի և սևերի մերօրյա գաղափարին հավատարիմ մնալով, ընդգրկեք նաև Քոքոբելյանին, նախապես փոխելով նրա ազգանվան “ո” բաղաձայնը “ա” ձայնավորով: Չնայած նա դժվարությամբ է տանում իր ուսերի վրա գտնվող հսկայական գլուխը, որի պարունակության մեջ տեղավորված է հակառուսական գաղափարներով կաղապարված ու այդ նստվածքային տիղմով շաղախված պարունակությունը: Ստամբուլից վերադառնալուց հետո կհասկանաք ձեր ազգադավ գործունեության արդյունքը: Պարզապես դուք սերմացու գողացու մկներ եք, որ թուլացնում եք հայոց պետականության պնդօղակները:
Հայ դաշնակցական պետական այրերը քեզ պես մտածեցին, երբ հրաժարվեցին մեր դարավոր ռուս բարեկամից և վառ երազանքով գնացին դեպի եվրոպա` կորցնելով մեր տարածքի 70% –ը:
Ա’յ խելապակաս, մի՞թե դժվար է ընկալել, որ այսօր ռուս զինվորի ոտքը հասել է Սիրիա, Պարսիզ Ծոց, մեր տարածքը մնացել է ետևում, 102-րդ զինակայանը այսօր մեզ է պետք, քանի որ անհրաժեշտության դեպքում մենք իրավունք ունենք այն օգտագործել երկրի պաշտանության համար, և այսօր այն հայ ժողովրդի անվտանգության գրավականն է: Իսկ այս ամենը չհասկացողները հայ ժողովրդի թշնամիներն են:


Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

Բաժին՝ Անցուդարձ
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018 16:24

Ի՞նչ է այսօրվա Ամերիկայի պահանջը

Ի՞նչ է այսօրվա ամերիկյան պահանջը Ճգնաժամի մեջ հայտնված Հայաստանից, որը ուրվագծվեց ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի հայաստանյան այցից հետո՝ Սիրիա զորախումբ ուղարկել, հողերի վերադարձ, ամերիկյան զենքի վաճառքի առաջարկություն, հարկ չհամարեց Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող երեք բիոլաբորատորիաները Հայաստանից տեղափոխելու վերաբերյալ հիշատակել և հեռուն գնացող շատ ծրագրեր ու պահանջներ: Տրամաբանենք ինքներս: Անցած մեկ քառորդ դարը բացահայտեց, որ Ամերիկայի միջազգային միանձնյա “Ոստիկան” դառնալը այդպես էլ չհաջողվեց, փոխարենը մեծապես վարկաբեկվեց: Այդ երբեմնի օրինավոր երկիրը իրականում դարձավ մերօրյա “գիշատիչ” մի պետություն, որը գործում է ուժի և սպառազինության դիրքերից: Հողագնդին գիշատիչ պետք չէ: Պատմանական հիշողություններից զուրկ մեր հայրենակիցների մի մասը տենչում է Ամերիկա, Եվրոպա, վայելել Եվրոպական քաղաքակրթությունը՝ անտեսելով նրա կենցաղավարական աղբը և չհասկանալով, թե ինչպես այդ երբեմնի օրինակելի եվրոպան աչքերը բաց գնում է ինքնակործանման: Դեն նետենք քաղաքական դաշտից հորինված առասպելները, բացենք պատմության վարագույրը և տեղափոխվենք 20-րդ դարի 1918-1920 թվականները, երբ Հայաստանը հրաժարվեց մեր դարավոր ավանդական բարեկամ ռուսներից և “վառ” երանգներով գնացինք դեպի Եվրոպա, հրապուրված ընդունեցինք ԱՄՆ մեծահոգի նախագահ Բ. Վիլսոնի առաջարկը, Սենատում 11-3 հարաբերությամբ տապալված Հայաստանի մանդատը: Նրա մշակած ծրագրի 14 կետերում Հայաստանի վերաբերյալ ոչինչ չկար, որդեգրեցինք Սևրի պահմանագիրը, որը հետագայում Լոնդոնի կոնֆերանսում այդ չարաբաստիկ պայամանագրից հրաժարվեցին անգամ այն ստորագրող երկրները և արդյունքում Հայաստանը ղեկավարող արկածախնդիր դաշնակցության անգլուխ ղեկավարները մնացին հիմար խաբվածի վիճակում՝ կորցնելով Հայաստանի տարածքի 70%-ը:
Երկրորդ աշխարհամարտից հետո, Պոդսդամի կոնֆերանսում, հայկական հողերի վերականգնման վերաբերյալ Ի. Ստալինի հարցադրմանը Ու. Չերչիլը կտրականապես պահանջեց, որ չվախեցնեն Թուրքիայի տարածքների հարցով, իսկ երկու տարի անց ԱՄՆ նորընտիր նախագահ Հարի Թրումենը հայտարարեց, որ Թուրքիայի հարավային սահմանը ԱՄՆ- ի սահմաններն են: Այսօր մեր երիտասարդ սերունդը պատմության դասերից անտեղյակ ձգտում է դեպի եվրոպա –արևմուտք: Միթե կարելի է այդքան սխալվել և Հայաստանի հետագա գոյության հարցը դնել արևմուտքի կողմից մշակված և ձևավորված զոհասեղանին: Պարզվում է, որ 300 տարի առաջ հայ մելիքները` Իսրայել Օրու գլխավորությամբ, շատ ավելի խելացի ու դիվանագետ էին , ճիշտ կողմնորոշվող, քան մեր առաջին պետության դաշնակ ղեկավարները և հետխորհրդային Հայաստանի միմյանց հաջորդող թալանչի երեք նախագահները: Երրորդ նախագահը թերևս մի ճիշտ քայլ է արել` Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը թեքելով դեպի Հյուսիս, և սերունդների պարտքն է այն ավելի ամրապնդել, չմտածել անգամ նրա ուղղությունը փոխելու վտանգավոր գործընթացի ուղղությամբ և ռուս ժողովրդի հետ համատեղ զարգացնել մեր տնտեսությունը, որի հետ համատեղ գնում է դեպի նոր հազարամյակներ:
Հասկանալի է՝ այսօրվա սերնդի համար վսեմ, բայց ծանր ու դժվար առաքելություն է արարել ու ստեղծել այս հիմնովին թալանված Հայաստանի հողի վրա, վերստին հայրենիք ու սոցիալական պետություն ստեղծել, ինչպես 70 տարում արեցին հայ կոմունիստները: Դա մի կարգավիճակ է, որին պետք է հասնել գերմարդկային մաքառումներով: Ահա թե ինչու ենք ոգևորվում և հատուկ խորհուրդ ու իմաստ ենք տեսնում մեր հողի վրա դրվող, կառուցվող, կազմակերպվող յուրաքանչյուր գործում, դա լինի տնտեսական, թե մշակութային:

Գեղամ Գալստյան
Հայ կոմունիստ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2018թ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը: Այն միաձայն հաստատվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 10-ի արտահերթ նիստում:

«Առավոտյան ժամը 08:00-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ավարտվել էին քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, որի հիման վրա էլ ԿԸՀ-ն նախնական արդյունքների վերաբերյալ կազմել է արձանագրություն»,- ասաց Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533  ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

Բաժին՝ Հայաստանում

Ամբողջ Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին:

Ավելի քանի 700 անձ ձերբակալվել է:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-իցԲողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածայինանկարգություններովոստիկանության ու ցուցարարների բախումներով:

Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդհարյուրավորները վնասվածքներ են ստացել:

Բաժին՝ Աշխարհում

Քաղաքական դիսկուրս

1․ Ինգար Սոլթի, «Կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական դիմադրություն» քաղաքատնտեսության մասնագետ, Յորքի համալսարան

2․ Վահրամ Սողոմոնյան, «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում» քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հարթակ

Զեկուցողները ներկայացնում են 2008թ․-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության (austerity)» քաղաքականության հարցերը։ Ի՞նչ քաղաքական պրոյեկտ է այն իրենից ներկայացնում։ Ինգար Սոլթին անդրադառնում է այդ քաղաքական գիծը որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին։ Փորձ է արվում տեսնել զուգահեռները Հայաստանի զարգացումների հետ։ Որքանո՞վ է այս կուրսը բնորոշ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը՝ նկատի ունենալով Հունաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի նման մյուս երկրների փորձառությունը։

Ինչպիսի՞ն է այս նեոլիբերալ միտումների մասին դիսկուրսը Հայաստանում։ Ի՞նչ տեղ ունեն Հայաստանում վերջին 5 տարիներին կտրուկ աճող քաղաքացիական շարժումները Հայաստանի տնտեսաքաղաքական կուրսի համատեքստում։

 

Աղբյուրը՝ Diskurs.am

Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ Է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ: Այդ մասին հայտնել Է vesty.co.il հրատարակությունը:

Կանանց սպանությունների հաճախացած դեպքերը, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել, ստիպել են հազարավոր մարդկանց դուրս գալ բողոքի ակցիայի: Տասնյակ քաղաքների քաղաքապետարաններ եւ շուրջ 300 կազմակերպություններ, ձեռնարկություններ ու ընկերություններ ամբողջ երկրում պաշտպանել են գործադուլը, որն ընթանում Է «Ցասման օր» կարգախոսի ներքո, ճշտում Է հրատարակությունը: Վերջին կաթիլն են դարձել 16 եւ 13 տարեկան աղջիկների մահվան մասին ողբերգական լուրերը, որոնք օրերս բառացիորեն ցնցել են երկիրը: Ընդ որում նրանց ընտանիքներում բռնության եւ անարգանքների մասին հայտնի Է եղել ոստիկանությանը:

Բողոքի նախաձեռնողներից մեկի՝ Ստավ Առնոնի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը 250 միլիոն շեկել (70 միլիոն դոլար) Է հատկացրել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու նպատակով, բայց դրա համար պատասխանատու կառույցներն ստացել են այդ գումարի ընդամենը 10 տոկոսը: Ինչպես նշվում Է, ներկայում հանրահավաքի մասնակիցները կաթվածահար են արել երթեւեկությունը Թել Ավիվում եւ Երուսաղեմում: Քաղաքներում հսկայական խցանումներ են առաջացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին՝ Կանայք

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:

 

ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:

 

«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ 
● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, 
● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, 
● օրենքի գերակայության ապահովումը, 
● բարեկեցության շարունակական բարձրացումը,

● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»:

 

ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ: 
ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել):


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: 
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։


«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել:


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։

 

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները:


«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:


«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը:

 

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

 

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերըՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին 11 քաղաքական ուժերի մի մասն է միայն քարոզարշավի մեկնարկին հրապարակել նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մյուս մասը նախընտրել է ծրագրերի հիմնադրույթները դեռևս միայն բանավոր ներկայացնել:ՀՀԿ-ն ծրագիրն ամբողջությամբ ներկայացրել է նախընտրական կայքում: ՀՀԿ-ն շեշտում է, որ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը ոչ միայն չի կատարում ժողովրդին տված խոստումները, ոչ միայն չի ապահովում Հայաստանի տնտեսության զարգացումը, հայրենակիցների բարեկեցության մակարդակի բարձրացումը, չի ամրապնդում Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու մեր երկրի միջազգային վարկանիշը, այլև իր ապաշնորհ գործունեությամբ բազմաթիվ նոր մտահոգություններ է առաջացնում և սրում իրավիճակը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ: «Ստեղծված իրավիճակում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում բարձրաձայնել մեր մտահոգությունները, ուղիղ և շիտակ խոսել նոր կառավարության սխալների և բացթողումների մասին, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի պետականության և Արցախի ապագայի համար»,-նշված է ծրագրում: ՀՀԿ-ն թվարկում է, թե ինչու պետք է իրենց ընտրել. «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ, մենք գիտենք և ընդունել ենք մեր սխալները,պատրաստ ենք ծառայելու Հայրենիքի»:«Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրում նշում է, որ դաշինքի քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին դաշինքի գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն։ «Մենք մտադիր ենք վճռական միջոցներ ձեռնարկել Հայաստանը արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ ● Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, ● աշխատանքի և ներդրումների խրախուսումը, աղքատության հաղթահարումը աշխատանքի և կրթության միջոցով, ● օրենքի գերակայության ապահովումը, ● բարեկեցության շարունակական բարձրացումը, ● պետական ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը»: ՀՅԴ ծրագրում շեշտում է, որ համահայկական ուժ է, ունի ապագայի իր տեսլականը, ունի հստակ` ժողովրդի էությունից բխող արժեքային համակարգ, ունի իր նպատակներն իրականացնելու կազմակերպչական կառույց ու վերահսկման մեխանիզմ: ԲՀԿ-ն ներկայացրել է 36 քայլ ներառող նախընտրական ծրագիր, որտեղ նշվում է՝ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը: (Ամբողջական ծրագիրը դեռևս հրապարակված չէ, և միայն բանավոր է ներկայացվել): «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրում նշված է, որ ԼՀԿ-ի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է: «Մեր տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ»,-նշված է ծրագրում։«Մենք» դաշինքի նախընտրական ամբողջական ծրագիրը ևս դեռ չի հրապարակել, բայց մինչ այդ հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին արտաքին քաղաքականության մասով իրեն այլընտրանք է համարում «Իմ քայլը» դաշինքին: Դաշինքն արտաքին քաղաքականության մասով նախատեսում է էական շրջադարձեր իրականացնել: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս նախընտրական ծրագիր դեռևս չի հրապարկել՝ չնայած քարոզարշավի մեկնարկին, սակայն մինչ այդ շեշտում են, որ Հայաստանի քաղաքացին չպետք է լինի քաղաքականության սպառողը։ Հայաստանի քաղաքացին պետք է քաղաքականության որոշողն ու թելադրողը լինի։ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը չի հրապարակել, փոխարենը հրավիրված ասուլիսին է ներկայացրել այն: «Մենք առաջարկում ենք ՀՀ տնտեսական զարգացման այլ հարացույց՝ չափավոր լիբերալիզմը: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել»: Ըստ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորոշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա: «Մտածողության այս տրամաբանության շրջանակներում էլ պետք է իրականացվի ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային-պետական շահերի, միջազգային իրավունքի, պետությունների և միջազգային կառույցների հետ փոխգործակցության, դաշնակցային և բարիդրացիական հարաբերությունների վրա»,-նշում են կուսակցության անդամները: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:«Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով մի շարք փոփոխություններ է առաջարկում կրթության և սոցիալական ոլորտներում: Նախընտրական ծրագիրը թեև չի հրապարկվել, սակայն ներկայացվել է ասուլիսին: «Նախատեսում ենք ապաքաղաքականացնել դպրոցների ղեկավարման խորհուրդները, իսկ սոցիալական ոլորտում էական փոփոխությունների համար կարևորում ենք միջին խավի ձևավորումը: Մեր կուսակցության կարգախոսն է «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերին, այլ գաղափարախոսությունը: Մենք սոցիալական բարեփոխումների փաթեթ ունենք: Մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ նոր լուծումներ բերել»,-ասաց կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է 50 քայլից: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի 50 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 50 ծրագիր, որոնք կերաշխավորեն մեր ժողովրդի զարգացումն ու անվտանգությունը, 50 նպատակ, որոնք կապահովեն օրենքը, արդարությունն ու բարեկեցությունը »,-մինչ հիմնադրույթներին անցնելը նշվում է ՕԵԿ ծրագրում:

Աղբյուրը՝  www.irates.am

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն-ինչ պետք է անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

 ՀՀ վարչապետի  պաշտոնակատարը նշեց, որ  մինչ այդ միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև միջազգային գործընկերների աջակցությամբ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները բնականոն զարգացնելու համար:

«Առաջիկայում Եվրամիության ֆինանսավորմամբ վերակառուցվելու է Իրանի հետ սահմանային մաքսակետը, և մենք ունենալու ենք ժամանակակից մաքսատուն և հսկիչ սահմանային  կետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ բարեհաջող շարունակվում են Իրանի և Հայաստանի միջև միջկառավարական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` էներգետիկ ոլորտում: Նա հույս հայտնեց, որ  ինչպես էներգետիկ, այնպես էլ մյուս ոլորտներում երկու երկրների առևտրաշրջանառությունը կավելանա, ինչպես նաև տնտեսական նոր կապեր կհաստատվեն, ներդրումներ կլինեն:

« Հայաստանի Հանրապետությունը բաց է նաև իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում՝ այդ թվում Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցների կողմից»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: