ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԴՈԿՏ. ՏԵԴՐՈՍ ԱԴՀԱՆՈՄԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻՑ (27 մարտ 2020 թ.)

30 Մարտի 2020

1-Աշխարհում ավելի քան կես միլիոն կորոնայով վարակված ունենք և 20000 մահ:
2-Նա խոսել է աշխարհում ուժեղ տնտեսություն ունեցող 20 երկրների հետ:
3-Տեսել ու խորհրդակցել է 50 երկրների առողջապահության նախարարների հետ: Որոշ երկրների նախարարներ իրենց փորձն են փոխանցել:
4-Շեշտվել է, որ մեծ քանակությամբ թեստավորում պետք է կատարվի:
5-12-ից 18 ամիս կտևի մինչև պատվաստանյութի ձեռնահասություն ունենանք:
6-Չօգտագործել այն դեղորայքը, որոնց դրական ազդեցությունը դեռ չի փաստվել: Եթե մի հոդվածում դեղորայքի մասին մի բան է գրվել, որտեղ միայն մի հոգու կարծիքն է նշված, կամ քիչ քանակությամբ հիվանդների վրա է փորձեր արվել ինչ-որ դեղորայքի ազդեցությունը ճշտելու նպատակով, դա բոլորովին չի նշանակում, որ այդ դեղորայքը ազդեցիկ է: Մենք ունենք այն փորձը, երբ էբոլա հիվանդության ժամանակ դեղորայք կար, որ շատերը կարծում էին հնարավոր է ազդեցիկ լինի, սակայն հետագայում, երբ ավելի խորն ուսումնասիրություններ կատարվեցին, պարզվեց, որ բացի որևէ օգուտ չունենալուց, նույնպես վնասակար է եղել:
7-Մենք դեռևս ոչ մի ազդեցիկ դեղորայք չունենք:
8-Այն հարցը, որ արդյո՞ք վարակվածները առանց ախտանիշների էլ կարող են լինել, թե՝ ոչ, կախված է սերոէպիդեմիոլոգիական ուսումնասիրություններից, որոնք կատարվում են 12 երկրներում և մինչ այժմ դեռ արդյունքը պատրաստ չէ:
9-Երեխաների հիվանդանալը շատ թեթև է ընթանում, երեխաների մոտ միայն երկու դեպքում է մահ գրանցվել, առաջինը՝ Չինաստանում և երկրորդը՝ Ամերիկայում:
10-60 տարեկանից ցածր անձանց մոտ էլ կարող է հիվանդությունը ծանր ընթանա, չնայած, որ մահվան դեպքերը ավելի քիչ են գրանցվել: Կորեայում 20 տոկոս մահերը տեղի են ունեցել 60 տարեկանից ցածր հիվանդների մոտ: Նրանցից վարակը տարիքավորներին փոխանցելու վտանգը մեծ է:
11-Վարակվածները միայն այն ժամանակ են կարող հիվանդությունը փոխանցել, երբ ունեն որևէ ախտանիշ: Ախտանիշ ասելով հասկանում ենք նաև ամենաչնչին ու թույլ նշանները, օրինակ, թուլություն և մինչև ծանր նշանները՝ ջերմություն, հազ և շնչահեղձություն:
12-Այս վարակը օդի միջոցով չի փոխանցվում, հակառակ այն բանին, որ շատ երկրներում կարծում են, որ օդի միջոցով էլ կարող է փոխանցվել:
13-Դեռ չենք կարող ասել երկրները երբ են կարող վերջ տալ իրենց արձակուրդներին ու տնային կարանտիննեին:
14-Պետք է շնորհակալություն հայտնենք այն երկրներներից, որտեղ վարակվածները շատ են, որովհետև նրանք աշխատում են գտնել իրենց հիվանդներին և չպետք է մեղադրել նրանց:
15-Պետք է նկատի առնենք մարդու իրավունքների հարցը, երբ նրանց աշխատանքների համար սահմանափակումներ ենք մտցնում կամ սահմանափակում ենք աշխատավարձ ստանալը կամ ազատությունները:
16-Մի երկրի հաջողությունը բոլոր երկրների հաջողությունը պետք է համարել ու մի երկրի պարտությունն էլ՝ բոլոր երկրների պարտությունն է:
Թարգմանեց ու պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը, Թեհրան, 29/03/2020

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: