Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսն ընտրություններում հաղթում է

25 Հոկտեմբերի 2019

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը պետության ղեկավարի ընտրություններում հաղթում է: Այս մասին վկայում են տվյալները, որոնք երկրի Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել է  քվեաթերթիկների 99,9 տոկոսի ստուգումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տվյալների՝ Մորալեսը ստացել է ձայների 47,07 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ 36,51 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուից Մորալեսն առաջ է անցել ավելի քան 10 տոկոսային կետով, ինչը նրան հաղթանակ է երաշխավորում ընտրությունների արդեն առաջին փուլում:

Բոլիվիայում նախագահական եւ խորրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել կիրակի, առաջին նախնական արդյունքները հրապարակվել են տեղամասերը փակելուց հետո գրեթե 4 ժամ անց: Դրանց հրապարակումից հետո Մեսան հայտարարել է, որ քվեարկության արդյունքները իրեն պետք է թույլ տան անցնել երկրորդ փուլ: Մորալեսն իր հերթին ասել է, որ այդ պահին դեռեւս չհաշվարկված գյուղական շրջանների բնակիչների ձայները իրեն հաղթանակ են երաշխավորում արդեն առաջին փուլում: Ըստ երկրում գործող օրենքների՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 կամ 40 տոկոսը՝ պայմանով, որ ամենամոտ մրցակցից տարբերությունը կազմում է 10 տոկոսային կետից ոչ պակաս:

Երեքշաբթի երեկոյան Բարձրագույն ընտրական դատարանը հրապարակել էր ձայների արագ հաշվարկի նոր նախնական տվյալներ, որոնց համաձայն՝ Մորալեսը ստանում էր առաջին փուլում հաղթելու անհրաժեշտ թվով ձայներ: Այս արդյունքների հրապարակումից հետո երկրում բռնկվել էին ցույցեր: Մորալեսը չորեքշաբթի երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ էր մտցրել եւ ընդդիմությանը մեղադրել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Մեսան հայտարարել էր, որ չի ճանաչում իր մրցակցի հաղթանակն առաջին փուլում:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: