ԱՄՆ-ի երիտասարդության 70 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ սոցիալիստ թեկնածուին

13 Նոյեմբերի 2019

Ամերիկայում հակակումունիստական մի միության տվյալները արտացոլում են նոր քաղաքական գաղափարախոսության ներթափանցումը և տարածումը Ամերիկյան հասարակության մեջ, որն անցյալում՝ «թագավորական» կապիտալիստական աշխարհում ատելի էր համարվում: Այս միության ղեկավարությունը մտադիր էր Բեռլինի պատի փլուզման 30-ամյակի առթիվ՝տոնակատարության ժամանակ մի լավ ակտ կազմակերպել: Սակայն հակառակ իրենց ակընկալիքի, կրկին անգամ իրենց հավաքաց փաստաթղթերում հակառակ արդյունքի հասան: Հակակումունիստական միությունը, որը կոչվում է «հակակոմունիստ զոհվածների հիշատակի հիմնադրամ», հրապարակեց իր տարեկան հարցումների արդյունքը, որը ավելի անհուսադրելի էր այդ միության համար: Թվում է, թէ երկու տարի առաջ 1981 և 1996 թվականների ծնվածները ԱՄՆ-ում «Սոցիալիզմ» բառից ավելի դրական տպավորություն ունեին քան թէ «Կապիտալիզմ» բառից: Անցյալ տարվա հարցումը ցույց է տալիս, որ հենց այս սերնդի 46 տոկոսը գերադասում են ապրել սոցիալիստական հասարակարգում, 40 տոկոսը կապիտալիստական և 6 տոկոսը կոմունիստական հասարակարգում: Հիմա տեսնենք 2019 թվականի հարցման պատասխանները ինպիսի՞ն է: Վերջին տասնամյակների ծնվածների 70 տոկոսը պատրաստ է քվեարկել սոցիալիստ թեկնածուի օգտին: Այսինքն մեկ տարվա ընթացքում 10 տոկոս ավելացում է գրանցվել սոցիալիստական համակիրների շրջանում, դա նշանակում է 50 միլիոն քվե Ամերիկայում: Սա լավ հիմք է Բերնի Սանդերզի համար, որ իր հիմնական պրոպագանդան սկսել է «Դեմոկրատիկ Սոցիալիզմ»-ով: Օրինակ 45 տարեկանից ցածր մարդկանց կեսը մտածում է, որ համալսարանական կրթությունը պետք է անվճար լինի: Այդ հարցման արդյունքում ամերիկացիների 27 տոկոսը գտնում է, որ Դոնալտ Թրամփը առաջին սպառնալիքն է աշխարհի խաղաղության համար, 22 տոկոսը հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջունգը և 15 տոկոսը Պուտինը: Այդ միության ղեկավար Մարիոն Էսմիտը նշում է, որ «բացահայտվել է պատմական մոռացությունը կոմունիզմի ու սոցիալիզմի վտանգների մասին» սակայն եզրակացնում է, որ սառը պատերազմը հատկապես նոր սերնդի մտքերում ամբողջովին անհետացել է:
Պետք է եզրակացնել, որ Ամերիկայում աստիճանաբար վախը կոմունիզմից ու սոցիալիզմից նվազում է և սառը պատերազմը անցյալի սերնդին է պատկանում և նոր սերունդը նոր բան է բացահայտում, նրանք բացահայտում են, որ ուրիշ տեղեր սոցիալական ապահովություն գոյություն ունի: Ֆրանիսայում կրթությունը անվճար է մինչ դեռ իրենք ստիպված են իրենց կրթության համար մեծ պարտքեր վերցնել և համարյա թէ ամբողջ կյանքի ընթացքում իրենց պարտքերը մարել:

Աղբյուր՝ Ումանիտե թերթ, 06/11/2019

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: