Սելինա Տողանի հարցադրումները

11 Օգոստոսի 2015

Երկար տարիների բացակայությունից հետո Թուրքիայի խորհրդարանում երեք հայ պատգամավորների ընտրությունը որոշ հետաքրքրություն է առաջացրել տարբեր շրջանակներում։ Ոմանք ոգևորված են այս նոր զարգացումից, իսկ ոմանք էլ որոշ վերապահությամբ հետևում են հայազգի պատգամավորների գործունեությանը։ Առայժմ նախագահի ընտրությամբ զբաղված խորհրդարանի օրակարգում հարցադրումներ է արել պատգամավոր Սելինա Տողանը։ Հիմք ընդունելով Սահմանադրության  98-րդ և խորհրդարանի ներքին կանոնադրության 96-րդ և  99-րդ հոդվածները, նա վարչապետին է դիմել հետևյալ հարցումներով․

  1. Քոբանիում ձերբակալված Տաեշի մեկ զինված անձի մոտ Աքչաքալեի քաղաքապետարանի պատրաստած անձնագիր է հայտնաբերվել։ Այդ անձը Թուրքիա ե՞րբ է մուտք գործել և ե՞րբ է լքել երկիրը։
  2. Հաստատո՞ւմ եք, արդյոք «Էոզկյուր Կյունտեմ» թերթի պնդումներն այդ մասին։
  3. Սիրիացի ապստամբների ճամբարներում լրատվական ծառայություն իրականացվո՞ւմ է։
  4. Ահաբեկչության դեմ պայքարող խմբերում Տաեշի համար հատուկ միավորումներ կա՞ն։
  5. Թուրքիայի տարածքում Տաեշի դեմ որևէ գործողություն իրականացվե՞լ է։
  6. Տաեշի հետ կապ ունենալու համար մինչ օրս քանի՞ մարդ է հարցաքննվել։
  7. Նույն մեղադրանքով քանի՞ մարդու դեմ է դատական գործ հարուցվել։
  8. Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում Տաեշին մասնակցելու համար Սիրիայի սահմանն անցնելու փորձ կատարելու պահին բռնվածների մասին։ Մինչ օրս քանի՞ մարդ է ձերբակալվել։
  9. Սահմանն անցնելու պահին բռնվածները ո՞ր երկրների քաղաքացիներ են։ Ի՞նչ գործողություններ են կատարվում Տաեշի օտարահպատակ զինյալների նկատմամբ։
  10. 2001 թ․-ից ի վեր Թուրքիայից քանի՞ մարդ է Տաեշին մասնակցել։
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: