ԱՄՆ-ն իր գործողություններով պատերազմ Է հրահրում Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ

21 Հունիսի 2019

Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները արդեն երկար ժամանակ ուղղված են պատերազմ հրահրելուն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք երկար ժամանակի ընթացքում տեսնում ենք քաղաքական, հոգեբանական, տնտեսական եւ ռազմական ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ-ի չդադարող փորձերը: Նման գործողությունները, կարծում եմ, բավականին սադրիչ են: Դրանք այլ կերպ չեն կարող գնահատվել, քան պատերազմ հրահրելու միտումնավոր քաղաքականություն»,-ասել Է նա: 
Փոխնախարարի խոսքով՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) շատ բանով կախված Է նրանից, թե ինչ գիծ կբռնեն գործարքի եվրոպական մասնակիցները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան):
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, թե Մոսկվան ակնկալում Է Իրանի հանձնառությունը միջուկային ծրագրին: Ռուսաստանը ելնում Է այն բանից, որ Իրանը կպահպանի հավատարմությունն իր միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին: 
«Մենք առաջվա պես ելնում են այն բանից, որ Իրանը մնում Է միջուկային գործարքի շրջանակում եւ կպահպանի հավատարմությունն իր պարտավորություններին»,- հայտարարել Է նա լրագրողներին:

 

Աղբյուր՝ Արմենպրես լրատվական

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: