Թեհրանի Մասիհ Դանեշվարի ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ դոկտ. Մաջիդ Մարջանի տեսակետը կորոնայով հիվանդների մասին

24 Մարտի 2020

(Հարկ է նշել, որ այս հիվանդանոցը Իրանի թոքային հիվանդությունների և տուբերկուլոզի բժշկական ու գիտական կարևոր կենտրոններից է և ներկայումս մեծ դերակատարություն ունի կորոնայով վարակված վատ վիճակ ունեցող հիվանդների բուժման գործում):
Կորոնայով հիվանդների 80 տոկոսը սովորական մրսածության ախտանիշներով են լինում: Հաճախ նշանները այնքան թեթև են, որ ինքը՝ հիվանդը, անհրաժեշտություն չի զգում դիմել հիվանդանոց կամ բժշկական կենտրոններ: Մենք նման հիվանդներին խորհուրդ ենք տալիս, որ չգնան որևէ հիվանդանոց կամ բժշկական կենտրոն, որովհետև բժշկական կենտրոնները ներկայումս զբաղված են վատ վիճակի հիվանդներով: Եթե հիվանդը դիմում է հիվանդանոց թեթև հազով կամ ախտանիշով, ծանր հիվանդների ժամն է խլում և, բացի դա, գտնվելով վտանգավոր մթնոլորտում իր վարակվելու հավանականությունն է բարձրանում: Այսպիսով այդ 80 տոկոս հիվանդներին խորհուրդ ենք տալիս, որ թեթև նշաններ ունենալու դեպքում բոլորովին չդիմեն բուժկենտրոններ՝ հատկապես հիվանդանոցներ:
Այս հիվանդանոցում մենք ավելի շուտ զբաղված ենք կորոնայի ծանր հիվանդներով, որոնք հիմնականում ունեն շնչահեղձություն կամ շատ բարձր ջերմություն՝ հատկապես այն հիվանդները, որոնք ունեն թոքային, սիրտանոթային հիվանդություններ, զարկերակային բարձր ճնշում կամ այնպիսի հիվանդություններ, որոնք կապված են իմունային համակարգի անկման հետ և որոնք կորտիկոստերոիդ դեղորայք են ընդունում: Ամենատարածված ախտանիշը, որ մենք հիվանդների մոտ տեսնում ենք, շնչահեղձությունն է, կան նաև չոր, տանջալի հազեր, որը չնայած հիվանդի համար տանջալի է, իսկ մենք այդ հազը վտանգավոր չենք համարում: Այն՝ ինչ կարևոր և վտանգավոր է՝ շնչահեղձությունն է:
Մենք մի չափանիշ ունենք, երբ հիվանդը դիմում է հիվանդանոց, չափում ենք նրա արյան թթվածինը, եթե այն 93 կամ պակաս լինի, մեր տեսակետից հոսպիտալացման ենթակա հիվանդ է համարվում: Այն՝ ինչ ժողովրդի համար կարող է օգտավետ լինել շնչառության 20 վայրկյանի թեստն է՝ այսինքն 20 վայրկյան շունչը պահել, եթե դա հաջողվում է՝ ուրեմն դրական նշան է: Տնային պայմաններում մյուս թեստը շնչելու քանակի հաշվելն է: Սովորական պայմաններում մարդը մեկ րոպեում միջին հաշվով 12-16 անգամ շնչում է: Եթե շնչելու քանակը ավելան և 20-ից ավել լինի՝ դա մի քիչ մտահոգվելու տեղիք է տալիս: Սակայն եթե այդ քանակը հասնի 30-ի, ապա նման հիվանդը անպայման պետք է հոսպիտալացվի:
Կորոնայով մահանալը չունի հատուկ օրինաչափություն: Այսինքն մենք հիվանդներ ենք ունեցել, որ ամբողջովին առողջ են եղել ու երիտասարդ կամ միջին տարիքի, սակայն կորոնայի հետևանքով մահացել են: Եղել են նաև բարձր տարիքի և խրոնիկական հիվանդությամբ տառապող հիվանդներ, բայց բուժվել են: Սակայն ընդհանուր առմամբ մահվան դեպքերը պատահում են ավելի շատ այն հիվանդների մոտ, որոնք նախկինից խրոնիկական հիվանդություններ են ունեցել՝ թոքային, սիրտ անոթային, չհսկված շաքարախտ ու գեր մարդկանց մոտ: Խորհուրդ եմ տալիս՝ նրանք, որ նախկինից այդ խրոնիկական հիվանդությունները ունեցել են, շատ զգույշ լինեն և նրանք էլ, որ նման հիվանդություններ չունեն, չկարծեն, թե նրանց համար որևէ դժվարություն չի առաջանալու և նրանք էլ պետք է զգույշ լինեն:
Թարգմանեց և պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: