Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կրկին բարելավվում են

15 Դեկտեմբերի 2015

Թուրքական «Դեյլի սաբահ» -ը գրում է, որ «Մոսադի» նորանշանակ ղեկավար Յոսի Քոհենի հիմնական խնդիրներից մեկը արաբա-իսլամական երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է։ Իսրայելը մտադիր է բարելավել հարաբերությունները նաև Թուրքիայի հետ։

Աղբյուրը հաղորդում է, որ իսրայելական գազը Եվրոպային վաճառելու նոր ուղիների որոնումը, ինչպես նաև ազգային անվտանգության սպառնալիքների առաջն առնելու կարևորությունը ճանապարհ պետք է հարթեն Անկարայի և Թել Ավիվի միջև ավելի սերտ հարաբերությունների մշակման համար, ինչի մասին է վկայում Քոհենի որդեգրած ընդհանուր ռազմավարությունը։ Մյուս կողմից՝ թուրք մի պաշտոնյա հայտնել է, որ արդեն բանակցություններ են վարում Իսրայելի գազը Թուրքիայի միջով դեպի եվրոպական շուկա հասցնելու ուղիներ որոնելու ուղղությամբ։

«Դեյլի սաբահը» հայտնում է նաև, որ ընդհանուր սպառնալիքները և տնտեսական շահերը կարող են փոխել թուրք-իսրայելական հարաբերությունները և Քոհանը կարող է նշանակալի դեր խաղալ փոփոխությունների գործընթացում։

2010 թ․ Իսրայելի կողմից թուրքական նավատորմ ներխուժելու և 10 թուրք սպանելու հետևանքով թուրք-իսրայելական խախտված հարաբերությունները նոր փուլ են մտնում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: