21-րդ դարի թուրքը

20 Նոյեմբերի 2015

Վան նահանգի Արճեշի շրջանի Թոնդրակ գյուղում թուրք զինվորականները սպանված քուրդ ապստամբների դիակներն այրել են և շուրջպար սկսել կրակի մոտ, գրում է քրդական DIHA լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 15-ին Արճեշի Թոնդրակ գյուղում թուրք զինվորների և քուրդ ապստամբների միջև բախման վերաբերյալ սարսափելի տեղեկություններ են հայտնել տեղացիները։ Թոնդրակցիները պատմել են, որ թուրք զինվորները գործողություններ են իրականացրել մի տան վրա, որտեղ երեք քուրդ ապստամբ է եղել։ Թուրքերը տունը ռմբակոծելուց և այն ցանց սարքելուց,  երեք ապստամբին սպանելուց հետո նրանց դիակներն այրել են։

Ականատեսները նկարագրում են, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց հաջողությունը նշել՝ այրվող դիակների մոտ շուրջպար բռնելով և  քուրդ գյուղացիներին սպառնացել են, ասելով․ «Բոլորդ հայ եք, դուք դեռ կտեսնեք ձեր օրը»։

Վախկոտ թուրքի իրական կերպարը 21-րդ դարում էլ նույնն է, ինչ միջնադարում էր, երբ նոր էր աշխարհի երեսին հայտնվել։

Վանա լճի Թոնդրակ գյուղը հիրավի հայկական է մինչ օրս։ Միգուցե նրանց տեսնելով թուրք  գազանը գազազում է՝ հասկանալով, որ ինքը հայրենիք չունի, օտարի հողում է և ժամանակը գալու է, որ գլխահակ հեռանա։  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: