Ահաբեկչություն Փարիզում

14 Նոյեմբերի 2015

BBC-ն, CNN-ը և եվրոպական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզում ուրբաթ օրը, ուշ երեկոյան անհայտ տղամարդը մտել է Le Carillon ռեստորան և  ավտոմատով անկանոն կրակահերթ բացել մարդկանց վրա: Ավելի ուշ այլ ահաբեկչական գործողություններ են կատարվել Ֆրանսիայի մայրաքաղաքի տարբեր մասերում: Բազմաթիվ մարդիկ պատանդ են պահված: Կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով, զոհերի թիվը հասնում էր 18-ի։

Ահաբեկչական գործողություններից մեկը իրականացվել է ստադիոնի մոտ, որտեղ Ֆրանսիա-Գերմանիա խաղն էր դիտում  նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան անմիջապես տարհանել են, սակայն հազարավոր մարզասերներին ոստիկանները խնդրել են մնալ ստադիոնում՝ ապահովության համար։

Ավելի ուշ հաղորդում հրապարակվեց, որտեղ արդեն ասվում էր 40 զոհի և հարյուրավոր պատանդների մասին: 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կես գիշերին արտակարգ խորհրդակցություն է անցկացրել երկրի ապահովական կառույցների ղեկավարների հետ:

 Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

 

 

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: