Ճապոնիայում սաստիկ շոգից մահացել է 8 մարդ, իսկ 4 հազարը հոսպիտալացվել է

18 Օգոստոսի 2015

Երկու շաբաթ անընդմեջ Ճապոնիայում անտանելի և երբևէ չտեսնված շոգ է գրանցվել։ Ջերմաստիճանը տատանվում է +39 աստիճանի շուրջ։ Ավելի շատ մարդիկ են տուժում Տոկիոյի, Անտիի, Օսակայի և Հյորոյի վարչական շրջաններում։

Սաստիկ շոգի պատճառով արդեն  8 մարդ մահացել է և մոտ 4 հազար մարդ  հոսպիտալացվել է։ Քաղաքացիների մահվան պատճառ են դարձել ուժեղ  ճառագայթային հարվածները և օրգանիզմի ջրազրկումը։ Մահացածները հիմնականում մեծահասակներ են։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, շոգերը կտևեն մինչև շաբաթվա վերջ։ Բնակչությանը խորհուրդ են տալիս օգտվել օդորակիչներից, միայն խիստ անհրաժեշտության դեպքում տանից դուրս գալ, ինչպես նաև օրվա ընթացքում շատ ջուր օգտագործել։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: