ՎԻՐՈՒՍԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

26 Մարտի 2020

Գերմանայի Բերլին քաղաքի պրոֆեսոր-դոկտոր Դերվեստենը այս կապակցությամբ հետաքրքիր միտք է արտահայտել, որի մասին համառոտ բացատրություն ենք ներկայացնում մեր սիրելի հայրենակիցներին:
Ովքեր ունեցան ջերմություն, շնչահեղձություն, հազ և կոկորդացավ առանց որևէ կասկածի և թեստի պետք է ենթադրեն, որ վարակվել են կորոնայով:
Կորոնայով վարակված երիտասարդների մահվան հիմնական պատճառը կարող է այն լինել, որ վիրուսը ուղղակի ներթափանցել է նրանց թոքերի մեջ: Սովորական դեպքում վիրուսը սկզբից ներթափանցում է կոկորդ և այդ ժամանակ օրգանիզմը հակամարմիններ ստեղծելով իրեն պատրաստում է վիրուսի դեմ պայքարելու: Այս դեպքում հիվանդը ավելի շատ շանս ունի առողջանալու: Սակայն որևէ պատճառով եթե միանգամից միլիոնավոր վիրուս միաժամանակ ներթափանցի մարդու կոկորդ և թոքեր, որը պատահում է մեծ մասամբ բազմաթիվ մարդկանց հավաքներում և շատ աղտոտված միջավայրերում, օրինակ, հիվանդանոցներում և որոշ բուժկենտրոններում, օրգանիզմի իմունային համակարգը այդ 4-5 օրը չի ունենում պայքարելու համար, որ հակամարմիններ ստեղծի վիրուսի դեմ: Այս ժամանակ է, որ ինչքան էլ հիվանդը երիտասարդ լինի չի փրկվում:
Պրոֆեսոր Դերվեստենը ասում է . «Լաբորատորիայում չորս տեսակ կապիկների վրա, որոնց գենետիկան մարդուն մոտ է, կորոնա վիրուս սրսկեցինք, նրանցից մեկը մահացավ, որի դիահերձման ժամանակ պարզվեց, որ նրա թոքերը մարդու նման կորոնայով էր հիվանդացել: Մյուս երեքը, երեք շաբաթ անց ամբողջովին առողջացել էին: Առողջանալուց հետո կրկին այդ երեք կապիկներին կորոնայի վիրուս սրսկվեց սակայն նրանք չհիվանդացան: Այսպիսով գալիս ենք այն եզրակացության, որ ունենք երկու տեսակ կորոնայով վարակված մարդիկ՝
1-Վարակվածներ, որոնց դեպքում մի այլ մարդուց միլիոնավոր վիրուսներ ուղղակի ներթափանցում են թոքեր, որը հավասարազոր է շնչառական սուր հիվանդությանը ու վերջում մահվան պատճառ է դառնում:
2-Տարբեր մակերեսներից կորոնայով վարակված հիվանդներ, որոնց մոտ հաճախ կենդանի վիրուսը թույլ է և վարակն էլ թույլ է ու բուժման հավանականությունը մեծ է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: