Չինաստանում ամեն օր մահանում է 4400 մարդ

18 Օգոստոսի 2015

Չինաստանն աշխարհի գերտերություններից մեկն է, որն զբաղվում է տնտեսական աճով՝ շնորհիվ մեծաքանակ բնակչության և աշխատուժի, ինչպես նաև քաղաքական կառավարման  մարտավարության փոփոխման։

Աշխատողների մեծ քանակով պայմանավորված, ՉԺՀ բնակիչները պահանջում են բավարար քանակի էլեկտրամատակարարում։ Չինաստանն օգտագործում է բնական վառելիք, այդ պատճառով մթնոլորտ են արտանետվում բազում վնասակար նյութեր։

ՉԺՀ տարածքում կլիմայի փոփոխություններով զբաղվող Berkeley Earth կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ քիմիկատների թափոններով աղտոտված օդի պատճառով ամեն տարի մահանում է մոտավորապես 1,6 մլն մարդ։

Չորս ամսվա ընթացքում հետազոտողները հավաքել էին  Չինաստանի 1500 տարածքի տվյալներ։ Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ մահացության մեծ քանակի պատճառի մի մասն աղբն է, որն առաջանում է բնական վառելիքի այրման հետևանքով։ Դրանք  թոքերում տարբեր բարդություններով հիվանդություններ են առաջացնում։

Չինաստանի կառավարությունն այս տեղեկատվությունը վերահսկում է, թույլ չտալով, որ այն տարածվի, քանի որ մտավախություն ունի, թե ժողովուրդը կարող է բողոքել և քաոսային վիճակ ստեղծվի երկրում։

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: