Չինաստանն աջակցում է Ռուսաստանին

05 Դեկտեմբերի 2015

Չինաստանը հայտնել է իր աջակցությունը Ռուսաստանին և երկու կարևոր հայտարարությամբ է հանդես եկել։ Պեկինը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ԻՊ դեմ Ռուսաստանի գործողությունները միանգամայն համապատասխանում են միջազգային իրավունքին։ Բացի այդ, ՉԺՀ ԱԳ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հու Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը դեմ է ՆԱՏՕ-ի կազմում Չեռնոգորիայի անդամակցությանը։

Հու Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը աչալրջորեն հետևում է Հյուսիսատլանտյան միության և բալկանյան պետության միջև տեղի ունեցող բանակցություններին և չի ողջունում ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ ՆԱՏՕ-ն «սառը պատերազմի» ժամանակների արդյունք է։ Չինաստանը վճռականորեն դեմ է ռազմական միության ընդլայնմանը, որն իրականացվում է նորանոր պետությունների ընդգրկումով»։

Հու Չունյինն ասել է նաև, որ ՉԺՀ կողմնակից է «կայուն անվտանգության համագործակցության վրա հիմնված համընդհանուր, համակարգված նոր հայեցակարգին», ինչպես նաև մերժում է «սառը պատերազմի» գաղափարը։

Միաժամանակ Չինաստանն աջակցում է Սիրիայում ՌԴ ԶՈՒ ծավալած հակաահաբեկչական գործողություններին, քանի որ դրանք համապատասխանում են միջազգային իրավունքին և իրականացվել է այն բանից հետո, երբ Սիրիայի լեգիտիմ նախագահ Բաշար Ասադը օգնելու խնդրանքով դիմել է Մոսկվային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: