Հալեպը հինգ օր պաշարված է

28 Հոկտեմբերի 2015

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Հալեպը պաշարման մեջ է։ Հալեպը սիրիական նահանգներին կապող Խանասեր գլխավոր մայրուղին հինգ օր շարունակ փակված է և գտնվում է ահաբեկիչ զինյալների տիրապետության տակ։

Պաշարման հետևանքով կտրուկ աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Քաղաքը զրկված է էլեկտրականության և ջրի մատակարարումներից։ Հալեպի «Ալ Ռամուսա» գազի գլխավոր գործարանում մեծ հրդեհ է տեղի ունեցել, որը պատճառ է դարձել, որպեսզի դադարեցվի նաև գազի մատակարարումը։

Սիրիայի բանակը թեժ մարտեր է մղում զինյալ ահաբեկիչներից Խանասեր-Ասրիա մայրուղին ազատագրելու համար։ Դաեշի ահաբեկչական խմբավորումը Հալեպի հարավում գտնվող Ասրիա հատվածում պայթեցնելով չորս տոննա պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատար մեքենան, կարողացել է գրավել շրջանի անցարգելման կետը։

Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ Հալեպում գնաճի հետևանքով առաջացած խուճապը կարող է ծանր հետևանքներ ունենալ, եթե Խանասերի ճանապարհը փակ մնա։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: