ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27 Ապրիլի 2020


ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 3)
Եթե պետք է աշխարհի այս անցուդարձից մի դաս քաղել տնտեսական քաղաքականության բնագավառում, երկու խնդիր պետք է նկատի առնվի՝ առաջինը՝ ընդհանուր հիգենիայի ու առողջապահության համակարգերի կարևորությունը և երկրորդ՝ ընդհանուր ֆինանսական աղբյուրների օգտագործման կենսական կարևորությունը մասսաների շահերի ուղղությամբ և ոչ թե փոքրամասնության շահերի ուղղությամբ:
Ես սկսում եմ առողջապահության համակարգով: Նկատել եք, որ մասնավոր առողջապահական ծառայություններ մատուցող հիմնարկները նմանվում են այն մկներին, որոնք նավը խորտակվելու ժամանակ նավից դուրս են թռչում: Արդյո՞ք մասնավոր առողջապահական կենտրոնների ու հիվանդանոցների մասնակցության մասին կորոնայի հետևանքով այս ճգնաժամային ժամանակահատվածում լսել եք: Անպայման ոչ. Նրանք իրական կյանքում որևէ տեղ չունեն, որ տեսնվեն: Մամուլում այս կապակցությամբ վեճերն ընթացքի մեջ են: Հենց այս մամուլը նախքան կորոնան անընդհատ խոսում էր ընդհանուր և մասնավոր առողջապահական մասնակցության մասին ու պնդում էր, որ լավ կլինի այդ երկու բաժիններն էլ իրենց գումարները ներդնեն դեպի մասնավոր առողջապահական ծառայությունների ուղղությամբ, որովհետև ավելի գործունյա է քան թե ընդհանուր կամ պետական սեկտորը: Սա հենց էլիտար խավի պատմությունն է, որը Թաչերից ու Ռիգանից հետո տասնամյակներ արևմուտքում իր իշխանությունն է գտել և խոսում են մասնավոր և բաժնետիրական հիվանդանոցների առավելություններից: Սակայն այսօր խոսվում է միայն ընդհանուր կամ պետական առողջապահական ծառակությունների կարևորություններից մեզ փրկելու և կորոնայի դեմ պայքարի հարցում:
Ուզում եմ պարզորեն իմ դիրքորոշումը ասել: Չեմ ուզում ասել, որ մասնավոր առողջապահական համակարգը անգործունյա է: Այս համակարգը ոչ թե անգործունյա է այլ ավերիչ է: Յուրաքանչյուր եվրո, եյն կամ դոլար, որ ծախսվում է մասնավոր առողջապահական ծառայության համար, ոչ միայն վարակիչ հիվանդությունների դեմ մարդու ունակությանը չի ավելացնում, այլ պակսացնում է այն: Ժամանակն է հասել, որ չորացնել մասնավոր առողջապահական ծառայության արմատները: Մասնավոր առողջապահության համակարգի և մասնավոր ապահովագրության օգտին որևէ լիբերալական հիմնավորում էլ գոյություն չունի: Նրանք նույնիսկ չեն աշխատում ազատ շուկայի ու կապիտալիզմին կողմնակից գաղափարների հիման վրա:
Երկրորդ դասը ֆինանսական քաղաքականությունն է: Հետաքրքիր է իմանալ, որ նույնիսկ ռեզերվ ֆեդերալը և հատկապես Եվրոպայի կենտրոնական բանկը Քրիստին Լագարդի գլխավորությամբ, քանի օր առաջ մամուլի մի կոնֆերանսում աշխատում էր ցույց տալ, որ աշխատում են կայունություն ստեղծեն շուկաներում և Եվրոպայի կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է Եվրոպային փրկելու և տնտեսության կայունության համար, սական նա ստացավ զրո գնահատական: Զարմալիորեն նա պարտվեց ու բոլոր փաստերը դրա հակառակն էին խոսում: Այդուհանդերձ մամուլի կոնֆերանսից հետո հայտնեց, որ անցյալ 10 տարիների ընթացքում բոլոր մեր հնարավորություններից օգտվել ենք, այսինքն վերակենդանացրել ենք ֆինանսական շուկաները և ուրիշ մի բան չենք կարող անել: Նկատեք այս իրողությանը, որ Եվրոպայի կենտրոնական բանկը 0.5 տոկոս շահույթադրույթ ունի: Եվրոպայի կենտրոնական բանկը գնում է բոլոր մասնավոր, ընդհանուր և այլ տեսակի պարտքերը և էլ կարողություն չունի: Նա որպես Եվրոպայի խիստ պահպանողական բանկի ներկայացուցիչ առանց քաշվելու Եվրոպայի բոլոր վարչապետներին ու նախագահներին ասաց, որ հիմա ձեր հերթն է, որ վարկ վերցնեք ու ծախսեք: Հետաքրքիր է, որ նրանք ի՞նչ են անելու:

Վերջերս Եվրոպական այն երկրների խումբը, որ օգտվում է եվրո փողից որպես միավոր փող ունեցան մի վիդիո կոնֆերանս: Այնտեղ նրանք եզրակացրեցին, որ կորոնան վերածվել է մի բացահայտ վտանգի Եվրոպայի անկնման համար և սա մի մեծ սպառնալիք է Եվրոպայի տնտեսության համար: Այս անհրաժեշտությունը այնքան շատ էր, որ նրանք որոշում կայացրին բացարձակապես ոչ մի բան չանել՛, նրանք որոշեցին ուղղակի դիտորդի կարգավիճակում լինել՛ Եվրոխորհուրդը հետևում է հատուկ օրենքների, որոնց գործադրումը անպայման վնասելու է մեր տնտեսություններին: Սա միայն այն ինչի արտացոլումը չէ, որ պետք է տեղի ունենա, այլ արտացոլումն է այն համակարգի, որը կյանքի է կոչվել դեմն առնելու պետությունների գործունեության և ներկայանալու որպես հասարակության ներկայացուցիչ և եթե ուզում եք Եվրոպայում նեոլիբերալի կենտրոնում գտնվեք ամենա ճիշտ քայլը հենց սա է: Նրանք խոսում են բոլոր այն բաների մասին, որոնք նշված են ֆինանսական պայմանագրում (Fiscal Compact) որովհետև ֆինանսական պայմանագիրը նմանվում է կոշտ տնտեսական խնայողության երկաթե մի վանդակի, որից չես կարող փախչել: Եթե ուզում եք բնապահպանության հետ կապված մի գործ անեք, որը շատ անհարժեշտ է մեր մոլորակին, կամ այն անկման դեմ, որ կորոնան է առաջացրել Եվրոպայում մի գործ անել պետք է այդ վանդակից փախչեք:
Եզարացնենք: Այն աշխարհում, որ մենք ապրում ենք այնպես է ղեկավարվում, որ մեզ հնարավորություն չի տալիս տեսնելու այն լույսին, որ գոյություն ունի կապիտալիզմի անվերջ ճգնաժամերի ղեկավարման թունելի վերջում, որտեղ կորոնան էլ նոր կյանք է տվել դրան: Երբեք Եվրոխորհուրդը այսքան անարդյունավետ չի եղել: Նա երբեք այսքան անճար ու անգործունյա չի եղել:
Վերջ

 

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 1)

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  (Մաս 2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: