Իրանի բեռնատարները հարձակման են ենթարկվել Թուրքիայում

14 Օգոստոսի 2015

Թուրքիայում Իրանի տրանզիտ բեռնատարների շարասյան վրա հարձակում են գործել զինված անձինք,  բեռնատարներից մեկն ամբողջությամբ այրվել է: Թուրքիայի իշխանությունը այս հարձակումից հետո Իրանի հետ իր սահմանը փակել է, իսկ Բազարգան մարզային կետը կիսաարձակ վիճակում է հայտնվել:

Երկու երկրների պաշտոնյաներն այժմ միմյանց հետ բանակցում են։ Իրանը իրավացիորեն Թուրքիային պատասխանատու է համարում և մեղադրում է ավտոմեքենաների ու վարորդների անվտանգությունն իր երկրի սահմաններում չապահովելու համար:

Վառված բեռնատարը Վրաստանից բեռ էր փոխադրում դեպի Իրան: Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիայում երթևեկությունը, հատկապես արևելյան ու հյուսիսային շրջաններում, ապահով չէ և զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ հնարավորինս խուսափեն ավտոմեքենայով ճամփորդելուց և  բեռնափոխադրումից:  Իրանի պաշտոնյաներն առաջարկում են օգտվել ուրիշ՝ Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան և Ադրբեջան-Վրաստան ճանապարհներից:

Իրանի բեռնափոխադրող շարասյան վրա հարձակումն իրականացրած կազմակերպությունը դեռևս բացահայտված չէ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: