Ահաբեկչությունները շարունակվում են

20 Նոյեմբերի 2015

Ֆրանսիական ԶԼՄ-երը հաղորդում են, որ Radisson հյուրանոցում հարյուրավոր մարդկանց  պատանդ վերցրած զինված ահաբեկիչներն ազատ են արձակել բոլորին։ Տարբեր լրատվամիջոցների հաղորդման համաձայն, հյուրանոցում հայտնաբերվել է 18 զոհված մարդ։ Հյուրանոցն ահաբեկիչներից ազատելու գործողությանը մասնակցում են Մալիի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ջոկատները։

Ահաբեկիչներն այսօր Մալիի հանրապետության մայրաքաղաք Բամակոյի   Radisson հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու, որից 30-ը հյուրանոցի աշխատողներ են: Ռոյթերզի տվյալներով` ահաբեկիչներն իսլամիստներ են:

Radisson-ը համարվում է երկրի էլիտար հյուրանոցներից մեկը, որը նախընտրում են օտարերկրացիները:  Հյուրանոցում եվրոպական պատվիրակություններ կային, այդ թվում` մեծ թվով ֆրասիացիներ, որոնք Մալիի մայրաքաղաք էին ժամանել մասնակցելու արմատական իսլամի դեմ պայքարի համաժողովին

Մալիի ուժային կառույցները հարձակում են սկսել  Radisson հյուրանոցի վրա: Հաղորդվում է, որ պատանդների թվում են «Թուրքական ավիաուղիների» վեց աշխատակից, եվրոպացիներ, այդ թվում` ֆրանսիացիներ: Մալիի բանակի հրամանատարը հայտարարել է, որ ամեն ինչ անելու են` գործողությունը հաջողությամբ ավարտելու համար: Նախապես հայտարարվել էր, որ վեց հոգու ազատ են արձակել, բայց կային նաև վիրավորներ:

Մալիի իշխանություններն անմիջական կապի մեջ են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ, հաղորդում է «Ասոշեյթիդ պրեսը»: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: