Փարիզում «դեղին բաճկոնավորների» ցույցերի ընթացքում վնաս Է հասցվել 90-ից ավելի հիմնարկությունների

18 Մարտի 2019

Առնվազն 91 հաստատության Է նյութական վնաս պատճառվել անցած շաբաթ օրը՝ մարտի 16-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին  ասված Է Փարիզի եւ Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առեւտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել Է մարտի 18-ին: Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել են թալանի, հրկիզումների եւ այլ ավերածությունների: Ոչնչացվել Է թերթի 3 կրպակ:

Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնեսի սեփականատերերը, այնպես Էլ նրանց աշխատակիցները: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերում գտնվող հաստատությունների տերերը: «Բիզնեսի համար այս բարդ իրավիճակում պալատը խնդրում Է կառավարությունից՝ ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք ընկերություններին թույլ կտան աշխատել բնականոն պայմաններում,-ընդգծվում Է կոմյունիկեում:-Փարիզյան առեւտրի համար արտակարգ պլան Է անհրաժեշտ»: Ֆինանսական կորուստների մասին առայժմ տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուր՝ armenpress.am

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: