Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 58-ի

15 Նոյեմբերի 2018

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել Է 56-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հայտնել Է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 58: «Այսօր հայտնաբերվել են եւս ութ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում Է 56-ի»,- տեղեկացրել Է Հոնեան: Նրա խոսքով՝ նրանք բոլորն Էլ զոհվել են հրդեհի ճիրաններում հայտնված Պարադայս քաղաքի իրենց տներում:

Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել Է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել Է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ են դարձել 6,5 հազար բնակելի շենք եւ առեւտրային նշանակության 260 շինություն: «Քեմպը» արգելափակված Է 35 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր եւ 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար:

Շուրջ 200 մարդ անհայտ կորած Է համարվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: