Օղակը ավելի է սեղմվում Թուրքիայի վզին: Սիրիան ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը

15 Փետրվարի 2020

Լիբանանից հետո Սիրիան դարձավ արաբական աշխարհի երկրորդ պետությունը, որը պառլամենտի մակարդակով ճանաչեց եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը:

Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում է Սիրիայի հանրապետության պառլամենտի միաձայն որոշումը, որով ճանաչում եւ դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը:

Հեռու չէ այն ժամանակը, երբ հերթականորեն ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու են արաբական աշխարհի մյուս պետությունները եւս, քանի, որ առաջին հերթին նրանք տեսնում եւ իրենց մաշկի վրա զգում են թուրքական նվաճողական, ցեղասպանական քաղաքականությունը բոլոր այն երկրների եւ ժողովուրդների նկատմամբ, որոնք  ժամանակին տառապել են օսմանական դաժան կայսրության կրնկի տակ, իսկ այսօր ենթակա են Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության սպառնալիքներին:

Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ եւ որդեգրած նեոօսմանական դոկտրինով ոչ միայն հեռանում է համամարդկային արժեքները հարգողի եւ գործադրողի  պարտականություններից, այլեւ դառնում է ոճրագործություններ եւ ցեղասպանություններ պաշտպանող եւ իրագործող եզակի պետություններից մեկը աշխարհում:

Թուրքական բանակը վաղուց է երազում է ոչնչացնել Սիրիայի հանրապետությունը եւ բռնագրավել նրա տարածքի մեծ մասը:

Քանի դեռ ուշ չէ հարկավոր է կասեցնել նրանց առաջխաղացումը:

Եվրոպայի Հայերի Համագումար

13 փետրվար 2020

Շվեդիա

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: