ԿՈՐՈՆԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԲԺՇԿԻ ՓՈՐՁԸ ԿՈՐՈՆԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

22 Մարտի 2020


ԿՈՐՈՆԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑԱԾ ԲԺՇԿԻ ՓՈՐՁԸ ԿՈՐՈՆԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Իրանի բժշկական շաբաթաթերթի մարտի 19-ի համարում հրատարակվել է Սինա հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքի ղեկավար դոկտ. Հոսեյն Քերման Փուրի գրառումները կորոնայի դեմ իր անձնական պայքարի ընթացքի մասին, որը կարծում ենք հետաքրքիր կլինի կորոնայով վարակված բոլոր հիվանդների ու հայ բժիշկների համար: Դոկտ. Հոսեյն Քերման Փուրը բժշկական համակարգի առաջին մարդկանցից էր, որ կորոնայով հիվանդացավ: Նա հարցազրույց է տվել նաև Իրանի հայտնի «Շարղ» օրաթերթին, որը համառոտ ձևով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հարց- Ի՞նչպես եղավ, որ վարակվեցիք:
Պատ.- Ես առավոտները գնում էի Իրանի Բժշկական արհմիության կազմակերպություն և ճաշից հետո Սինա հիվանդանոցի շտապօգնության բաժնում հերթապահում էի: Քանի որ Սինա հիվանդանոցը մեծ քանակությամբ կորոնայով դիմող հիվանդներ ուներ հիվանդանոցի շտապօգնության բաժնի մթնոլորտը այնքան էր տարածված այդ վիրուսով, որ կարող էր բոլորին վարակել: Առաջին օրերին էլ կորոնա հիվանդությունը այսօրվա նման լուրջ չէինք ընդունում և հնարավորություններն էլ անբավարար էին: Բոլոր այս պայմանները պատճառ դարձան, որ ես կորոնայով հիվանդանամ:
Հարց- Ի՞նչպես հասկացաք, որ վարակված եք:
Պատ.- Զբաղված էի աշխատանքով, ընդհանրապես ես էներգիայով մարդ եմ: Կարողացա հասկանալ, որ լավ չեմ զգում: Մի պահ զգացի, որ շատ եմ քրտնում և շնչահեղձություն ունեմ ու ստիպված նստեցի և զգացի, որ հանգստանալու կարիք ունեմ: Նստելով և պառկելով իմ հոգնածությունը չանցավ և զգում էի, որ աշխատելու կարողություն չունեմ: Սկսեցի հազալ: Այս երեք նշանները՝ չափից ավելի հոգնածությունը, շատ քրտնելը և չոր հազերն ու մարմնացավը պատճառ դարձան, որ գործընկերներս ուշադրություն դարձնեն ինձ: Նրանք առաջարկեցին թոքերի «Սի Թի Սկանինգ» (CT Scaning) կատարել, որը ցույց տվեց, որ երկու թոքերիս հատակի մասերը բռնված են և խոսում են կորոնայի մասին և վերջապես առաջարկվեց, որ հոսպիտալացվեմ:
Հարց- Հիվանդության ընթացքի մասին բացատրեք: Հոսպիտալացվեցլուց արդյո՞ք Դուք կորոնայի ուժեղ տեսակով էիք վարակվել:
Պատ- Չգիտեմ, որն եք համարում ուժեղ ձևը: Ես պետք է մնայի ու բուժվեի հիվանդանոցում, սակայն նկատի առնելով հիվանդանոցի հիվանդների ծավալն և մահճակալների քիչ լինելը և մյուս կողմից հավատալով իմ ընտանիքի անդամների կարողությանը առաջարկեցի, որ ինձ իրավունք տան տնային կարանտինայում մնամ և բուժվեմ: Բնականաբար, հիվանդության առաջին օրը, որ կարիք ունեի հանգստանալու որևէ դժվարություն չունեցա, սակայն կորոնայի վատ ախտանիշները սկսվեցին երկրորդ օրվանից և մի քանի անգամ որոշեցի գնալ ու հոսպիտալացվել հիվանդանոցում, սակայն կրկին դիմադրեցի ու չգնացի: Ջերմություն ունեի, որը սովորական ջերմիջեցնող դեղորայքով չէր իջնում և ստիպված էի ընտանիքիցս խնդրել, որ մարմինս շփեն և այդ ձևով կարողացանք ջերմությունը որոշակի չափով իջեցնել: Այդ ջերմությունը իր հետ առաջացնում էր անքնություն, անդադարություն և մղձավանջ: Այս բոլորը պատճառ է դառնում, որ մարդը կորցնի իր ինքնակառավարումը, և հիվանդի շրջապատը պետք է հսկեն նրան: 38 և երբեմն 40 աստիճանից բարձր ջերմությունը հանգեցնում էր զառանցանքների և տանջանքի: Ջերմությունը ինքը շատ բաների պատճառ է դառնում: Մարմնի համար և՛ լավ է և՛ վատ: Վատ կողմը այն է, որ առաջացնում է զառանցանքներ, դեպրեսիա և անկարողություն, նվազում է ինքնակառավարումը: Իմ երկրորդ ախտանիշը կորոնայի ժամանակ ուժեղ գլխացավերն էին և ցավի զգացումը աչքերիս խոռոչում, որոնք սովորական ցավազրկողներով չէին վերանում:
Երրորդ ախտանիշը ինձ մոտ դողն էր: Գիտեք, որ դողալը մարմնի համար վատ չէ, և այն երևույթի արտացոլումն է, որ տոքսինը կամ վիրուսի թույնը անցել է արյան մեջ և մեր օրգանիզմը դրա դիմաց ռեակցիա է ցույց տալիս: Այս դողի զգացումը շատ անդուր է այն հիվանդի համար, որ տանն է բուժվում, իսկ սովորական ծածկոցով հիվանդը չի տաքանում: Բարեբախտաբար, ընտանիքս կարողացավ էլեկտրական ներքնակներով կամ տաք ջրի տիկով հսկի մարմնիս դողը: Գիտահետազոտողները այն արդյունքի են հասել, որ կորոնա վիրուս 19-ը այնքան էլ իրեն լավ չի զգում ջերմություն ունեցող մթնոլորտում: Այսինքն երբ սենյակը սառը լինի վիրուսը ուրախ է, իսկ սենյակի ջերմության բարձրացմամբ անկարող է դառնում ու պակսում է նրա էներգիան:


Հաջորդ ախտանիշը, որ ինձ գժվեցրեց՝ սրտխառնոցն ու փսխումն էր, որը ոչ մի ձևով չէինք կարողանում հսկել: Այս սրտխառնոցը և փսխումը ինձ այն տեղն էր հասացրել, որ բարձր ձայնով գոռում էի, որովհետև ոչ մի բան չկար փսխելու կամ հետ տալու համար: Երբ սրտխառնոցից հետո փսխում լինի ստամոքսը և աղիները կդատարկվեն ու հիվանդը կթեթևանա, սակայն եթե անընդհատ սրտխառնոց ունենաս և որևէ բան ստամոքսում չլինի՝ գոռում ես ու տանջվում:
Իմ գործընկերների խորհրդների ու իմ փորձից ելնելով շատ դեղեր փորձեցի օգտագործել, սակայն ամենահարմար և օգտավետ դեղը՝ «դիֆենհիդրամին»-ի օշարակն էր (Diphenhydramine syrup)՝ առանց կողմնակի ազդեցությունների, և ամենակարևորը՝ հակավիրուսային դեղորայքի օգտագործման հետ հակասության մեջ չէր: Յուրաքանչյուր ուտելուց կես ժամ առաջ ընդունում էի 10 միլիլիտր, այն օգնում էր, որ կարողանամ ուտել և ուտելու ընթացքում դեղերս ընդունել:
Հաջորդ մեծ դժվարությունը այն էր, որ անտիվիրալ կամ հակավիրուսային դեղորայքը որոշակի հիվանդների համար հարմար չի, ու չեն կարող ընդունել: Ընդհանրապես մի քանի դեղորայքի միատեղ օգտագործումը աղեստամոքսային տրակտի ռեակցիա է առաջացնում, որտեղ ամենաբարդը փսխումն է, որը պատճառ է դառնում հիվանդը դեղորայքը հետ տա, ու այդ դեպքում դեղորայքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այս կապակցությամբ, ես որպես բժիշկ, երկու գործ կատարեցի՝ դիֆենհիդրամին օշարակը օգտագործելով կարողացա սնունդ ընդունել և առաջին դեղը հացի մեջտեղում օգտագործեցի, երկրորդ դեղը ուտելուց մեկ ժամ անց և երրորդը՝ ուտելուց երկու ժամ հետո: Հնարավոր է նաև այս դեղորայքը հակասրտխառնոցային դեղորայքի հետ օգտագործել նաև, սակայն իմ դեպքում դիֆենհիդրամինը շատ օգնեց:
Հարց- Կորոնան Ձեր դեպքում ուրիշ ախտանիշներ էլ ունեցա՞վ:
Պատ- Այո, դժբախտաբար, դեղորայքը օգտագործելուց հետո ինձ մոտ առաջացավ լուծ: Լուծը կորոնայով հիվանդների մոտ հնարավոր է պատահի, որը շատ տանջալի է: Մենք խորհուրդ ենք տալիս այս հիվանդության ընթացքում հեղուկ շատ օգտագործել, բայց խուսափել քաղցր հեղուկներից: Նոր կորոնայի ժամանակ առաջանում է ուժեղ այրոցներով լուծ և փորացավ: Լուծի ժամանակ լինում է միայն լուծելու զգացում և որևէ արտահոսք չի լինում աղիներից և դա ցավերի պատճառ է դառնում: Դու ուզում ես հանգստանալ, սակայն միշտ զգում ես, որ զուգարան գնալու կարիք ունես: Լուծի դեմ շատ դեղորայք կա, բայց ոչ մեկը խորհուրդ չեմ տալիս, որովհետև լուծի պատճառը անհայտ է: Ամենալավ հեղուկը, որ կարող է մարմնի ջուրը ավելացնի խմելու ջուրն է: ORS-ն (լուծի փոշի է) էլ եթե խառնեն խմելու ջրին, վատ չի լինի: Այս փոշին դեղ չի համարվում և միայն կարգաորում է օրգանիզմի հեղուկը: Այս փոշու մեկ երրորդը լցնում եք կես լիտր ջրի մեջ, որ երբ ծարավում եք՝ խմեք:
Կորոնավիրուսը թոքերի վրա հարձակվելուց հետո հարձակվում է երիկամների վրա: Այստեղ երիկամների հարցը շատ կարևոր է, որովհետև, եթե նրանք որպես օրգանիզմի զտարան գործից ընկնեն ու չաշխատեն, այլևս չի լինի կորոնայի դեմ որևէ դեղ նշանակել: Ինչքան հեղուկ շատ օգտվենք՝ մեր օրգանիզմը ավելի առողջ կմնա: Մենք պետք է բավարար չափով հիվանդին հեղուկ տանք, որպեսզի նրա երիկամները գործից չընկնեն:
Հարց—Ինչպես կարելի է այս հարցը տան պայմաններում լուծել:
Պատ-Շատ սովորական է, ես որպես բժիշկ, որ վարակվել եմ կորոնայով ձեզ խորհուրդ եմ տալիս մի ապակե որևէ շիշ վերցնել և կապ չունի վարակված ես, թե՝ ոչ և այնքան հեղուկ օգտվել, որ օրական 500-800 միլիլիտր կամ էլ ամենաշատը մեկ լիտր մեզ ունենաք: Եթե ձեր մեզի գույնը մի քիչ դեղին է, նշանակում է, որ բավարար չափով հեղուկ չեք պգտագործել և պետք է շատացնել հեղուկի օգտագործումը, որպեսզի ունենաք առողջ երիկամներ: Եթե շատ հեղուկ օգտագործեք ձեր օրգանիզմից թույները կզատվեն:
Հարց-Արդյոք շնչահեղձություն կամ հազ ունեի՞ք:


Պատ-Հաջորդ ախտանիշը, որ կորոնայով հիվանդներին շատ է նեղացնում շնչահեղձությունն ու հազն է: Որպեսզի հիվանդը դժվարության չհանդիպի և գիտակցության կորուստ չունենա, անհարժեշտ է հանգստի ժամանակ հաշվել շնչելու քանակը մեկ րոպեի ընթացքում: Եթե մեկ րոպեում հիվանդը 24 անգամ է շնչում՝ վտանգավոր է, և բացի դա, ունի ջերմություն ու հազ, արդեն շուտ պետք է դիմի հիվանդանոց (Հարկ է նշել, որ նորմալ ժամանակ մարդը 12-16 անգամ է շունչ քաշում մեկ րոպեում): Ես, որովհետև բժիշկ էի, կարողացա այս հարցը տանը հսկել: Ովքեր շնչահեղձություն ունեն, պետք է իմանան, որ այս վիրուսը սիրում է թոքերի հատակին նստել: Լավ կլինի թոքերը օդով լցնելու փորձ կատարել, սկզբից խորը ներշնչել մինչև այն չափի, որ հազ է առաջանում և ամեն օր այդ ներշնչելու չափը ավելացնել: Երեք վայրկյանից հետո խորը արտաշնչեք և, եթե օրական 28 անգամ այս փորձը կատարեք, թոքերի ծավալը կլցվի և վիրուսին նստելու համար տեղ չի մնա ու թոքերից դուրս կգա: Այս գործողությունը նրա համար է, որ հսկվի շնչահեղձությունը:
Հարց-Հոտառության դժվարություն չառաջացա՞վ Ձեր մոտ:
Պատ- Ինձ մոտ չառաջացավ, բայց որոշ հիվանդների մոտ առաջանում է, որը բնական է և անֆլուանզաների դեպքում էլ կարող է պատահի ու տևի մի քանի ամսից մինչև մեկ տարի և հետո անցնի, սակայն հազվադեպ է հնարավոր, որ անվերադարձ լինի այն:
Հարց- Ե՞րբ զգացիք, որ լավանում եք:
Պատ- Դուք հիվանդության վեցերորդ օրը արդեն պետք է սպասեք, որ դեղերի օգտագործումից և օգնություններից հետո պետք է լավ զգաք և պետք է իմանաք, որ հիվանդության բարդ շրջանը անցել եք և մտել եք ապաքինման շրջան: Շնչառությունը լավանում է, ջեմությունն էլ հսկողության տակ է գտնվում և դողն էլ ամբողջովին վերանում է: Ապաքինման փուլը սկսում է հինգերորդ կամ վեցերորդ օրվանից և տևում է մինչև 14-րդ օրը և սպասվում է, որ բարդությունները հասնեն զրոյի: Սնվելու մեջ որևէ սահմանափակում չկա, սակայն շեշտը դրվում է ավելի շուտ հեղուկների օգտագործման վրա, ջրալի սուպ է առաջարկվում սպիտակուցի հետ միասին: Ընդհանրապես հիվանդը ինչ սիրում է կարող է ուտել: Ես իմ հիվանդության ընթացում յոթ կիլոգրամ քաշ կորցրեցի, որը կորոնայով հիվնդության ժամանակ բնական է համարվում:
Հարց-Ի՞նչպես ապահովեցիք Ձեր ընտանիքի անվտանգությունը:
Պատ- Կարանտինեի ընթացքում շատ կարևոր է անձնական հիգենայի պահպանումը ընտանիքի անդամների կողմից: Այս վիրուսը երեք թույլ կետեր ունի, և, եթե այս երեք կետերը իմանանք, կարող ենք անվտանգությունը ապահովել: Առաջինը այն է, որ այս վիրուսը զգայուն է 28 աստիճանից բարձր ջերմությանը և լավ կլինի, բացի նրանից, որ օրը 4-5 անգամ սենյակի օդը փոխում ենք, կրկին սենյակի ջերմությունը հասացնենք 28-ից բարձր ջերմության: Երկրորդը՝ եթե վիրուսը տան մակերեսների վրա նստի և տվյալ մակերեսին ձեռք չդիպչի՝ հեշտ կարելի է հականեխել: Վիրուսը շատ զգայուն է ժավելի՝ մեկը չորսի հարաբերությամբ լուծույթի (մեկ բաժակ ժավել ու չորս բաժակ ջրի խառնուրդ) նկատմամբ: Տան ամեն տեղը պետք է հականեխել, իսկ հագուստեղեններն էլ 40-60 ջերմությամբ լվանալ լվացքի մեքենայով: Ձեռքերի անընդհատ լվանալն ու ձեռնոց-դիմակով կարանտինեի սենյակ մտնելն էլ պարտադիր է:
Պատրաստեց՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանը

https://t.me/hayhamaynk/242

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: