Ռուսաստանն օգնելու է Սիրիային, որ փակի Թուրքիայի հետ սահմանը

28 Նոյեմբերի 2015

Ռուսաստանը մի վատ անակնկալ է պատրաստել Թուրքիայի համար` ի պատասխան Սիրիայում նրա իրականացրած ահաբեկչության: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի իր գործընկեր Վալիդ Մուալեմի  հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցելու Դամասկոսի հետ՝ համաձայնեցնելով  գործնական քայլերը սիրիա-թուրքական սահմանի փակման գործում:

Լավրովն ընդգծել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը փակելու կոնկրետ միջոցներ ձեռնարկել: ՌԴ արտգործ նախարարը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցելու այդ դիրքորոշմանը և բաց է Սիրիայի իշխանության հետ համագործակցության գործնական քայլերը համաձայնեցնելու համար:

Սերգեյ Լավրովը համոզմունք է հայտնել, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանը փակելուց հետո Սիրիայում ահաբեկչությունը  ոչնչացնելու խնդիրը մեծ մասամբ լուծված կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: