Առաջարկում են Ռուսաստանում արտակարգ  դրություն մտցնել

14 Նոյեմբերի 2015

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Նիկոլայ Լևիչևն առաջարկել է երկրի ուժային կառույցները արտակարգ դրության վիճակի բերել, նկատի առնելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական սպառնալիքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Այս պայմաններում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին պատերազմ է հայտարարվել, պետք է լրջորեն դիտարկել անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները։ Ենթակառուցվածքային օբյեկտները, առաջին հերթին՝ տրանսպորտային, մարդկանց  զանգվածային կուտակումների  վայրերը, պետական սահմանները կարիք ունեն լրացուցիչ  և աչալուրջ հսկողության։ Պետք է բոլոր ուժային մարմինները արտակարգ դրության աշխատանքային ռեժիմի բերել», ընդգծել է Լևիչևը։

Պետդումայի փոխխոսնակը մատնանշել է Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության սերտ կապը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականության հետ։ Նրա կարծիքով, ահաբեկչության ակտիվացումն արդյունք է «մի ամբողջ տարածաշրջանում անկայունություն ստեղծելու, այլ քաղաքակրթության, պետություններ կործանելու Վաշինգտոնի նախաձեռնության», ինչն էլ հանգեցրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծմանը։

Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել նաև Իգոր Լեբեդևը, առաջարկելով սահմանափակել  մուտքը Ռուսաստան ընդհուպ սահմանները փակել՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ «Անհրաժեշտ է անպայման ուժեղացնել հսկողությունը հատկապես այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը», ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզի յոթ տարբեր հատվածներում, ավելի ուշ նաև Փարիզի արվարձաններում տեղի է ունեցել ահաբեկչական լայնամասշտաբ գործողություն, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել  Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Կան բազմաթիվ զոհեր։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: