Թուրքիայում ահաբեկիչների են ձերբակալել

16 Նոյեմբերի 2015

Թուրքական «Դեյլի սաբահը» հայտնում է, որ Թուրքիայում ձերբակալել են Ինդոնեզիայի քաղաքացի 6 կնոջ, որոնց մեղադրում են ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։

Թուրքական կառավարությունը նրանց պատրաստվում է արտաքսել երկրից, իսկ նրանց 7-րդ թրքուհի անդամը մնալու է կալանքի տակ։

Բացի այդ կանանցից Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են նաև 13 անձ, որոնց նույնպես կասկածում են նույն ահաբեկչական խմբավորման երիտասարդական թևի անդամ լինելու մեջ։

Պոլսի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբի բազմաթիվ սրվակներ։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել են, որ կարողացել են քաղաքը փրկել ահաբեկչական մեծ գրոհից, որը տեղի էր ունենալու ուրբաթ գիշեր։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: