Իրավիճակը Սիրիայում

09 Նոյեմբերի 2015

Սիրիայից ստացվող հաղորդագրություններն արդեն մի քանի օր է՝ հուսադրող են։ Սիրիայի ազգային բանակը հետ է մղել ահաբեկիչների հարձակումները Հալեպի հարավային գյուղական հատվածներում։ Հալեպից տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ մոտավոր հաշվարկների համաձայն, քսանից ավելի ահաբեկիչներ են սպանվել սիրիական բանակի հետադարձ գրոհի ժամանակ։

Սիրիայի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Հալեպի Հայ ալ Սապիլ շրջանն այսօր ռմբակոծել են ահաբեկիչները։ Նշենք, որ այն հայկական թաղամաս չէ։

Սակայն սիրիական բանակի այս հաջողությունները դեռևս հեռու են ուրախալի լինելուց, հատկապես այնտեղ բնակվող մեր հայրենակիցների համար։ Անցնող մի քանի օրերի ընթացքում փախստականների շարքերը համալրել են նաև Դամասկոսի հայերը, չնայած այն բանին, որ այնտեղ համեմատաբար խաղաղ է։

Փախստականները ծովային ճանապարհով անցնում են նախ՝ Լիբանան, այնտեղից՝ Թուրքիա, որտեղ ընտանիքի անդամների քանակով պայմանավորված, փախստականների հարցերով զբաղվող գործակալներին վճարում են հազարավոր եվրոներ, որից հետո միայն կարողանում են ցամաքային ճանապարհով հասնել Հունաստան, այնտեղից էլ ոտքով ճանապարհվում են դեպի Շվեդիա կամ Գերմանիա։

Բոլոր փախստականները տեղավորվում են հատուկ ճամբարներում, որից հետո նրանց տրվում է փախստականի կարգավիճակ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: