ՌԴ և Իրանի շահերի համաձայնության երաշխիքներից մեկը Սիրիայի խնդիրն է

03 Փետրվարի 2016

Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը, ՌԴ-ի և Արևելքի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնումը կարևոր ու ազդեցիկ է բնութագրել:

Երեքշաբթի օրը, փետրվարի 2-ին, Մոսկվայում ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի և կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Իրան-Ռուսաստան երկարատև ու ռազմավարական շահերի նշանակությունը, Ալի Աքբար Վելայաթին ասել է. «ՌԴ և Իրանի շահերի համաձայնության երաշխիքներից մեկը Սիրիայի խնդիրն է: Այդ դաշտում հաղթանակ արձանագրելը չափազանց կարևոր է և տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելուց բացի, կարող է նաև ապահովել Իրաքի ու Սիրիայի պես երկրների շահերն ու տարածքային ամբողջականությունը»:

Վելայաթու խոսքերով, Իրանը և ՌԴ-ն կանգնած են երկարատև ռազմավարական շահերի համաձայնեցման ճանապարհին և ԻԻՀ-ն պատրաստ է բոլոր ոլորտներում զարգացնել այդ երկրի հետ իր հարաբերություններն ու նրան ցուցաբերվող աջակցությունը:

Հանդիպման ընթացքում, ելնելով երկարատև ու ռազմավարական շահերից, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: «Ամերիկացիները փորձում են խափանել Միջին Արևելքի կառուցվածքն ու կայունությունը, որպեսզի կարողանան, առավել քան երբևէ, իրականացնել տարածաշրջան ներթափանցելու քաղաքականությունը», ասել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: