Չիլիում տեղի են ունենում ցույցեր՝ տնտեսական անարդարության դեմ

30 Հոկտեմբերի 2019

Չիլիում արդեն վաղուց է, որ ժողովուրդը սկսել է բողոքել սոցիալական ու տնտեսական անարդարության դեմ: Վերջին 10 օրվա ընթացքում, երբ իշխանությունը մետրոյի տոմսերի գները բարձրացրեց ու հասցեց մեկ դոլար 17 սենտի, սկսվեցին ժողովրդական ցույցերը, նրանք սկսեցին բողոքել հարուստների ու աղքատների տարածության ավելացմանն ու տնտեսական ու հասարակական անարդարությունների դեմ: Միայն ուրբաթ օրը, հոկտեմբերի 25-ին մայրաքաղաք Սանտիագոյում մոտ մեկ միլիոն մարդ էր մասնակցում այդ ցույցերին:
Սանտիագոն ունի մոտ 6 միլիոն բնակչություն և զինված ուժերը արտակարգ վիճակ հայտարարելով՝ քաղաքի հսկողությունը իր ձեռքում է վերցրել: Զինվորականների մեջտեղ գալը առաջին անգամն է տեղի ունենում Չիլիի ռազմական դիկտատոր «Ագոստո Փինոշեյի» 1973-1990 թթ.-ին փողոցներ դուրս գալուց հետո: Ցույցերին միացել են նաև տաքսիների ու բեռնատարների վարորդները: Ցույցերի ընթացքում մահացել են 18 հոգի և ձերբակալվել են մոտ 7 հազարը: Չիլիի մյուս քաղաքներում նույնպես նման ցույցեր են տեղի ունենում և ճգնաժամային վիճակ է առաջացել աբողջ երկրում:
Այս ցույցերի հետևանքով Չիլիի նախագահ Սեբաստիա Պիներան խոսել է հասարակական մի շարք բարեփոխումների մասին ու խոստացել և հայտարարել է, որ մի շարք աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու է: Նա հայտարարել է նաև, որ հետ է վերցնելու իր առաջարկը հոսանքի և բժշկական ծառայությունների սակագների բարձրացման մասին, որը նախկինում հայտարարել էր պետությունը: Նա ներեղություն է խնդրել ժողովրդից ու հայտնել, որ ժողովրդի արդար հասարակական պահանջների մասին պատգամը ըմբռնել է: Նա ընդիմադիր կուսակցություններին համատեղ մի նիստ է հրավիրել, սակայն ամենամեծ ընդիմադիր կուսակցությունը՝ Չիլիի Սոցիալիստական Կուսակցությունը բոյկոտել է այդ նիստը: Նախագահը ցրել է իր կաբինետը:
Չիլիում մեծ անհավասարություն գոյություն ունի ժողովրդի միջև՝ հասարակական որոշ բնագավառներում, հատկապես առողջապահության, կրթության ու թոշակառուների: Չնայած Լատին Ամերիկյան երկրների մեջ Չիլին լավ նյութական վիճակում է գտնվում, սակայն առողջապահության ու կրթության ոլորտների մասնավորեցումը, սկզբնական ծառայությունների գների բարձրացումը և թոշակառուների թոշակի նվազեցումը դրդեց ժողողովրդին փողոց դուրս գալ ու բողոքել նեոլիբերալիստական այս քաղաքականության դեմ:

Ցուցարարները գդալներով հարվածելով կաթսաների վրա՝ իրենց բողոքն են արտահայտում իշխանության հանդեպ, բողոքի այս ձևը դիկտատոր Փինոշեյի ժամանակվանից է մնացել և այժմ օգտագործվում է այն:
Ժողովուրդը մարտահրավեր է նետել երկրի տնտեսական անարդար նեոլիբերալիստական համակարգին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 16 ավտոբուս այրվել է և մետրոյի 10 կայաներ հարձակման են ենթարկվել: Երկրի մետրոպոլիտենը այժմ փակ վիճակում է գտնվում: Նախագահը հայտարարել է, որ երկիրը պատերազմական վիճակում է գտնվում: Ցույցերում մեծ տեղ են գրավում դպրոցների աշակերտությունը և համալսարանների ուսանողները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: