Բեյրութում բազմահազարանոց ցույց է անցկացվել

24 Հունվարի 2019

Բեյրութում շուրջ 20 000 քաղաքացի է դուրս եկել փողոց՝ մասնակցելու Լիբանանի կոմունիստական կուսակցության կազմակերպած ցույցին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցն անցկացվում է Արաբական պետությունների լիգայի տնտեսական և սոցիալական զարգացման գագաթնաժողովի ֆոնին: «Մենք այս հանրահավաքը կազմակերպել ենք ԱՊԼ-ի գագաթնաժողովին ընդառաջ, սակայն երբ հայտնի է դարձել գագաթնաժողովի ամսաթիվը, ու այն համընկել է հանրահավաքի հետ, էլ ավելի լավ է եղել:

Մեր հանրահավաքն ուղերձ է այն ղեկավարներին, որոնք այժմ մասնակցում են ժողովին: Չէ՞ որ շատ արաբական երկրներում տնտեսական և սոցիալական իրավիճակն էլ ավելի վատ է, քան Լիբանանում, և մարդիկ դուրս են գալիս փողոցներ», - ասել է կուսակցության անդամներից մեկը:

Հանրահավաքի մասնակիցները դեմ են հանդես եկել երկրի ղեկավարության տնտեսական քաղաքականությանը՝ իշխանություններին մեղադրելով կանխամտածված ֆինանսական ճգնաժամ ստեղծելու, չհիմնավորված գնաճի և ցածր աշխատավարձերի համար:

 
Աղբյուրը՝ www.tert.am

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: