Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

06 Հունվարի 2016

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ առաջին անգամ հաջողությամբ ավարտվել է ջրածնային ռումբի փորձարկումը․ «Այսօր հաջողությամբ իրականացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը։ Ջրածնային զենք ունենալը պատմական իրադարձություն է Հյուսիսային Կորեայի համար»։ 

Հաղորդավարն ընդգծել է, որ միջուկային այս զինատեսակը բարձրացրել է Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունը` թշնամիներին դիմակայելու համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ  Հյուսիսային Կորեայում հունվարի 6-ի առավոտյան գրանցվել է երկրաշարժ՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Հարավային Կորեայի կառավարությունը ենթադրում է, որ երկրաշարժը տեխնածին է և պայմանավորված է ջրածնային ռումբի փորձարկմամբ:

Հունվարի 3-ին հարավկորեական զինվորականները զեկուցել էին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է զենքի փորձարկման:  2015 թվականի դեկտեմբերի 10-ին առաջին անգամ Հյուսիսային  Կորեայի առաջնորդը հայտարարել էր երկրում ջրածնային ռումբի առկայության մասին:

Հյուսիսային Կորեան արդեն երեք անգամ միջուկային զենք է փորձարկել՝ 2006, 2008 և 2013 թվականներին: 2005 թվականին առաջին անգամ հայտարարվեց  երկրում  միջուկային զենքի առկայության մասին: Փհենյանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո՝ սեփական հրթիռային ու միջուկային ծրագրեր մշակելու համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: