ՇՆՈՐՅԱՎՈՐ ԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՈՆԸ

01 Մայիսի 2020

Մայիսի մեկը եղել է և կլինի աշխատավոր դասակարգի միասնական, համախմբման պայքարի օր՝ հանուն բարեկեցիկ մարդկային կյանքի:
Աշխարհի բոլոր ժողովրդները ականատես են կապիտալիստական համակարգի կառուցվածքային ճգնաժամի, իսկ կորոնավիրուսը էլ ավելի ընդգծեց այն: Մարդիկ պարզորեն հասկացան, որ չի կարելի ամեն ինչը զոհել հանուն շուկայի և շահույթի: Անմարդկային և անարդար է շուկայական հարաբերությունների համակարգի թելադրումը ժողովրդին: Ժողովուրդը աստիճանաբար գիտակցում է, որ հասարակության պահանջները չեն բավարարվի շուկայական հարաբերություններով: Աշխարհը տեսնում է, որ ճգնաժամի ժամանակ նեոլիբերալ քաղաքականությունը անարդյունավետ է և պետական ապարատների փոքրացումը որևէ դրական ազդեցություն չի թողնում հասարակության կյանքի մակարդակի բարձրացման վրա և բոլոր ասպարեզները աղետալի վիճակի է հասցնում և որի ականատեսն պիտի դեռ լինենք:
Բոլոր երկրները ճգնաժամի դեմ պայքարում միայն այն ժամանակ են կարող որևէ արդյունքի հասնել, երբ իրենց պետությունները ամենաբարձր մակարդակի միջամտություն ցուցաբերեն բոլոր հարցերում ու լուծման եղանակները վերցնեն իրենց ձեռքը, որովհետև մասնավոր սեկտորը բառի բուն իմաստով ունակ չի եղել ու չի լինելու ճգնաժամը լուծելու հարցում և ստիպված է ենթարկվել կառավարության հրահանգներին:
Կորոնան ամենա շատ հարվածն է հասցրել ու հասցնելու է այն երկրներին, որտեղ առողջապահության համակարգը բիզնես է համարվել նեոլիբերալ տնտեսական քաղաքականության համար: Այդ երկրներում հասարատնտեսական համակարգը ազգայնացված և հանրայնացված չէ և սեփականատերերին չի հետաքրքրում ժողովրդի կամ մասաների առողջության ու մահացության մակարդակը, նրանք որպես նեոլիբերալիստներ, հետաքրքրված են միայն իրենց շահույթով:
Շատ է խոսվում, թե ինչպիսի աշխարհ ենք ունենալու կորոնայից հետո: Մի բան որ հստակ է՝ ճգնաժամերը ինքնստինքյան համակարգերին փոփոխության չեն հանգեցնի, իսկ որոշիչ դերը հիմնականում կախված է կապիտալիստական հասարակության երկու խավերից՝,մեկը իշխողն որը իր ձեռքում ունի բոլոր լծակները պաշտպանելու ներկա համակարգը, սակայն չունի մասսաների հովանավորությունը և մյուսն աշխատավոր և աշխատավարձ ստացող խավն է որը միայն իր կազմակերվածությամբ է կարող հասարակական փոփոխություններ առաջացնել: Վերջինս էլ միայն կազմակերպվածության ու իր դասակարգաի շահերը գիտակցելով է ունակ պայքարելու, առանց դասակարգային գիտակցության ոչ մի փոփոխություն չի կարող առաջացնել, այլ կարող է անգիտակցաբար կամ անուղղակի ծառայել նեոլիբերալական ու աջակողմյան ուժերի շահերի օգտին և իր դասակարգի շահերի դեմ: Այս առումով Մայիսի մեկը ունի հսկայական նշանակություն՝ գիտակցելու վերոհիշյալ փաստը և հասկանալու միասնականության նշանակությունը, որը կնպաստի յուրաքանչյուր աշխատողի ու աշխատավարձ ստացողի ավելի կազմակերպված ու անկախ լինելուն՝ այլ ոչ թե ֆորմալ ձևով պետական արhմիություններում կամ միավորներում: Գրանցվել է Մայիս 1-ը մարդկության աշխատող ուժի օր, որն իր ֆիզիկական ու մտային աշխատանքով ստեղծում է բարիքներ, սակայն երկրների շահագործական, քաղաքական ու տնտեսական համակարգերի պատճառով այդ բարիքներից օգտվում են մեծ մասամբ կապիտալիստները, ուժայիններն ու էլիտար խավը:
Հայաստանում նույնպես անհրաժեշտ է ստեղծել ու զարգացնել աշխատողների ու աշխատավարձ ստացողների անկախ արհմիություններն ու կազմակերպությունները, որոնք կաշխատեն ու կը գործեն անկախ իշխանությունից ու գործատուներից: Նրանք համագործակցելով իշխանության առաջադեմ խավի հետ կարող են օգտավետ լինել հականեոլիբերալական ու հակաաշխատավորական տնտեսաքաղաքական ուղի ընտրելու գործում:
Մայիս 1-ը պայքար է այդ անարդարության դեմ և պայքար հանուն մարդկային արժեքների, բնության ու կենսոլորտի պահպանման:
ԿԵՑՑԵ ՄԱՅԻՍԻ ՄԵԿԸ
Կեցցե ազատ ու արդար ինքնիշխան Հայաստանը,
ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ
Մայիս 1, 2020 թ. Երևան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: