Վլ․Պուտին․ «Հայտնեք Էրդողանին, որ ես նրան կուղարկեմ դժոխք»

20 Նոյեմբերի 2015

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսելով ընդունված դիվանագիտական ​​արարողակարգը՝ անձամբ կանչել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդմանին և զգուշացրել, որ Ռուսաստանի Դաշնությունը  կխզի դիվանագիտական ​​հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը չդադարի Սիրիայում  աջակցել  ԻՊ ահաբեկիչներին:

ՌԴ նախագահը խստորեն քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը  և մեղադրել   Էրդողանին՝ Ալ Քաիդայի ահաբեկիչներին  Սիրիայում, Իրաքում եւ Եմենում աջակցելու համար, գրում է The Moscow Times թերթը:

Հանդիպումն ընթացել է փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում: Թուրքիայի  դեսպանը չի ընդունել մեղադրանքները, նա իր հերթին մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիայում   դաժան ու երկարատև քաղաքացիական պատերազմ հրահրելու համար:

Երկու ժամ տևած հանդիպման վերջում Պուտինը դեսպանին ասել է․«Ասեք նաև ձեր բռնապետ նախագահին, որ նա իր ԻՊ ահաբեկիչների հետ կարող է հայտնվել դժոխքում: Այնպես որ, ես այլ բան անել չեմ կարող, քան Սիրիան վերածել նոր Ստալինգրադի՝ Էրդողանի և նրա Սաուդյան դաշնակիցների համար, որոնք  ավելի չար են,  քան Ադոլֆ Հիտլերը։ Ձեր նախագահն այնքան երեսպաշտ է, որ մի կողմից հանդես է գալիս որպես ժողովրդավարության պաշտպան և խստորեն քննադատում է Եգիպտոսում զինվորական հեղաշրջումը, իսկ մյուս կողմից՝ Սիրիայի նախագահի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացրած հանցագործներին ազատում է պատասխանատվությունից»։

Այնուհետև ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվելու Սիրիայի օրինական իշխանությանն աջակցելուց և համագործակցելու է իր դաշնակիցների՝ Իրանի և Չինաստանի հետ, որպեսզի քաղաքական լուծումներ գտնեն Սիրիայում ծավալված անվերջանալի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար, որը 23 միլիոն արաբ ժողովրդին մխրճել է էթնիկական և կրոնական անարխիայի մեջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: