Բրազիլիայում շուրջ 45 միլիոն մարդ բողոքում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ

15 Հունիսի 2019

Բրազիլիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Todo Noticias հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի 300 քաղաքներում: Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կառավարման պահից սկսած՝ դրանք դարձել են առաջին խոշոր ակցիաները, որոնք միավորել են խոշորագույն արհմիություններին:

Ընդհանուր առմամբ տարբեր քաղաքներում  ցույցերին մասնակցել է շուրջ 45 միլիոն մարդ, որոնց մեծ մասը փողոց է դուրս եկել երկրի 27 նահանգում: Տեղի են ունեցել քայլերթեր, փակվել են փողոցներ, մասնակիորեն չի աշխատել հասարակական տրանսպորտը:

Տեղի են ունեցել առանձին բախումներ Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո, Ֆոս-դու-Իգուասու քաղաքներում: Նիտերոյ բնակավայրում քայլերթի ընթացքում ավտոմեքենան մտել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է:

Ամենամարդաշատ բողոքի ակցիան տեղի է ունեցել Սան-Պաուլու քաղաքում, որտեղ ուրբաթ երեկոյան Բրազիլիա-Բոլիվիա ֆուտբոլային խաղով տրվել է Ամերիկայի գավաթի մեկնարկը:

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: