ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՁԵՌՔԵՐԸ ՕՃԱՌՈՎ ԼՎԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

26 Մարտի 2020

Ըստ վերջին ուսումնասիրությունների աշխարհի բնակչության 40 տոկոսը, որը կազմում է մոտ երեք միլիարդ, իրենց տներում ամենապրիմիտիվ հնարավորությունը չունեն իերնց ձեռքերը օճառով լվանալու համար: Քիչ զարգացած երկրների բնակչության երեք չորորդը իրենց ձեռքերը լվանալու հնարավորություն չունեն:
ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամը (Եունիսեֆը) վերոհիշյալ հարցն է առաջ քաշել ու պարզապես նշել է, որ Կովիդ-19 հիվանդության դեմ պայքարում աշխարհի երեք միլիարդ բնակչություն օճառ չունի ձեռքերը լվանալու, որը անհրաժեշտ է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Ըստ «Եվրոնյուզ» լրատվամիջոցի՝ Եունիսեֆը մարտի 24-ին, երեքշաբթի օրը, այս զգուշացումը հայտարարելով նշել է, որ աշխարհում 5 հոգուց միայն երեք հոգին ձեռքերը լվանալու հնարավորություն ունեն: Նրանք նշել են, որ այս պայմաններում անհրաժեշտ է, որ համաշխարհային ջանքեր գործադրվեն նման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Աշխարհի շատ շրջաններում երեխաները, ծնողները, ուսուցիչները, առողջապահության աշխատողները օճառի ձեռնահասություն չունեն իրենց ձեռքերը լվանալու համար:
Ամբողջ աշխարհի դպրոցների 47 տոկոսը զրկված են ձեռքերը օճառով լվանալու հնարավորություններից: Այն կազմում է մոտ 900 միլիոն մարդ: Այսինքն աշխարհի դպրոցների մեկ երրորդը զրկված է այդ հնարավորությունից:
Միևնույն ժամանակ առողջաբժշկական կենտրոնների 16 տոկոսը, այսինքն՝ վեց կենտրոններից մեկը դիմողների համար չունի հնարավորություն ձեռքերը ջրով և օճառով լվանալու:
Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: