Ս. Լավրով. «Ռուսաստանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կանխի ահաբեկչության ծավալումը Լիբանանում»

19 Նոյեմբերի 2015

Մոսկվայում ընթացող ռուս-լիբանանյան հանդիպումներն ավարտվեցին մամլո ասուլիսով, որ տվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժպրան Բասիլը: Նրանք քննարկեցին սիրիական ճգնաժամը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա: Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի կանխի ահաբեկչության ծավալումը Լիբանանում, որ իր երկիրը սատարելու է Լիբանանի կառավարությանը՝ հաղթահարելու համար քաղաքական ճգնաժամը:

«Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունները Լիբանանի հետ ամրապնդելու հարցում և պատրաստ ենք աջակցելու Լիբանանի զորակցության խմբին, օգնել լիբանանյան բանակին և կառավարությանը: Լիբանանի համար մենք նաև մարդասիրական ծրագրեր ենք պատրաստել: Ինչ վերաբերվում է Սիրիայի հարցին, ապա մենք հույս ունենք այնտեղ քաղաքական գործընթաց սկսել հունվարին, իսկ մինչ այդ  սիրիական մի շարք կազմակերպություններ, ներառյալ Դաեշն ու Ժաբհաթ Նուսրան պետք է դասել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»:

Լավրովը նշել է նաև, որ Վիեննայում ձեռքբերված բոլոր համաձայնություններն արձանագրված են փաստաթղթում և կամայական մեկնաբանությունների առիթ չեն տալիս:

Իր հերթին, Լիբանանի արտաքին գործերի նախարարը հաստատեց, որ միջազգային ընտանիքը պետք է միասնական ճակատ կազմի՝ պայքարելու համար  ահաբեկչության դեմ, իսկ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է զինվորական գործողություն և ահաբեկչական կազմակերպություններին տրվող ֆինանսական միջոցների դադարեցում: Բասիլը չբացառեց, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար իր երկիրը կարող է խնդրել նաև Մոսկվայի աջակցությունը:

Նա անդրադարձավ նաև գաղթականների ալիքի ստեղծած մեծ տագնապին ոչ միայն Լիբանանում, այլև տարածաշրջանում, ինչը կարող է փոխել  Միջին Արևելքի պատկերը:

Ինչ վերաբերում է Սինայի թերակղզում ահաբեկչության պատճառով ինքնաթիռի կործանման հետևանքով ռուս քաղաքացիների սպանությանը, ապա Լավրովն այդ քայլը համարեց համազոր Ռուսաստանի վրա հարձակման և հավաստիացրեց, որ Մոսկվան բոլոր միջոցներն օգտագործելու է իր պաշտպանության համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: