Բանկերը վերադարձնում են ֆաշիզմը դեպի Եվրոպա

18 Հունվարի 2019

Շուկայի տոտալիտարիզմը և ամբողջական պահանջատիրությունը, որը Եվրոպային քայքայման շեմին է կանգնեցրել ու սպառնում է նրան դարձնել որպես երրորդ աշխարհի երկրների շարքում, եվրոպական երկրներին միմյանց դեմ է հանում, մեր մոլորակը քայքայում և ֆաշիզմի վերադարձն է տարածում: Ես ձեզանից ուզում եմ, որ դիմադրեք:
Հունաստանի ժողովրդի դիմադրողականության հայտնի դեմք՝ Միքիս Տեոդորաքիս: Նկարում Ֆիդել Կաստրոյի կողքին:
2011 թվականին, երբ Հունաստանը գտնվում էր «Տրոյկա»-ի հսկողության ներքո (Միջազգային արժույթի հիմնադրամի, Եվրոպայի կենտրոնական բանկի ու Եվրոպայի կամիցիայի եռակողմ համագործակցություն), երբ Հունաստանի իշխանությունը կապիտալի շուկային հանգստացնելու նպատակով, ճնշում էր գործադրում ցուցարարաների վրա, և Եվրոպան շարունակում էր Եվրոպայի պարտադրական ֆինանսական ծրագիրը, Հունաստանի հայտնի երաժիշտ Միքիս Տեոդորաքիսը ժողովրդին հրավիրում էր պայքարելու և Եվրոպայի ժողովրդին զգուշացնում էր, որ եթե այս վիճակը շարունակվի, բանկերը կվերադարձնեն ֆաշիզմը Եվրոպա:
Միքիս Տեոդորաքիսը բաց մի նամակ է գրում, որը տպագրվում է Եվրոպական զանգվածային լրատվամիջոցներում: Նա իր նամակում նշում է, որ «Մեր պայքարը միայն Հունաստանի համար չէ, մենք պահանջում ենք ունենալ ազատ, անկախ և դեմոկրատիկ Եվրոպա: Մի հավատացեք այն իշխանությունների կամ մարդկանց խոսքերին, որ ասում են Եվրոպայի գումարները ծախսվում է ի օգնություն Հունաստանին:
Նրանց իբրև թէ «Հունաստանի փրկության» ծրագրի նպատակը, միայն ֆինանսական օգնություններ ցուցաբերելն է արտասահմանյան բանկերին, այն բանկերին, որոնց ծառայում են իրենց քաղաքագետների կամ իշխանությունների միջոցով, ներկայիս տնտեսական այս մոդելը պարտադրել է առաջացած ճգնաժամը: Եթե պետությունները չհսկեն կապիտալիստական շուկան, կապիտալիստական շուկան կուլ կտա պետություններին, դեմոկրատիան ու Եվրոպայի քաղաքակրթության բոլոր ձեռքբերումները:


Աղբյուր՝ Լոմոնդ դիպլոմատիկ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: