Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն սահմանի վրա խաղաղությունը վերականգնելու շուրջ կոնսուլտացիաները

10 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը եւ Չինաստանը կշարունակեն զինվորականների եւ դիվանագետների կոնսուլտացիաները սահմանային շրջաններում լիակատար ու հաստատուն խաղաղության ու հանգստության վերականգնումն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հաղորդել Էր, որ սահմանային հարցերի գծով հատուկ ներկայացուցիչների՝ Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալիի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են՝ որքան կարելի Է ավելի արագ ավարտել զորքերի հետքաշման գործընթացը կողմերի շփման գծում:

«Նրանք պայմանավորվել են, որ խաղաղության ու հանգստության ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ Է որքան կարելի Է ավելի արագ ապահովել փաստական հսկողության եւ ապաԷսկալացման գծի երկայնքով զորքերի դուրսբերումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններից: Երկու կողմերը նաեւ պետք Է ապահովեն փուլային ապաԷսկալացումը Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանամերձ շրջաններում:

 

Նրանք վերստին հաստատել են, որ երկու կողմերը պետք Է խստորեն հարգեն եւ պահպանեն փաստական հսկողության գիծը եւ միակողմանի ոչ մի գործողություն չպետք Է ձեռնարկեն ստատուս-քվոն փոխելու համար եւ աշխատեն միատեղ՝ ապագայում բոլոր միջադեպերից խուսափելու համար»,-ասվում Է Հնդկաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ՝ ամփոփելով հատուկ ներկայացուցիչների հեռախոսազրույցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: