Բեռնի Սանդերսի խոստովանությունը

01 Ապրիլի 2016

Բեռնի Սանդերս՝ ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, 2007 թ․-ից ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր, 2013-2015 թթ․Վետերանների հարցով Սենատի հանձնաժողովի նախագահ, 1991-2007 թթ․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, 1981-1989 թթ․ Բեռլինգթոնի քաղաքապետ, այսօր՝ ԱՄՆ նախագահի թեկնածու։

Սանդերսն ընտրապայքարի ընթացքում Ամերիկայի ժողովրդին անկեղծորեն խոստովանեց, որ «ԱՄՆ-ում իշխող տնտեսական ու քաղաքական համակարգը այնքան կոռումպացված է, որ հնարավոր չէ նախագահին փոխելով երկրի ցավոտ հարցերը կարգավորել: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իմ նպատակն այն է, որ օգնեմ ժողովրդին ներքևից ստեղծել ժողովրդական քաղաքական շարժում»:

ԱՄՆ-ի քաղաքական բարեփոխականների մեջ նման անկեղծ մարդու շատ քիչ կարելի է հանդիպել: Սանդերսը բացահայտում է Ամերիկայի քաղաքականության իրականությունը․ «Մեր երկրի իսկական սպառնալիքը անտեսանելի իշխանությունն է, որը մի մեծ Օկտապուսի նման իր կեղտոտ ոտքերը մեկնել է մեր քաղաքների, նահանգների ու երկրի վրա: Գործնականում միջազգային բանկատերերի փոքր խումբն է ղեկավարում Միացյալ Նահանգները»:

Այն ԱՄՆ-ի էկոնոմիան անվանում է «Կեղծ էկոնոմիա», որն ազդում է եկամուտների բաշխման գործում: «Մենք գիտենք, որ ունենք կոռումպացված ֆինանսական ընտրապայքար, որը խափանում է ամերիկյան դեմոկրատիան: Եթե մենք չշտկենք այս էկոնոմիկան, անկասկած մենք կլինենք առաջին սերունդն այս մոդեռն աշխարհում և Ամերիկայի պատմության ընթացքում, որ կունենանք ավելի ցածր կյանքի մակարդակ, քան ունեցել են մեր ծնողները»:

Շատ մեկնաբանություններից պարզվում է, որ մյուս թեկնածուները խուսափում են խոսել ամերիկյան իրականության, հատկապես տնտեսության մասին, սակայն Բեռնի Սանդերսն աշխատում է իրական պատկերը ներկայացնել:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: