ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07 Ապրիլի 2020

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 2)



Այն ինչ տեղի ունեցավ այն էր, որ նրանք անհավասարությունը ուժեղացրին, հաստատեցին ֆինանսական շուկաները և զրոյի հասցրին երկրագնդի մարդկանց իսկական պահանջները՝ կրթություն, առողջապահություն, որակով աշխատուժ, որակով աշխատանք, կանաչ գոտի ստեղծում և այլն: Կորոնայից առաջ դժգոհությունների մեծ մասի պատճառը հենց սրանք էին:
Երբ կորոնան ի հայտ եկավ, հանդիպեց այնպիսի համաշխարհային կապիտալիզմի հետ, որը «փուչիկների» վրա էր հենված, որոնք ստեղծվել էին կենտրոնական բանկերի և ֆինանսական կապիտալի միջոցով: Այսպիսով հարցը բաժնետոմսերի փոխանակման արժեքի իջեցումն ու բարձրացումն չէ: Ֆոնդային շուկայի փոխանակման ահռելի անկումը հեշտ կարելի է դիտել շատ ցուցանիշների ուժեղ բարձրացման մեջ: Եթե Ամերիկայի, Ճապոնիայի, Անգլիայի և Եվրոպայի կենտրոնական բանկերերը թեկուզ եթե ուզենան կապիտալիզմը վերականգնեն 2008 թվականի եղանակով, էլի չեն կարողանալու մեզ վերադարձնել նախակորոնայի կարգավիճակին:
Կորոնան մի ասեղ է մտցրել այն փուչիկի վրա, որտեղ մինչ այժմ նստած էր ֆինանսական կապիտալիզմը: Այսպիսով թեկուզ եթե ֆինանսական շուկաները վերականգնեն, կապիտալի ներդրման մակարդակը ավելի ցածր է լինելու համեմատ քանի ամիս առաջվա հետ, չմոռանանք նաև, որ քանի ամիս առաջ կապիտալի ներդրման մակարդակը երբեք այդքան չնչին չեր եղել մարդուն ավելի անհրաժեշտ բաների ձեռք բերման համար, օրինակ կանաչ էներգիա և այլն: Հիմա պատկերացրեք թե այսուհետ ինչ է լնելու:
Այսօր ֆինանսական դարձած կապիտալիզմը համեմատ 2008 թվականի, ի՞նչ պաշտպանվելու միջոցներից է օգտվելու: 2008 թ.-ի և 2020 թ.-ի համեմատությունը շատ ուսուցողական է լինելու: 2008 թվականին երկու բան փրկեց համաշխարհային կապիտալիզմին՝ Ամերիկային ռեզերվ ֆեդերալը և Չինաստանը: Իհարկե Եվրոխորհուրդը, Միջազգային արժույթի հիմնադրամը և նման կառույցներ լրացրեցին ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվի ու Չինաստանի գործը՝ մասնավոր բանկերի մեծ վնասների ծավալի նվազեցումը գցելով ամենաթույլ վարկատուների վրա: Այն ինչ մենք անվանում ենք սոցիալիզմը փոքրամասնության համար (բանկատերերի) ու տնտեսական կոշտ խնայողությունը մասսաների համար:
Չինաստանն ու ֆեդերալ ռեզերվն էին համարվում որպես կապիտալիզմի պահպանման միավորներ: Այսօր այդ երկուսի քսակները ամբողջովին դատարկվել են: Չինաստանում սկսվեց կորոնան մեծ վնասներ հասցնել Չինաստանի քաղաքական տնտեսությանը ավելցուկի արտադրման գործում, գործարանները դադարեցրեց աշխատելուց, գնաճը զրոյից իջեցրեց, և համեմատելով 2008 թվականի ֆինանսական ճգնաժամին, որը Չինաստանի օգտին վերջացավ, հիմա դրան հակառակը գործեց: Այսօր Չինաստանը այն դիրքում չէ, որ կարողանա շահել կամ գրավել ամբողջ պահանջարկը Գերմանիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում: Չինաստանը այսօր ինքը որպես մի հիվանդ է հանդես գալիս և ոչ թե որպես բուժող: Ռեզերվ ֆեդերալը լավագույն դեպքում կարող է իր 2009 թվականի գլուխգործոցը կրկնել, որովհետև 2009 թվականին ռեզերվ ֆեդերալը Եվրոպայի կենտրոնական բանկ անվանվեց և Ժապոնիայի, Անգլիայի ու Եվրոպայի մյուս երկրների կենտրոնական բանկերին հայտարարեց, որ ինչքան դոլարի կարիք ունենաք ես ձեզ կտրամադրեմ, որպեսզի պարտքերը ծուխ լինեն ու օդ գնան: Հազարավոր միլիարդ դոլար ռեզերվ բանկի միջոցով տրամադրվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ճապոնիայի և այլ երկրների բանկատերերին և կարողցավ նրանց վերակենդանացնել:

Ներկայումս էլ կարող է նույն գործը կատարել: Սակայն նրանց առջևում գոյություն ունի երկու դժվարություն: Առաջինը, ինչպես նշեցինք այս գործը չի կարող կապիտալ ներդնելու ծավալը վերադարձնի անհրաժեշտ ապրանքների ու որակով աշխատանքների համար: Այս ծավալը նույնիսկ ավելի քիչ է լինելու նախքան կորոնայի տարածման ժամանակի համեմատ: Գոյություն ունի նաև մի ուրիշ դժվարություն, որը կոչվում է սպիտակ տան Դոնալդ Տրամպի դժվարություն: Արդյո՞ք Դոնալդ Տրամպը միայն դիտորդի կարգավիճակում կլինի երբ ռեզերվ ֆեդերալը ուզենա դոլարներ փոխանցել Գերմանիային, Եվրոխորհրդին, Ճապոնիային կամ Չինաստանին: Ես վախենում եմ, որ Տրամպը դոլարների փոխանցման համար որոշ պայմաններ ներկայացնի, և եթե նա ուզենա որևէ պայման դնի և դա օգտագործի որպես գործիք Եվրոխորհրդի և Չինաստանի հետ բանակցություններում կարող է պատճառ դառնա, որ դոլարների փոխանցման ազդեցությունը վերանա: Կարծես թե այս դժվարությունը մի տեխնիկական դժվարություն է թվում, սակայն այդպես չէ, այլ մի տեսակ ուժի կիրառում է սա: 2008-9 թվականներին, ռեզերվ ֆեդերալը աշխարհում ֆինանսական կապիտալին փրկելու համար օգտագործեց իր արտակարգ առավելությունից՝ անսահմանափակ դոլարներ տպելուց: Դոնալդ Տրամպը ցանկություն չունի նման մի գործ կատարել: Եթե նա նման մի ցանկություն չունենա, նրա հետևանքը շատ պարզ է լինելու: Մենք առնչվելու ենք ավելի խորը ճգնաժամի և ծանր անկմանը, որը բացասական մեծ ազդեցություն է թողնելու աշխարհի շատ երկրների մարդկանց կյանքի վրա:
Շարունակելի

ԿՈՐՈՆԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մաս 1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: