Ադել Ջուբեյրը հանդիպել է ռուս պաշտոնակցի հետ

12 Օգոստոսի 2015

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ջուբեյրը հաստատել է, որ Մոսկվայի և Էլ Ռիադի միջև դեռևս անհամաձայնություններ և տարակարծություններ կան, մասնավորապես Սիրիայի հակամարտության առնչությամբ։

Նախարար Ջուբեյրը նշել է, որ Դամասկոսի վարչակարգի հանդեպ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը անփոփոխ է մնալու։ Նա ասել է նաև, որ Ասադը ապագա չունի Սիրիայում։ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Ասադի ճակատագիրը երկու կողմերի միջև տարաձայնությունների խնդիր է։ Այնուամենայնիվ, երկու նախարարները վստահեցրել են, որ ցանկանում են զարգացնել Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: